Համարը 
N 79
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.04.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.04.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
ՏԵ´Ս 8-ՐԴ ԿԵՏԸ:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"29" ապրիլի 1999թ.

 N 79

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին

 

Համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի, ԼՂՀ կառավարությունը որոշում է.

1. ԼՂՀ նախագահի աշխատակազմի, ԼՂՀ Ազգային Ժողովի աշխատակազմի և ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարների, ԼՂՀ նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղարի, ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամի նախագահի, ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, ԼՂՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 90000 դրամ:

(1-ին կետը լրաց. 29.01.2002 N 26, լրաց. 08.07.2003 N 203)

2. ԼՂՀ նախագահի, ԼՂՀ Ազգային Ժողովի և ԼՂՀ կառավարության աշխատակազմերի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանել թթ. 1,2,3 և 4 հավելվածների համաձայն:

3. ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալների, ԼՂՀ նախարարների տեղակալների, ԼՂՀ Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալի, ԼՂՀ Վիճակագրության պետական խորհրդի անդամների, ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալի, ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի և ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամի նախագահի տեղակալի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 72000 դրամ

(3-րդ կետը խմբ. 26.11.2002 N 64)

4. ԼՂՀ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների վարչակազմերի ղեկավարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 72000 դրամ, Շուշիի և Շահումյանի շրջանների վարչակազմերի ղեկավարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 65000 դրամ, իսկ Քարվաճառի տարածքում ԼՂՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնային դրույքաչափը` 58000 դրամ: ԼՂՀ վարչությունների պետերի և պետական կառավարման հանրապետական այլ մարմինների ղեկավարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 60000 դրամ:

(4-րդ կետը խմբ. 11.05.1999 N 87)

5. ԼՂՀ պետական վարչությունների պետերի տեղեկալների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 72000 դրամ: Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի և Մարտունու շրջանների վարչակազմերի ղեկավարների տեղակալների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 48000 դրամ, իսկ Շահումյանի և Շուշիի շրջանների վարչակազմերի ղեկավարների տեղակալների պաշտոնային դրույքաչափերը` 44000 դրամ:

(5-րդ կետը խմբ. 10.04.2001 N 89)

6. Ստեփանակերտ քաղաքի դատախազի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի և Շուշիի շրջանների դատախազների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 54000 դրամ:

7. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. օգոստոսի 11-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 143 որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 1-ից, իսկ նրա թթ. 1,2,3 և 4 հավելվածներով սահմանված պաշտոնային դրույքաչափերը կիրարկվում են 1999 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ ԼՂՀ նախագահի խորհրդականի, մամուլի ծառայության ղեկավարի, նախագահի օգնականի, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և բաժնի վարիչի, ԼՂՀ Ազգային Ժողովի բաժնի վարիչի, ԼՂՀ Ազգային Ժողովի ընդհանուր բաժնի վարիչի, ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահի խորհրդականի, օգնականի, ԼՂՀ Ազգային Ժողովի մամուլի քարտուղարի և ԼՂՀ կառավարության աշխատակազմի վարչության պետի, բաժնի վարիչի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ընդհանուր բաժնի վարիչի, ԼՂՀ վարչապետի օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոնային դրույքաչափերի:

Ամսական պաշտոնային դրույքաչափերի բարձրացումն իրականացվում է ԼՂՀ 1999 թվականի պետական բյուջեով համապատասխան մարմինների աշխատողների համար հաստատված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ժ. ՊՈՂՈՍՅԱՆ 

 

 

 

Հավելված թիվ 1

ԼՂՀ կառավարության

1999թ. ապրիլի 29-ի

թիվ 79 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը

 

Պաշտոնների անվանումը

Պաշտոնային

դրույքաչափերը

(դրամ)

1

2

Նախագահի խորհրդական

90000

Նախագահի մամուլի ծառայության ղեկավար

59000

Նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

54600

Բաժնի վարիչ

51480

Գլխավոր հաշվապահ

27450-41200

Գլխավոր մասնագետ

29800-39720

Առաջատար մասնագետ

25800-34540

1-ին կարգի մասնագետ, թարգմանիչ

24000-32000

2-րդ կարգի մասնագետ

21000-28450

Մասնագետ

19980-25980

 

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար

Գ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված թիվ 2

ԼՂՀ կառավարության

1999թ. ապրիլի 29-ի

թիվ 79 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը

 

Պաշտոնների անվանումը

Պաշտոնային

դրույքաչափերը

(դրամ)

1

2

Բաժնի վարիչ

51480

Ընդհանուր բաժնի վարիչ

44450

Նախագահի խորհրդական, օգնական

42000

Մամուլի քարտուղար

32700-49100

Նախագահի տեղակալի օգնական

29800-41800

Գլխավոր հաշվապահ

27450-41200

Գլխավոր մասնագետ, գլխավոր փորձագետ, գլխավոր ռեֆերենտ

29800-39720

Առաջատար մասնագետ, ավագ ռեֆերենտ

25800-34540

1-ին կարգի մասնագետ

24000-32000

2-րդ կարգի մասնագետ

21000-28450

Մասնագետ

19980-25980

Ավագ տեսուչ

18440-21450

 

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար

Գ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված թիվ 3

ԼՂՀ կառավարության

1999թ. ապրիլի 29-ի

թիվ 79 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը

 

Պաշտոնների անվանումը

Պաշտոնային

դրույքաչափերը

(դրամ)

1

2

Վարչության պետ

59000

Բաժնի վարիչ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ

51480

Ընդհանուր բաժնի վարիչ

44450

Վարչապետի օգնական

42000

Վարչապետի մամուլի քարտուղար

32700-49100

Փոխվարչապետի օգնական

29800-41800

Գլխավոր հաշվապահ

27450-41200

Գլխավոր մասնագետ, իրավախորհրդատու, գլխավոր ռեֆերենտ, թարգմանիչ

29800-39720

Առաջատար մասնագետ

25800-34540

1-ին կարգի մասնագետ

24000-32000

2-րդ կարգի մասնագետ

21000-28450

 

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար

Գ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված թիվ 4

ԼՂՀ կառավարության

1999թ. ապրիլի 29-ի

թիվ 79 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Ազգային Ժողովի և կառավարության աշխատակազմերի ծառայողների ու սպասարկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը

 

Պաշտոնների անվանումը

Պաշտոնային դրույքաչափերը

(դրամ)

1

2

1-ին կարգի սղագրող, 1-ին կարգի մեքենագրուհի, ղեկա-

վարի քարտուղար, տնտեսական մասի, պահեստի

վարիչներ, տեսուչ

17400-26100

Շենքի, սարքավորումների և նորոգման բանվոր,

մարդատար ավտոմեքենայի վարորդ

12600-18900

Ծառայողական շենքի հավաքարար, ցրիչ

12310-18500

 

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար

Գ. ՂԱԶԱՐՅԱՆ