ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ծննդյան տոներ և Ամանոր՝ նշվում են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը, ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ ծնունդ և Հայտնություն):
Հոդված 2. Արցախի վերածննդի օր՝ նշվում է փետրվարի 20-ին:
Հոդված 3. Հայրենիքի պաշտպանի օր՝ նշվում է փետրվարի 23-ին:
Հոդված 4. Կանանց միջազգային օր՝ նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 5. Մայրության և գեղեցկության տոն՝ նշվում է ապրիլի 7-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 6. Ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 7. Աշխատավորների համերաշխության միջազգային օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 8. Հաղթանակի տոն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օր՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 9. Հայաստանի Առաջին Հանրապետության օր՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 10. Երեխաների պաշտպանության միջազգային օր՝ նշվում է հունիսի 1-ին:
Հոդված 11. Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օր՝ նշվում է հունիսի 29-ին:
Հոդված 111. Գիտելիքի, գրի և դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին:
(111-րդ հոդվածը լրաց. 20.06.2002 ՀՕ-221)
Հոդված12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օր՝ նշվում է սեպտեմբերի 2-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 121. Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:
(121-րդ հոդվածը լրաց. 20.06.2002 ՀՕ-221)
Հոդված 13. Երկրաշարժի զոհերի հիշատակի օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին:
Հոդված 14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի օր՝ նշվում է դեկտեմբերի 10-ին:
Հոդված 15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:
Հոդված 16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կարող են նշվել միջազգային, ավանդական, եկեղեցական, մասնագիտական այլ տոներ ու հիշատակի օրեր:
Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1995թ. դեկտեմբերի 25-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոն և հիշատակի օրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
26 մայիսի 2001թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-149 |
|