Համարը 
N 189
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.12.1997
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.12.1997
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.05.2000

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

"16" ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997թ.

N 189

 ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գործունեության բարելավման միջոցառումների մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գործունեության բարելավման, կենսաթոշակների նշանակման և վճարման, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գանձման արդյունավետության բարձրացման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կառավարման մարմինը հիմնադրամի խորհուրդն է:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի խորհրդի կազմի մեջ մտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը (խորհրդի նախագահ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նախագահը (խորհրդի անդամներ):

3. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի խորհրդի կազմը (կցվում է):

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի խորհրդին`

ա) երկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կանոնադրությունը.

բ) մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային ապահովության ռազմավարության հիմնադրույթները:

5. Իրավունք վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի խորհրդին` ազատել պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների ապառքներ չունեցող ապահովադիրներին ժամկետանց պարտքերի նկատմամբ հաշվարկված տույժերից կամ հետաձգել դրանց վճարման ժամկետը, կամ` նվազեցնել տույժերի գումարի չափը:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության համակարգի սոցիալական ապահովության տարածքային (շրջանային) կենտրոնների կենսաթոշակների նշանակմամբ և վճարմամբ զբաղվող աշխատողներին տեղափոխել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի շրջանային (քաղաքային) բաժանմունքները` վերջիններս վերանվանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կենսաթոշակային ապահովագրության շրջանային (քաղաքային) կենտրոններ:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` մեկամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ մտցնել նախարարության կանոնադրության մեջ և ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը:

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանային (քաղաքային) վարչակազմերին` սոցիալական ապահովության տարածքային (շրջանային կենտրոններում ազատվող գույքը անհատույց կերպով փոխանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կենսաթոշակային ապահովագրության շրջանային (քաղաքային) կենտրոններին:

9. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կողմից կենսթոշակների նշանակման և վճարման աշխատանքների վերհսկողությունը իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունները:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

 

 

 Հավելված

ԼՂՀ կառավարության 1997 թվականի

«16» դեկտեմբերի

թիվ 189 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի խորհրդի կազմը

 

Առուշանյան Ս.Զ.

- ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար, խորհրդի նախագահ

 

Թևոսյան Ս.Ա.

- ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարար, խորհրդի անդամ

 

Պետրոսյան Ա.Մ.

- ԼՂՀ առողջապահության նախարար, խորհրդի անդամ

 

Ավետիսյան Վ.Ա.

- ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նախագահ, խորհրդի անդամ

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ