Համարը 
N 90
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.05.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.05.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.05.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 
26.10.2004

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 134 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 189 ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 25 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"16" մայիսի 2000թ.

N 90

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 4-ի N 134 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, 1997 թվականի դեկտեմբերի 16-ի N 189 և 1999 թվականի մարտի 2-ի N 25 որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 4-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի կանոնադրությունը, կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» N 134 որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

ա) 1-ին կետում «հաշվարկման» բառից հետո մտցնել «հավաքագրման,» բառը:

բ) 4-րդ կետի դ) ենթակետում «կենսաթոշակների» բառից հետո մտցնել «,թաղման ծախսերի մասնակի փոխհատուցման, ծննդյան միանվագ նպաստի, պատվովճարի, «Արցախ» տարածքային հավելման» բառերը

գ) 7-րդ կետի 2-րդ պարբերությունում «(վարչության նախագահ,)» բառերից հետո մտցնել «հիմնադրամի նախագահի տեղակալը,» բառերը

դ) 8-րդ կետը լրացնել ժբ) ենթակետով հետևյալ բովանդակությամբ. «հաստատում է հիմնադրամի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը:»

ե) 14-րդ կետը լրացնել 2-րդ պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «Հիմնադրամի նախագահը ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` հիմնադրամի նախագահի ներկայացմամբ:»

զ) 15-րդ կետի բ) ենթակետում «հիմնադրամի» բառից հետո մտցնել «աշխատակազմի,» բառը;

է) 15-րդ կետի վերջին պարբերությունը հանել:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 4-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի կանոնադրությունը, կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» N 134 որոշման 1-ին կետը` հիմնադրամի կառուցվածքի հաստատման մասով, 1997 թվականի դեկտեմբերի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գործունեության բարելավման միջոցառումների մասին» N 189 և 1999 թվականի մարտի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 4-ի N 134 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 25 որոշումները:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ