Համարը 
N 134
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
04.08.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
04.08.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
26.10.2004

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

"4" ՕԳՈՍՏՈՍԻ 1998թ.

 N 134

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի կանոնադրությունը, կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի կանոնադրությունը, հիմնադրամի աշխատողների թվաքանակը հաստատել 91.5 միավոր, այդ թվում` կենտրոնական աշխատակազմի աշխատողների թվաքանակը` 35.5 միավոր:

(1-ին կետը փոփ. 02.03.1999 N 25, փոփ. 16.05.2000 N 90)

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 27-ի «ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 102 որոշման առաջին կետը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 10 որոշման առաջին կետը ԼՂՀ կառավարության 1997թ. դեկտեմբեր 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գործունեության բարելավման միջոցառումների մասին» թիվ 189 որոշման 1-8-րդ կետերը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ժ.ՊՈՂՈՍՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1998թ. օգոստոսի 4-ի

թիվ 134 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի

 

I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամը (այսուհետև` հիմնադրամ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այսուհետև` սոցիալական վճարներ) հաշվարկման, հավաքագրման, կենսաթոշակների նշանակման և վճարման, ինչպես նաև պետական սոցիալական ապահովագրության և զբաղվածության ծրագրերի ֆինանսավորման պետական կառավարման հանրապետական մարմին է:

(1-ին կետը լրաց. 16.05.2000 N 90)

2. Հիմնադրամն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրամն իրավաբանական անձ է, ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:

 

II ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հիմնադրամի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) հանրապետությունում սոցիալական վճարների հաշվարկումը, հավաքագրումը և պետական սոցիալական ապահովագրության և զբաղվածության ծրագրերի ֆինանսավորումը.

բ) գործատուներին (անկախ սեփականության ձևից), քաղաքացիներին և ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցներին, գյուղացիական տնտեսությամբ, գիտական ու ստեղծագործական աշխատանքով զբաղված անձանց հիմնադրամում, որպես ապահովադիրների, գրանցման և հաշվառման աշխատանքների կազմակերպումը.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործատուների` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ, վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի և ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց եկամուտներից կատարվող սոցիալական վճարների հաշվարկման, հավաքագրման, գանձման, հաշվառման, կուտակման և այդ միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործման ապահովումը.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակների, թաղման ծախսերի մասնակի փոխհատուցման, ծննդյան միանվագ նպաստի, պատվովճարի, «Արցախ» տարածքային հավելման նշանակման և վճարման աշխատանքների կազմակերպումն ու վերահսկողության իրականացումը.

ե) առանձին խմբերի քաղաքացիներին ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար դրամական փոխհատուցումների նշանակումը և վճարման ապահովումը` ԼՂՀ պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին.

զ) պետական սոցիալական ապահովագրության և զբաղվածության ծրագրերի իրականացման համար հատկացվող ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողության ապահովումը.

է) համակարգի քաղաքային և շրջանային մարմինների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեության առաջնային ուղղությունների մշակումը և աշխատանքի կազմակերպման կատարելագործման ծրագրերի իրականացումը.

ը) հիմնադրամի ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցների ներդրումից ստացված եկամուտների, նվիրատվությունների, հանգանակությունների և այլ մուտքերի հաշվառումն ու սահմանված կարգով տնօրինումը.

թ) հաշվապահական հաշվառման իրականացման և հաշվետվությունների ներկայացման ապահովումը.

ժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովադիրների կողմից սոցիալական վճարների կատարման և դրանց վերաբերող ֆինանսական և հաշվապահական փաստաթղթերի ստուգումների անցկացումը.

ժա) սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրերի նախապատրաստման և իրականացման աշխատանքներին մասնակցությունը.

ժբ) հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը.

ժգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:

(4-րդ կետը լրաց. 16.05.2000 N 90)

 

III ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

5. Հիմնադրամի համակարգն իր ենթակայության քաղաքային և շրջանային մարմինների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների ամբողջությունն է:

6. Հիմնադրամը համակարգին վերաբերող բոլոր հարցերը քննարկում և լուծում է խորհրդակցական ու միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցմամբ:

7. Հիմնադրամի կառավարման մարմինը հիմնադրամի վարչությունն է, որի անհատական կազմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Հիմնադրամի վարչության կազմում ընդգրկվում են հիմնադրամի նախագահը (վարչության նախագահ), հիմնադրամի նախագահի տեղակալը, ԼՂՀ ֆինանսների նախարարության, ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության, ԼՂՀ առողջապահության նախարարության, ԼՂՀ հարկային պետական վարչության, հանրապետական բանկերի ղեկավարների տեղակալները, ինչպես նաև` ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի ու ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության ներկայացուցիչները (վարչության անդամներ):

(7-րդ կետը լրաց. 16.05.2000 N 90)

8. Հիմնադրամի վարչությունը`

ա) կազմակերպում է հիմնադրամի գործունեությանն առնչվող օրենսդրական ու այլ իրավական ակտերի նախապատրաստման աշխատանքները և առաջարկություններ ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.

բ) նախապատրաստում է սոցիալական վճարների դրույքաչափերի և կենսաթոշակների չափերի փոփոխությունների մասին առաջարկություններ.

գ) հաստատում է հիմնադրամի ազատ միջոցների նպատակային օգտագործման և ներդրումների կատարման ծրագրերը.

դ) հաստատում է հիմնադրամի տնտեսական գործունեության իրականացման ծրագրերը.

ե) հավանություն է տալիս հիմնադրամի բյուջեի նախագծին.

զ) հաստատում է հիմնադրամի քաղաքային և շրջանային մարմինների օրինակելի կանոնադրությունը.

է) հաստատում է հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովի կանոնադրությունը, կազմը և նրա հաշվետվությունները.

ը) հաստատում է համակարգի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման կանոնակարգը.

թ) հաստատում է հիմնադրամի համակարգի աշխատողների պարգևատրման կարգը.

ժ) իր իրավասության շրջանակներում ընդունում է հիմնադրամի գործունեությանը վերաբերող նորմատիվ ակտեր, լուծում հիմնադրամի գործունեությանը վերաբերող այլ հարցեր.

ժա) սոցիալական ապահովության առանձին խնդիրների ուսումնասիրման նպատակով հրավիրում է անկախ փորձագետների և խորհրդատուների, ստեղծում մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովներ.

ժբ) հաստատում է հիմնադրամի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը:

(8-րդ կետը լրաց. 16.05.2000 N 90)

9. Վարչության գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ:

10. Վարչության նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են նրա անդամների կեսից ավելին:

11. Վարչության որոշումներն ընդունվում են վարչության անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում վճռորոշ է վարչության նախագահի ձայնը:

12. Վարչության նիստերի աշխատանքին կարող են հրավիրվել պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ներկայացուցիչներ:

13. Հիմնադրամի վարչության ընդունած որոշումները ենթակա են պարտադիր կատարման և կենսագործվում են հիմնադրամի նախագահի հրամաններով:

14. Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է նրա նախագահը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Հիմնադրամի նախագահը ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` հիմնադրամի նախագահի ներկայացմամբ:

(14-րդ կետը լրաց. 16.05.2000 N 90)

15. Հիմնադրամի նախագահը`

ա) սահմանում է հիմնադրամի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության շրջանակները.

բ) հաստատում է հիմնադրամի աշխատակազմի, քաղաքային և շրջանային մարմինների կառուցվածքը, հաստիքային ցուցակները, ծախսերի նախահաշիվներն ու աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և կարգադրություններ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է հիմնադրամի աշխատակազմի, քաղաքային և շրջանային մարմինների, ձեռնարկությունների և կազմակերպությունների համար.

դ) կազմակերպում է գործակարգավարական և այլ խորհրդակցություններ, ստորագրում նիստերի արձանագրությունները.

ե) սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում հիմնադրամի աշխատակազմի և համակարգի աշխատողներին.

զ) նշանակում է կենտրոնական աշխատակազմի և համակարգի ղեկավար կադրերին, կազմակերպում նրանց որակավորման բարձրացման աշխատանքները, սահմանված կարգով անցկացնում որակավորման ստուգում.

է) հաստատում է հիմնադրամի կենտրոնական աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, քաղաքային և շրջանային մարմինների, համակարգի ձեռնարկությունների ու կազմակերպությունների կանոնադրությունները.

ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է սոցիալական վճարների հաշվարկման, հավաքագրման, գանձման, հաշվառման, կուտակման և այդ միջոցների ծախսման կարգին վերաբերող պարզաբանումներ.

թ) հանրապետությունում և միջազգային կազմակերպություններում ներկայացնում է հիմնադրամը, տնօրինում գույքը, տալիս լիազորագրեր, բանկերում բացում հաշվարկային և այլ հաշիվներ.

ժ) սահմանված կարգով տնօրինում է հիմնադրամի ֆինանսական միջոցները, կնքում պայմանագրեր.

ժա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկություններն ու կազմակերպությունները, պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում դրանց ղեկավարներին.

ժբ) հիմնադրամի վարչությանը և, սահմանված կարգով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ու վարչապետին է ներկայացնում հիմնադրամի բյուջեի և կանոնադրության նախագծերը, հիմնադրամի գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթեր:

(պարբերությունը հանվել է 16.05.2000 N 90)

(15-րդ կետը լրաց., փոփ. 16.05.2000 N 90)

16. Հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով hամակարգին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իր իրավասության սահմաններում:

17. Հիմնադրամը միջճյուղային խնդիրների մշակման և լուծման հարցերում համագործակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և պետական այլ մարմինների հետ, համատեղ միջոցառումներ իրականացնելու մասին կնքում պայմանագրեր, միջազգային կազմակերպությունների հետ ստեղծում գործարար կապեր:

18. Հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմիններից, բանկերից և ֆինանսավարկային կազմակերպություններից պահանջում և ստանում է սոցիալական վճարներին վերաբերող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված փաստաթղթեր և տեղեկություններ:

 

IV ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

19. Հիմնադրամի միջոցները գոյանում են`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործատուների` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի և ինքնուրույն աշխատանքով զբաղվող անձանց եկամուտներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերին համապատասխան կատարվող սոցիալական վճարներից.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հատկացումներից.

գ) հիմնադրամի ազատ միջոցների ներդրմամբ ստացվող եկամուտներից.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովադիրներից որպես տուգանք և տույժ գանձվող գումարներից.

ե) գործատուների և քաղաքացիների կամավոր մուծումներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

20. Հինադրամի միջոցները ծախսվում են`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակների վճարման և կենսաթոշակառուների թաղման ծախսերի մասնակի փոխհատուցման նպատակով.

բ) բնակչության զբաղվածության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսերի հատուցման նպատակով.

գ) հիմնադրամի ընթացիկ գործունեության, նրա կենտրոնական աշխատակազմի և համակարգի մարմինների պահպանման ու զարգացման ծախսերի ապահովման նպատակով.

դ) հիմնադրամի նյութատեխնիկական բազայի ստեղծման և զարգացման նպատակով.

ե) հիմնադրամի գործունեության վերաբերյալ տեղեկատվության ապահովման և այլ միջոցառումների իրականացման նպատակով.

զ) օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովագրության նպաստների վճարման նպատակով.

է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ ծախսերի կատարման նպատակով:

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1998թ. օգոստոսի 4-ի

թիվ 134 որոշմամբ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի կառուցվածքը

(կառուցվածքը փոփ., լրաց. 02.03.1999 N 25, ուժը կորցրել է 16.05.2000 N 90)