Համարը 
N 84-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.03.02/05(139)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.02.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.02.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.03.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
03.10.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 36 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«23» փետրվարի 2010թ.

N 84-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ

26-Ի ԹԻՎ 36 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան, ուղևորափոխադրումների ոլորտում սպասարկման ծառայությունների մատուցման մակարդակի բարձրացման և առավել անվտանգ փոխադրումների ապահովման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 36 որոշմամբ հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«23» փետրվարի 2010թ.

թիվ 84-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպություների և անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի (այսուհետ` մրցույթ) անցկացման կարգը:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է այն կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություն) վրա, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու մրցույթին:

3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) ավտոբուս` ինը և ավելի ուղևորների նստատեղ (բացառությամբ վարորդի նստատեղը) ունեցող տրանսպորտային միջոց, որը ելնելով նստատեղերի քանակից ստորաբաժանվում է` հատուկ փոքր (մինչև 16 նստատեղ), փոքր (17-ից մինչև 30 նստատեղ), միջին (31-ից մինչև 40 նստատեղ), մեծ (40 և ավելի նստատեղ) դասերի.

2) ավտոբուսի փոխարինում` երթուղու սպասարկմանը ներգրավված ավտոբուսի փոխարինումն այլ ավտոբուսով.

3) ավտոկայարանային ծառայություն` ավտոբուսի երթուղային թերթիկի հատկացման, ըստ չվացուցակի երթերի կազմակերպման ու հաշվառման, նստեցման և իջեցման հարթակների տրամադրման, կայանման տարածքի ապահովման, ուղևորների տոմսավորման, հանգստի կազմակերպման, սանիտարահիգիենիկ և կենցաղային սպասարկման, ինչպես նաև ուղեբեռների պահպանման հետ կապված մատուցվող ծառայություն.

4) երթուղու համալրում` երթուղում ուղևորահոսքի ավելացման կապակցությամբ չվացուցակում լրացուցիչ երթեր նախատեսվելու դեպքում երթուղու սպասարկման համար նոր տրանսպորտային միջոցների ներգրավում.

5) պահուստային ավտոբուս` ավտոբուս, որը կարող է օգտագործվել անսարքության կամ վարորդի հանգստի կամ այլ պատճառներով երթուղի դուրս չեկած հիմնական ավտոբուսի փոխարեն.

6) փաթեթային համակարգով երթուղիների սպասարկում` սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան խմբավորված ավտոբուսային երթուղիների սպասարկում:

4. Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացություններն ունեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով մեկնաբանված նշանակությունները:

 

II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Մրցութային հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից, որի կազմը հաստատում է`

1) միջշրջանային ավտոբուսային երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ղեկավարը.

2) ներշրջանային ավտոբուսային երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման համար` համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարը.

3) ներքաղաքային ավտոբուսային երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման համար` համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը).

4) փաթեթային համակարգով ավտոբուսային երթուղիների (այսուհետ` խառը երթուղի) սպասարկման իրավունքի հատկացման համար` լիազոր մարմինը (բացառությամբ Ստեփանակերտի ներքաղաքային երթուղիներից կազմված փաթեթային համակարգով երթուղիների, որոնց իրավունքի հատկացման համար` Ստեփանակերտի քաղաքապետը):

6. Մրցութային հանձնաժողովների կազմերում պետք է ընդգրկվեն մրցութային հանձնաժողովը կազմավորող մարմնի, լիազոր մարմնի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Ճանապարհային ոստիկանություն» վարչության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) ներկայացուցիչը, իսկ լիազոր մարմնի հանձնաժողովում` նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչը:

7. Մրցութային հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգի պահանջներով:

8. Մրցութային հանձնաժողովի աշխատանքը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում տեղակալը: Հանձնաժողովի նախագահին և քարտուղարին նշանակում է համապատասխան հանձնաժողովի կազմը հաստատող մարմնի ղեկավարը, իսկ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը զբաղեցնում է տեղակալի պաշտոնը:

Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամի պարտականություններից բացի իրականացնում է մրցույթի անցկացման նախապատրաստական, նիստերի արձանագրման, հանձնաժողովի անդամներին մրցույթի անցկացման օրվա և ժամի մասին նախապես տեղեկացման, ինչպես նաև մրցույթին վերաբերող նյութերի պահպանման աշխատանքները:

 9. Մրցութային հանձնաժողովը`

1) նախապատրաստում և հանձնաժողովը կազմավորող մարմնի կողմից լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացնում մրցույթների անցկացման ժամանակացույցը.

2) համաձայն հաստատված ժամանակացույցի հրապարակայնորեն հայտարարում է մրցույթի անցկացման մասին (ձև N1)` ներկայացնելով մրցույթին մասնակցելու վերաբերյալ սույն կարգով նախատեսված տեղեկատվությունը.

 3) կազմակերպություններին տրամադրում է հետևյալ փաստաթղթերը`

ա. մրցույթին ներկայացված երթուղիների չվացուցակները, խառը երթուղիների սպասարկման նպատակով անցկացվող մրցույթներին՝ նաև համապատասխան երթուղիների փաթեթը,

բ. մրցույթի մասնակցության մասին հայտի ձևը (ձև N2),

գ. սույն կարգը.

4) կազմակերպում է մրցույթի մասնակցության փաստաթղթերի (կազմակերպության կողմից սոսնձված, կնքված և ստորագրված, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում` սոսնձված և ստորագրված փակ ծրարով) ընդունումը` կատարում համապատասխան գրառում գրանցամատյանում (ձև N3) և կազմակերպությանը տրամադրում տեղեկանք փաստաթղթերի հանձնման մասին (ձև N4).

5) մինչև մրցույթի անցկացումը նշանակում է ընդունված փաստաթղթերի փակ ծրարի բացման օրը և ժամը` սույն կարգի պահանջներին փաստաթղթերի համապատասխանությունը ստուգելու և որոշելու համար.

6) մրցույթի անցկացման համար, ինչպես նաև նախկին մրցույթներով հաղթող ճանաչված կազմակերպությունների կողմից համալրման և (կամ) փոխարինման համար ներկայացված ավտոբուսի (ավտոբուսների) տեխնիկական վիճակի և սույն կարգով նախատեսված այլ ցուցանիշների համապատասխանության ստուգման համար ապահովում է անհրաժեշտ հետևյալ պայմանները՝

ա. ավտոբուսների կայանման հրապարակ,

բ. էստակադ կամ զննման փոս,

գ. հրապարակ արգելակների հուսալիությունը որոշելու համար,

7) իրականացնում է մրցույթին մասնակցող կազմակերպություններին պատկանող ավտոբուսների զննումն ու գնահատումը.

8) ամփոփում է մրցույթի արդյունքները, որոշում մրցույթում հաղթողին և երթուղու կամ երթուղիների խմբի սպասարկման ժամկետը.

9) մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո եռօրյա ժամկետում մրցույթի մասնակից կազմակերպություններին տեղեկացնում է մրցույթի արդյունքների մասին.

10) հանձնաժողովը կազմավորող մարմնի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում անցկացված մրցույթի (նաև համալրման կամ փոխարինման) վերաբերյալ կազմված արձանագրությունը (արձանագրությունները):

10. Մրցութային հանձնաժողովների նախագահները մրցույթի արդյունքների ամփոփումից հետո հնգօրյա ժամկետում լիազոր մարմին են ներկայացնում կայացած մրցույթների արդյունքների մասին ամփոփ տեղեկություններ:

11. Մրցութային հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են առնվազն հանձնաժողովի հինգ անդամ:

 

III. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

 12. Մրցութային հանձնաժողովն՝ ըստ հաստատված ժամանակացույցի, մրցույթների անցկացման մասին տեղեկությունը հրապարակում է մամուլում և զանգվածային մյուս լրատվության միջոցներով` մրցույթի անցկացման օրվանից առնվազն քառասունհինգ օր առաջ` նշելով`

1) մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը.

2) մրցույթին ներկայացված երթուղիների ցանկը, երթուղու սկզբնակետն ու վերջնակետը, երթուղու սպասարկման համար պահանջվող ավտոբուսների (ներառյալ պահուստային ավտոբուսները) թիվը և դասը.

3) մրցույթին ներկայացված երթուղիների փաթեթների դեպքում` փաթեթի անվանումը, դրանում ընդգրկված երթուղիների ցանկը` նշելով համատեղության կարգով սպասարկման ենթակա երթուղիները.

4) հայտը ներկայացնելու վայրը, օրը, ժամերը և վերջին ժամկետը.

5) հեռախոսահամարը` լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար.

6) մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

13. Երթուղիների սպասարկման ժամկետի ավարտի կապակցությամբ հերթական մրցույթներն անց են կացվում երթուղու սպասարկման ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ:

14. Խառը երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման համար կազմակերպվող մրցույթները կարող են անցկացվել նախապես` մինչև տվյալ երթուղիների փաթեթում ներգրավված երթուղիների սպասարկման ժամկետի լրանալը:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

15. Մրցույթին կարող են մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված այն կազմակերպությունները, որոնք ունեն ճանապարհային ոստիկանությունում հաշվառված սեփականության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված ավտոբուսներ:

16. Մրցույթին կարող են մասնակցել սահմանված ժամկետում պահանջվող փաստաթղթերը (ըստ ձև 5 ցանկի) ներկայացրած այն կազմակերպությունները, որոնք ունեն`

1) ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա).

2) երթուղու սպասարկման համար սույն կարգով պահանջվող թվով սեփականության և (կամ) օգտագործման իրավունքով ձեռք բերված և ճանապարհային ոստիկանությունում համապատասխան հաշվառում ստացած ավտոբուսներ, որոնցից առնվազն վաթսուն տոկոսը կազմակերպությանը պատկանում են սեփականության իրավունքով, կամ ձեռք են բերված լիզինգով (վարկով)՝ ընթացիկ տարվա արտադրությամբ:

Խառը երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման համար անցկացվող մրցույթին, փաթեթում ներգրավված, սակայն սպասարկման ժամկետը դեռ չլրացած երթուղիների համար նախատեսվող քանակի ավտոբուսների մասով կարող են ներկայացվել պարտավորագրեր (երաշխավորագրեր, պայմանագրեր)` տվյալ երթուղիների ժամկետը լրանալու օրվանից մեկ ամիս առաջ համապատասխան քանակի և դասի ավտոբուսների ներկրման (ձեռք բերման) մասին.

3) սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող հավաքակայան, որտեղ կազմակերպվում է շարժակազմի միջհերթափոխային պահպանումը, ամենօրյա վազքի հաշվառումը, վարորդների բժշկական և ավտոբուսների տեխնիկական վիճակի նախաուղերթային զննումները, ինչպես նաև ապահովում է կազմակերպության ավտոբուսների կայանատեղերի մակերեսն ու դրանց նախաուղերթային տեխզննումն անցկացնելու համար համապատասխան դիտափոսի երկարությունը (աղյուսակ N 1).

 

աղյուսակ N 1

NN

ը/կ

Ավտոբուսի դասը

Կայանատեղի մակերեսը` յուրաքանչյուր

ավտոբուսի համար /մ2/

Դիտափոսի

երկարությունը /մ/

1.

հատուկ փոքր

25,3

6,0

2.

փոքր

39,5

11,0

3.

միջին

46,0

14,0

4.

մեծ

55,2

21,0

 

17. Սույն կարգի 15-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները (բացի վարորդների առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման դրույթից) չեն տարածվում 1-5 (ներառյալ` պահուստային) ավտոբուս ունեցող կազմակերպությունների վրա, որոնց ավտոբուսների տեխնիկական սպասարկման, ընթացիկ նորոգման և տեխնիկական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման աշխատանքների կատարման պարտականությունները կարող են դրվել դրանց վարորդների վրա, իսկ վարորդների առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննումը կարող է իրականացվել պայմանագրային հիմունքներով:

18. Մեկից ավելի երթուղիների (բացառությամբ Ստեփանակերտի ներքաղաքային երթուղիների) սպասարկման համար կազմակերպված մրցույթին նույն ավտոբուսը (ավտոբուսները) կարող է (են) ներկայացվել որպես պահուստային, եթե`

1) նշված երթուղիները միանման են` միջշրջանային, ներշրջանային կամ ներքաղաքային, և նույնատիպ են (միևնույն դասի ավտոբուսներ).

2) մրցույթին ներկայացված հիմնական ավտոբուսը (ավտոբուսները) ձեռք է (են) բերվել սեփականության իրավունքով, կամ սույն կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ պարբերությամբ սահմանված դեպքերում առկա է սույն կարգով նախատեսված ավտոբուսի սեփականության իրավունքով ձերք բերելու մասին համապատասխան փաստաթուղթ.

3) ապահովվում է սույն կարգի պահանջներով նախատեսված յուրաքանչյուր երթուղու ավտոբուսների սեփականության իրավունքի տոկոսը.

4) ապահովվում է սույն կարգի 20-րդ կետով նախատեսված պահուստային ավտոբուսի (ավտոբուսների) թիվը:

19. Հատուկ փոքր դասի ավտոբուսային երթուղիների մրցույթներին, ինչպես նաև համալրման և (կամ) փոխարինման համար թույլատրվում է ներկայացնել 15-ից փոքր տարիք ունեցող ավտոբուսներ:

20. Երթուղու (երթուղիների) սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների թիվը սահմանվում է հաստատված չվացուցակով երթուղու (երթուղիների) սպասարկման համար անհրաժեշտ յուրաքանչյուր 1-5 ավտոբուսի դեպքում` մեկ պահուստային ավտոբուսի հաշվարկով:

21. Եթե կանոնավոր փոխադրումների երթուղիներն սպասարկող ավտոբուսների վերադարձն իրականացվում է մեկնման հաջորդ օրը, ապա դրանց ամենoրյա նախաուղերթային տեխնիկական և վարորդների բժշկական զննումները մեկնման վայրում կարող են կատարվել համապատասխան պայմաններ ունեցող կազմակերպությունների կողմից` պայմանագրային հիմունքներով:

22. Սույն կարգի պահանջները տարածվում են նաև գյուղական համայնքների վարչական տարածքներից իրականացվող ուղևորափոխադրումների վրա, որտեղ երթուղում սպասարկող ավտոբուսների երթերի կատարման հաջորդականության պահպանման պարտականությունները մինչև մոտակա ավտոկայարան, ավտոկայան կամ երթակարգավարական կետ հասնելը դրվում են երթուղին սպասարկող կազմակերպության վրա:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԵՐԸ

 

23. Կազմակերպությունները մրցույթի մասին հայտարարության ցանկով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում են սոսնձված, իրենց կողմից կնքված և ստորագրված, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում` սոսնձված և իր կողմից ստորագրված ծրարով (այսուհետ` փաթեթ):

24. Փաթեթը ներառում է նաև փակ ծրար, որով ներկայացվում է երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի և ուղեբեռի (եթե սահմանված է) փոխադրման սակագինը: Միջշրջանային և ներշրջանային երթուղիների համար ուղևորի և ուղեբեռի (եթե սահմանված է) փոխադրման սակագները նշվում են ըստ նախատեսված միջանկյալ կանգառների: Սույն կետում նշված ծրարը բացվում է մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ:

25. Փաթեթում ներառված փաստաթղթերը (բացառությամբ մասնագետների աշխատանքային գրքույկների և դիպլոմների պատճենների, ավտոբուսների, տեխնիկական միջոցների, սարքերի, սարքավորումների վերաբերյալ փաստաթղթերի, վարորդական իրավունքի վկայագրերի, որոնք տրամադրվել են խորհրդային ժամանակաշրջանում կամ հետխորհրդային ժամանակաշրջանում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների կողմից, կարող են կազմված լինել ռուսերենով) պետք է կազմված լինեն հայերենով և սույն կարգով պահանջվող թվով կրկնօրինակներից:

26. Փաթեթի բոլոր փաստաթղթերը պետք է կնքված լինեն հայտատու կազմակերպության կողմից` «Իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ և կնիքով, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում` «Իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ և ստորագրությամբ, ինչով հավաստվում է դրանց իսկությունը:

27. Սույն կարգի պահանջներին չհամապատասխանող փաթեթները, ինչպես նաև փաթեթներ ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված փաթեթների ընդունումը մերժվում է: Մրցութային հանձնաժողովը փաթեթների ուսումնասիրության օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում մերժման մասին գրավոր տեղեկացնում է փաթեթ հանձնած կազմակերպությանը` նշելով մերժման հիմքերը:

28. Մրցույթի մասնակիցները մինչև փաթեթները ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը կարող են փոխել կամ հետ վերցնել փաթեթները: Փաթեթի փոփոխությունը կատարվում է սույն կարգով` փաթեթի վրա ավելացնելով «Փոփոխում» բառը:

29. Մրցութային հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում կարող է կազմակերպությունից պահանջել փաթեթում ներկայացված փաստաթղթերից ցանկացածի բնօրինակը:

30. Կազմակերպությունների ղեկավարները կամ նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել իրենց կազմակերպության կողմից ներկայացված փաթեթների բացման մրցութային հանձնաժողովի նիստերին:

31. Ներկայացված փաթեթների փաստաթղթերում վրիպակների կամ բացթողումների հայտնաբերման դեպքում, մրցութային հանձնաժողովի որոշմամբ, մինչև տվյալ մրցույթի անցկացման օրը կազմակերպությանը տրամադրվում է ժամանակ` նշված վրիպակները կամ թերությունները մինչև մրցույթի անցկացման օրը վերացնելու համար:

32. Կազմակերպությունների փաթեթների ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 5 աշխատանքային օր առաջ: Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է նույնիսկ մեկ կազմակերպություն:

 

VI. ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

33. Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մրցույթի ներկայացված ավտոբուսներին տված իր գնահատականները լրացնում է մրցութային թերթիկում (N 5 ձև):

34. Ավտոբուսների գնահատումը կատարվում է 0-5 բալանոց թվային համակարգով:

35. Գնահատումը կատարվում է հանձնաժողովի անդամի կողմից` ելնելով ավտոմեքենայի փաստացի վիճակից, և ամփոփվում միջին գնահատականով:

36. Մրցութային թերթիկում գրանցվում են`

1) 1-8-րդ սյունակներում` ավտոբուսի հերթական համարը և ավտոբուսը բնութագրող ընդհանուր տվյալները (մակնիշը, հաշվառման համարանիշը, դեղին հիմնագույնի համարանիշը, նույնացման (VIN) համարը, թողարկման տարեթիվը, նստատեղերի թիվը), ինչպես նաև ավտոբուսին ամրակցված վարորդի անունը, ազգանունը.

2) 9-13-րդ սյունակներում` ավտոբուսի տեխնիկական վիճակի (բանվորական արգելակի, կայանման (ձեռքի) արգելակի, ղեկային համակարգի, լուսաազդանշանային միջոցների և էլեկտրասարքավորումների, դռների փականների հուսալիության և ամրության) գնահատականը.

3) 14-18-րդ սյունակներում` ավտոբուսների գնահատականներն ըստ`

ա. արտաքին տեսքի,

բ. ապակիների վիճակի,

գ. ուղևորասրահի կահավորման և հարմարադասման,

դ. անվադողերի մաշվածության աստիճանի,

ե. կառուցվածքային փոփոխությունների.

4) 19-րդ սյունակում` ավտոբուսների ընդհանուր գնահատականը, որը ձևավորվում է 9-18-րդ սյունակների գնահատականների գումարից:

37. Բանվորական արգելակի, կայանման (ձեռքի) արգելակի, ղեկային համակարգի, լուսաազդանշանային միջոցների և էլեկտրասարքավորումների, դռների փականների հուսալիության և ամրության, արտաքին տեսքի, ապակիների վիճակի, ուղևորասրահի կահավորման և հարմարադասման, անվադողերի մաշվածության աստիճանի, կառուցվածքային փոփոխությունների պահանջները չբավարարելու դեպքում` մրցույթին մասնակից հանձնաժողովի անդամների մեծամասնության որոշմամբ ավտոբուսն ստանում է 0 գնահատական և հանվում մրցույթից:

38. Մրցույթին երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների թվից ավելի շարժակազմ ներկայացվելու դեպքում ընտրությունը կատարվում է պահանջվող թվին համապատասխան` առավելագույն բարձր գնահատականներ ստացած ավտոբուսներից` պահպանելով սույն կարգով նախատեսված մրցույթի մասնակցության պայմանները:

39. Մրցութային հանձնաժողովի բոլոր (մասնակից) անդամների կողմից գնահատման ընդհանուր արդյունքների միջինով 30 միավորից ցածր գնահատական ստացած ավտոբուսները հանվում են մրցույթից և սույն կարգի պահանջների համաձայն թույլատրելի գումարային միավորի (գնահատականի) ձևավորմանը չեն կարող մասնակցել:

40. Գնահատման արդյունքներով (ըստ մրցութային թերթիկի) 30 միավորից ցածր միջին գնահատական ստանալու հետևանքով` երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների թիվը մնացած մասով չապահովելու դեպքում` կազմակերպությունը, անկախ տվյալ տրանսպորտային միջոցների տեխնիկական ցուցանիշներից, զրկվում է երթուղու սպասարկման իրավունքի մրցակցությունից:

41. Մրցույթին մասնակցող կազմակերպության ավտոբուսները գնահատման ընդհանուր հաշվարկով լրացուցիչ ստանում են 0,5 միավոր` 60 տոկոսից ավելի սեփականության իրավունքով պատկանող յուրաքանչյուր մեկ տոկոսի համար` ստանալով առավելագույնը լրացուցիչ 20 միավոր:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

42. Մրցութային հանձնաժողովի աշխատանքի արդյունքներն ամփոփվում են մրցութային ամփոփիչ թերթիկում (N 6 ձև):

43. Առավելագույն ընդհանուր միավորներ հավաքած մասնակիցը (մասնակիցները) ճանաչվում է (են) մրցույթի հաղթող (հաղթողներ):

44. Մրցույթի արդյունքներով հավասար ընդհանուր միավորներ հավաքելու դեպքում մրցույթի հաղթողը որոշվում է ստորև նշված գործոնների առաջնահերթությամբ`

1) փոքր է շարժակազմի միջին տարիքը.

 2) բարձր է ավտոբուսների տեխնիկական վիճակին տրված գնահատականը.

3) կազմակերպությունը նախկինում սպասարկել է տվյալ երթուղին.

4) մասնակցի կողմից առաջարկվել է նվազագույն փոխադրավարձ:

45. Մրցույթի արդյունքներով սույն կարգի 43-րդ կետում նշված բոլոր գործոնների հաշվառմամբ հավասար միավորներ հավաքելու դեպքում մրցույթի հաղթողը որոշվում է մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ: Որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

46. Մրցութային հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:

47. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփում է մրցույթի կայացումից երկշաբաթյա ժամկետում և ամփոփիչ նիստում որոշում մրցույթի հաղթողին (հաղթողներին) կամ սույն կարգին համապատասխան` մրցույթը համարում է չկայացած:

48. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփում է նիստի արձանագրությամբ: Այն կազմվում է 2 oրինակից` ստորագրված մրցութային հանձնաժողովի անդամների կողմից: Մրցութային հանձնաժողովի արձանագրությունն ուժի մեջ է մտնում հանձնաժողովը կազմավորող մարմնի ղեկավարի որոշմամբ հաստատվելուց հետո:

49. Արձանագրության մեկ օրինակը մնում է մրցութային հանձնաժողովի մոտ, մյուսն ուղարկվում է ավտոկայարանային (երթակարգավարական) սպասարկում իրականացնող կազմակերպություն:

50. Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մրցութային թերթիկը և մրցութային ամփոփիչ թերթիկը, ինչպես նաև մրցույթին ներկայացված փաթեթները մրցութային հանձնաժողովի անդամների կողմից ամրակարվում են և պահպանվում տվյալ կազմակերպության կողմից երթուղու սպասարկման ամբողջ ընթացքում:

51. Մրցույթի մասնակցության համար ներկայացված փաստաթղթերի փաթեթի անհամապատասխանության հետևանքով մրցույթի մասնակցության իրավունքից զրկված, ինչպես նաև մրցույթում հաղթող չճանաչված կազմակերպությանը վերաբերող նյութերը մրցութային հանձնաժողովի կողմից պահպանվում են 3 ամիս:

 

VIII. ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

52. Հատուկ փոքր դասի ավտոբուսներով երթուղիների սպասարկման ժամկետները սահմանվում են մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ, ցանցը կազմակերպող մարմնի որոշմամբ`

1) մինչև 3 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների մինչև 80 տոկոս սեփականության իրավունքի ցուցանիշի դեպքում`.

2) մինչև 4 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 80 և ավելի տոկոս սեփականության իրավունքի ցուցանիշի դեպքում:

53. 17 և ավելի նստատեղ (առանց վարորդի նստատեղի) ունեցող ավտոբուսներով շահագործվող երթուղիների սպասարկման ժամկետները սահմանվում են`

1) 3 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 30-40 ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

2) 4 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 41-45 ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

3) 6 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 46-50 ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում:

54. Երթուղիների փաթեթի սպասարկման ժամկետները սահմանվում են`

1) 4 տարի ժամկետ՝ մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 30-40 ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

2) 5 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 41-45 ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

3) 7 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 46-50 ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում:

55. Եթե կազմակերպությունը մրցույթին ներկայացրել է լիզինգով ձեռք բերված ավտոբուս (ավտոբուսներ), և լիզինգի պայմանագրի ժամկետն ավելի ցածր է, քան երթուղու սպասարկման իրավունքի հատկացման համար սույն կարգի 51-րդ և 52-րդ կետերով նախատեսվող ժամկետը, ապա երթուղու սպասարկման ժամկետը սահմանվում է մինչև լիզինգի պայմանագրի ավարտը: Երթուղու սպասարկման ժամկետը վերանայվում է միայն լիզինգով ձեռք բերված ավտոբուսի (ավտոբուսների)` որպես կազմակերպության սեփականություն վերագրանցումից հետո` սույն կարգի պահանջներին համապատասխան:

56. Երթուղու սպասարկման ժամկետը կարող է մրցութային հանձնաժողովի կողմից վերանայվել երթուղու մրցույթին ներկայացված ավտոբուսների սեփականության իրավունքի տոկոսի ցուցանիշի փոփոխության դեպքում` սույն կարգի պահանջներին համապատասխան:

57. Հաղթող կազմակերպության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու կամ այդ իրավունքից նրան զրկելու դեպքում վաղաժամկետ դադարեցվում է նրա հետ կնքված սպասարկման պայմանագիրը, և հայտարարվում է նոր մրցույթ:

Խառը երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման համար կազմակերպված մրցույթում հաղթող կազմակերպության կողմից փաթեթում ընդգրկված յուրաքանչյուր երթուղու սպասարկումից հրաժարվելու կամ այդ իրավունքից նրան զրկելու դեպքում նա զրկվում է երթուղիների ամբողջ փաթեթից և վաղաժամկետ դադարեցվում է նրա հետ կնքված սպասարկման պայմանագիրը, և հայտարարվում է նոր մրցույթ:

58. Մեկից ավելի ներքաղաքային (ներշջանային, միջշրջանային) և նույնատիպ (միևնույն դասի ավտոբուսային) երթուղիներ (բացառությամբ միջպետական երթուղիների) սպասարկող կազմակերպություններին, անհրաժեշտության դեպքում, թույլատրվում է տվյալ երթուղում շահագործել նաև իր կողմից սպասարկվող նույնատիպ (միևնույն դասի ավտոբուսային) երթուղիների մրցույթներում հաղթող ճանաչված այլ ավտոբուսներ` կազմակերպությունում հրամանագրված այլ` սահմանված պահանջները բավարարող վարորդների միջոցով:

 

IX. ՉԿԱՅԱՑԱԾ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ

 

59. Մրցութային հանձնաժողովը մրցույթը կամ դրա մի մասը հայտարարում է չկայացած, եթե`

1) մրցույթի անցկացման ժամանակ խախտվել են սույն կարգով սահմանված պահանջները.

2) մրցույթին ներկայացված երթուղու (երթուղիների) սպասարկման համար կազմակերպությունների կողմից ոչ մի փաթեթ չի ստացել, կամ փաթեթներն ստացվել են սույն կարգով նախատեսված պահանջների խախտմամբ.

3) ներկայացված ոչ մի փաթեթի փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին.

4) մրցույթի մասնակցի կողմից ներկայացված ավտոբուսները գնահատման արդյունքներով (առանց լրացուցիչ միավորների) ստացել են հնարավորի 60 տոկոսից ցածր միջին գումարային միավոր.

5) դրական` 30 միավորից բարձր գնահատական ստացած ավտոբուսների թիվը պակաս է տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների թվից.

6) կազմակերպությունը սույն կարգի 65-րդ կետում նշված ժամկետում չի ստացել դեղին հիմնագույնի համարանիշեր և չի կնքել երթուղու սպասարկման պայմանագիր.

7) արտակարգ իրավիճակների պատճառով անհնար է դարձել մրցույթով նախատեսված աշխատանքների կատարումը:

 

X. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

60. Լիազոր մարմինը մրցույթի արդյունքները մագնիսական կրիչով ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովում է մրցույթների արդյունքների հրապարակումը սեփական ինտերնետային կայքում:

 

XI. ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

61. Մինչև նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը, անհրաժեշտության դեպքում, երթուղու սպասարկումը ժամանակավորապես (մինչև մրցույթի անցկացումը և դրա արդյունքների ամփոփումը) կարող է իրականացնել լիցենզիա ունեցող ու հանձնաժողովը կազմավորող մարմնի կողմից լիազորված և սույն կարգի պահանջներին համապատասխան դեղին հիմնագույնի համարանիշեր ստացած կազմակերպությունը`

1) երթուղու` նախկին մրցույթով արտոնագրված և դեղին հիմնագույնի համարանիշեր ստացած ավտոբուսներով.

2) մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված այլ կազմակերպություն, որը երթուղու սպասարկման գործում կարող է ներգրավվել սույն կարգի պահանջներին համապատասխան` անհրաժեշտ թվով ավտոբուսներ, այդ թվում` վարձակալման հիմունքներով:

 

XII. ԴԵՂԻՆ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԸ

 

62. Մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքի (N 7 ձև) և կազմակերպության դիմումի հիման վրա ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը 5-օրյա ժամկետում` մրցույթով անցած ավտոբուսների հաշվառման համարանիշերի և գրանցման վկայագրի (տեխնիկական անձնագրի) փոխարեն տալիս է ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշեր և գրանցման կտրոն, որում նշված է նաև ավտոբուսների հաշվառման համարանիշը, և մեկշաբաթյա ժամկետում համապատասխան մրցութային հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն` նշելով ավտոբուսների հաշվառման համարանիշերը:

63. Մրցութային հանձնաժողովի կողմից տեղեկանքը տրվում է 5-օրյա ժամկետում:

64. Երթուղու սպասարկման ընթացքում շարժակազմի փոփոխության (ավտոբուսի համալրման, փոխարինման, երթուղու` սպասարկումից հանման կամ սեփականատիրոջ փոփոխության) կապակցությամբ, երթուղին սպասարկող կազմակերպության դիմումի և փոփոխության հիմքերի համաձայն, մրցութային հանձնաժողովը 5-օրյա ժամկետում տրամադրում է տեղեկանք (NN 8, 9, 10, 11 ձևեր) սույն կարգի պահանջներով կատարված փոփոխությանը ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումում համապատասխան ձևակերպում տալու համար:

65. Երթուղու սպասարկման ժամկետը լրանալու կամ վաղաժամկետ այդ իրավունքից զրկվելու դեպքում կազմակերպությունը դիմումի և մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքի հետ միասին ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանում է հանձնում ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշերն ու գրանցման կտրոնները և ստանում ավտոբուսի հիմնական համարանիշերն ու գրանցման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը): Սույն կետում նշված ավտոբուսների համարանիշերի հանձնման և ստացման ժամանակ չի պահանջում ավտոբուսները ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանում ներկայացնելը:

66. Մրցութային հանձնաժողովը կազմավորող մարմնի որոշման հիման վրա տրված` մրցույթի մասին տեղեկանքի համաձայն մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից սահմանված կարգով ստանում է բոլոր ավտոբուսների ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշերն ու ժամանակավոր գրանցման կտրոնները և դրանք ներկայացնելուց հետո հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ նրա կողմից լիազորված ավտոկայարանային (ավտոկայանային) ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքում երթուղու սպասարկման պայմանագիր, որով սահմանվում է սպասարկման ծառայությունների դիմաց վճար` որի հաշվարկման կարգը սահմանում է լիազոր մարմինը: Հակառակ դեպքում երթուղու սպասարկման իրավունքն անցնում է տվյալ մրցույթում հաջորդ տեղն զբաղեցրած կազմակերպությանը: Մրցակցության բացակայության դեպքում կազմակերպվում է նոր մրցույթ:

67. Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ավտոբուսները փոխարինելու կամ նույն երթուղում ուղևորափոխադրումները տվյալ կամ մրցույթում շահած մեկ այլ կազմակերպության կողմից վերսկսվելու դեպքում այդ կազմակերպությունների ավտոբուսներին դեղին հիմնագույնի համարանիշերը հատկացվում են անվճար` երթուղին սպասարկող տվյալ կամ նախկին կազմակերպության կողմից դրանք ճանապարհային ոստիկանության ստորաբաժանում վերադարձվելուց հետո 2 ամսվա ընթացքում, եթե դրանք պիտանի են հետագա օգտագործման համար:

 

XIII. ԵՐԹՈՒՂՈՒ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԱՆՑԱԾ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

68. Երթուղին սպասարկող կազմակերպության առաջարկությամբ թույլատրվում է`

1) երթուղու սպասարկման համար համալրման կարգով ներգրավել ավտոբուս (ավտոբուսներ) մրցութային հանձնաժողովը կազմավորող մարմնի որոշման հիման վրա.

2) երթուղում ընդգրկված ավտոբուսները սույն կարգի պահանջներին համապատասխան փոխարինել համարժեք ավտոբուսներով.

3) երթուղու սպասարկումից հանել պահուստային ավտոբուսը (ավտոբուսները), պայմանով, որ այն (դրանք) չի (չեն) խոչընդոտի երթուղու բնականոն աշխատանքը և հանված ավտոբուսի (ավտոբուսների) փոխարեն մեկամսյա ժամկետում մրցութային հանձնաժողովի գնահատմանը կներկայացվի (կներկայացվեն) համարժեք ավտոբուս (ավտոբուսներ):

69. Երթուղիներում ներգրավվող ավտոբուսների համարժեքությունը որոշում է մրցութային հանձնաժողովը` սույն կարգի պահանջներին համապատասխան:

70. Երթուղու սպասարկման գործում ներգրավվող յուրաքանչյուր ավտոբուսի հավաքած փաստացի գումարային միավորը (առանց լրացուցիչ միավորների) պետք է`

1) համալրման դեպքում` համապատասխանի տվյալ երթուղու մրցույթի արդյունքներով արձանագրված ավտոբուսների միջին գնահատականին կամ գերազանցի այն, իսկ հանված պահուստային ավտոբուսի փոխարինման դեպքում` համապատասխանի կամ գերազանցի դրա գնահատված միավորին.

2) փոխարինման դեպքում` համապատասխանի կամ գերազանցի փոխարինվող ավտոբուսների գնահատված միավորին:

71. Նախկին մրցույթներով հաղթող ճանաչված կազմակերպությունների կողմից համալրման, փոխարինման համար ներկայացված ավտոբուսի (ավտոբուսների) տեխնիկական վիճակի և սույն կարգով նախատեսված այլ ցուցանիշների գնահատման համար օրը նշանակվում է կազմակերպության դիմումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում:

72. Սպասարկման երկրորդ տարվանից սկսած համալրվող (փոխարինվող) ավտոբուսների գնահատված միավորները պետք է հաշվարկվեն` տարեկան 10 տոկոս նվազումը հաշվի առնելով:

73. Երկու և ավելի երթուղիների սպասարկման իրավունք ստացած կազմակերպությունների համար պահուստային ավտոբուսների ընդհանուր թիվը հանձնաժողովը կազմավորող մարմնի կողմից կարող է նվազեցվել` ապահովելով երթուղիների սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների ընդհանուր թվին համապատասխան պահուստային ավտոբուսները` յուրաքանչյուր 1-5 ավտոբուսի դեպքում` մեկ պահուստային ավտոբուսի հաշվարկով:

74. Մեկ և ավելի երթուղիների սպասարկման իրավունք ստացած կազմակերպությունները նոր երթուղու սպասարկման իրավունքի հատկացման մրցույթին կարող են որպես պահուստային ավտոբուս ներկայացնել (բացառությամբ Ստեփանակերտի ներքաղաքային երթուղիների) նախկին մրցույթով արտոնագրված ավտոբուսը, եթե ապահովվում են սույն կետում նշված բոլոր պայմանները`

1) երթուղին, որում արտոնագրված է եղել պահուստային ավտոբուսը և մրցույթին ներկայացված երթուղին միանման են` միջշրջանային, ներշրջանային կամ ներքաղաքային, և նույնատիպ են (միևնույն դասի ավտոբուսային).

2) մրցույթին ներկայացված հիմնական ավտոբուսը (ավտոբուսները) ձեռք է (են) բերվել սեփականության իրավունքով:

 

XIV. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

75. Երթուղու հատկացման մասին մրցութային հանձնաժողովի որոշումը մասնակիցների կողմից կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

 

___________________________________ հայտարարում է ընդհանուր օգտագործման

        (մրցույթ հայտարարող մարմնի անվանումը)

ավտմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ թափուր ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների համար

 

NN ը/կ

ԵՐԹՈՒՂՈՒ`

անվանումը և համարը

 

սկզբնակետը (ավտոկայան, ավտոկայարան, երթակարգա- վարական կետ)

վերջնակետը (ավտոկայան, ավտոկայարան, երթակարգա- վարական կետ)

պահանջվող ավտոբուսի դասը

 

սպասարկման համար պահանջվող ավտոբուսների թիվը (ներառյալ պահուստային ավտոբուսների թիվը)

1.

         

2.

         

3.

         

 

 

Ց Ա Ն Կ

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայտ.

2. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիա.

3. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայական.

4. Ավտոբուսների տեխնիկական անձնագրեր (գրանցման վկայագրեր).

5. Ավտոբուսներին ամրակցված վարորդների` վարորդական իրավունքի վկայականներ, աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր, սահմանված կարգով բժշկական հանձնաժողովի կողմից տրված` առողջական վիճակի մասին տեղեկանքներ.

6. Ավտոբուսի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիր.

7. Ավտոբուսն այլ տեսակի վառելիքով շահագործելու համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման օրինականությունը հաստատող փաստաթուղթ.

8. Ավտոբուսի վարորդի` սեղմված բնական կամ հեղուկ գազով աշխատելու դեպքում` օրինականությունը հաստատող փաստաթուղթ.

9. Ավտոբուսների նախաուղերթային տեխնիկական զննման և բուժզննման աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը և հիմքերը` գործող մրցութային կարգով պահանջվելու դեպքերում.

10. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ շարժական կազմի հավաքակայանի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայական` գործող մրցութային կարգով պահանջվելու դեպքերում, ինչպես նաև ավտոբուսների ամենօրյա նախաուղերթային տեխնիկական զննումը, դրանց կայանումը և պահպանումն իրականացնելու պայմանագիր` գիշերակացով սպասարկվող երթուղիների համար.

11. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի և ուղեբեռի (եթե սահմանված է) փոխադրման գինը, իսկ միջշրջանային և ներշրջանային երթուղիների համար` նաև ըստ նախատեսված միջանկյալ կանգառների:

Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սոսնձված, կնքված և ստորագրված, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում` սոսնձված և իր կողմից ստորագրված փաթեթով: Փաթեթի փաստաթղթերը պետք է նույնպես կնքված լինեն հայտատու կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից «Իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ և ստորագրությամբ, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում` «Իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ և ստորագրությամբ, ինչով հավաստվում է դրանց իսկությունը:

 

Մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը  ________________________________________

 

Հայտը ներկայացնելու վայրը, օրերը, ժամերը, վերջին ժամկետը ________________________

 

Հեռախոսահամարը` լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

 

Մրցույթն անցկացվում է կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի N 36 որոշման պահանջների համաձայն:

 

 

 Մրցութային հանձնաժողովի նախագահ  _______________    ___________________
 

 (ստորագրությունը)

   (անունը, ազգանունը)

 

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ N ____

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու_____________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը, հեռախոսահամարը)

 

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու 20 թ. կայանալիք ավտոբուսային (միկրոավտոբուսային)

 

_____________________________________________________մրցույթին (համալրմանը, փոխարինմանը)

          (երթուղու անվանումը, համարը, կամ երթուղիների փաթեթի անվանումը)

 

1. Ավտոբուսների մասին տվյալները՝

 

 

NN Ը/Կ

 

 

Մակնիշը

 

Հաշվառման համարանիշը

 

Դեղին հիմնագույնի համարանիշը

 

Թողարկման տարեթիվը

 

 

Վարորդի անունը, ազգանունը

 

 

Նստատեղերի թիվը

 

Ի՞նչ իրավունքով է պատկանում կազմակերպությանը

 

 

*Երթուղու համարը

 

                 
                 
                 
                 
                 

 

* Լրացվում է միայն խառը երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման համար կազմակերպվող մրցույթին մասնակցելու դեպքում

 

2. Լրացուցիչ տեղեկություններ`___________________________________________

___________________________________________________________________

 

Նախապես ծանոթացել եմ մրցութային կարգի պայմաններին ու ուղևորափոխադրումների գործընթացին ներկայացվող պահանջներին և պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

 

Կից ներկայացնում եմ մրցութային կարգի ցանկով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը:

 

Ներկայացված փաստաթղթերի իսկությունը հավաստում եմ:

 

 Հայտատու

 _____________  ______________________________________________________
 

 (ստորագրությունը)

 (կազմակերպության ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը)

 Կ. Տ.

 

 _____ ____________________20 թ.

 

 

 

 

Մրցութային հանձնաժողովը հայտն ընդունեց

նախագահ

 _________________  _____________________________
 

      (ստորագրությունը)

                 (անունը, ազգանունը)

Կ. Տ. _____

 

 ______________________20 թ.

 

 

 

 

 

 

Ձև N 3

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ (ՓԱԹԵԹՆԵՐԻ)

 

 

 

NN ը/կ

 

 

 

Մրցույթի անցկացման ամսաթիվը

 

 

Փաթեթի հանձնման ամսաթիվը և ժամը

 

 

Փաթեթի բացման ամսաթիվը և ժամը

 

 

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

 

Երթուղու կամ երթուղիների անվանումը և համարը

 

Կազմակերպության տնօրենի (լիազորված անձի) կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը

 

 

 

Փաթեթն ընդունողի ստորագրությունը

1.

             

2.

             

3.

             

 

 

 

Ձև N 4

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ (ՓԱԹԵԹՆԵՐԻ) ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

_______________________________________________________________________________

Գտնվելու վայրը կամ բնակության վայրը ________________________________________________

Երթուղու անվանումը և համարը ______________________________________________________

Փաթեթի հանձնման գրանցման մտից թիվը

 

 ______ ___________________ 20 թ.

 (փաթեթի հանձնման ամսաթիվը)

 ______ ___________________ 20 թ.

 (փաթեթի բացման ամսաթիվը)

 

Մրցութային հանձնաժողովի քարտուղար  

 _____________  _____________________
 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 Կ.Տ.

   

  

 

 

Ձև N 5

 

Մ Ր Ց ՈՒ Թ Ա Յ Ի Ն  Թ Ե Ր Թ Ի Կ

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

 Մրցութային հանձնաժողովի

 _____________  ________________  ____ __________________20 թ.
 

 (պաշտոնը)

 (անունը, ազգանունը)

 (մրցույթի անցկացման օրը)

  

 

 

 

 

Ավտոբուսի

 

 

Գնահատականը

NN ը/կ

մակ

նիշը

հաշ-

վառ-ման համա

րանիշը

դեղին հիմնա-գույնի համա-

րանիշը

նույ-

նաց-ման համա-

րանիշը

թողարկ-ման տարե-թիվը

վարորդի անունը, ազգա-նունը

նստա-

տեղերի թիվը

բանվո-րական արգե-

լակի

կայան-ման (ձեռքի արգե-

լակի)

ղեկա-

յին համա-կարգի

լուսազ-

դանշա-

նային միջոց-

ների և էլեկ-տրա-

սարքա-

վորում-

ների

դռների փական-ների հուսա-

լիութ-

յան և ամրու-

թ-յան

ար-

տա-քին տեսքի

ապա-կիների վիճակի

ուղևո-

րա-սրահի կահա-վոր-

ման և հար-

մա-

րա-

դաս-

ման

անվա

դողերի մաշվա

ծության աստի ճանի

 

կառուց-

վածքային փոփոխու-թյունների

ընդհա-նուր

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

 

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

 

Երթուղու անվանումը և համարը

 

1                                    
2                                    
3                                    

 

 ____________________    _________________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 

 

Ձև N 6

 

 

Մ Ր Ց ՈՒ Թ Ա Յ Ի Ն   Ա Մ Փ Ո Փ  Թ Ե Ր Թ Ի Կ

 

 ______ _______________ 20 թ.

                 (մրցույթի անցկացման օրը)

 

Կազմակեր-պության անվանումը կամ անհատ ձեռնար-կատիրոջ անունը, ազգանունը

Ավտոբուսների թիվը

 

 

Սեփակա-նության տոկոսը՝ ընտրված ավտոբուս-ների թվից

 

Կազմակեր-պության կամ անհատ ձեռնար-կատիրոջ կողմից առաջարկ-

ված

փոխա-

դրավարձը

Հանձնաժողովի անդամների անունները, ազգանունները, գումարային գնահատականները

 

 

Լրացուցիչ միավորներ

 

հայտով մրցույթին ներկա-յացված

մրցույթին փաստացի ներկա-յացած

երթուղու սպասարկ-ման համար ընտրված

 

     

 

 

 

 

 

ընդա-

մենը

 

Ավտո-

բուս-ների միջին միավորը

Տոկոսը՝ հնարա-վորից

60 տոկոսից ավելի սեփակա-նության ցուցանիշ

Ընդհա-նուր միա-

վոր-ները

 

1

 

 

2

 

3

 

4

 

5

 

6

 

 7

 

 8 

 

 9 

 

10 

 

11 

 

12 

 

 13 

 

14

 

15

 

16

 

17

 

18

Երթուղու անվանումը և համարը

                                 
                                  

 

 Մրցութային հանձնաժողովի

 _____________  _________________    _____________  ________________
 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

   (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

   _____________  _________________    _____________  _________________
 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

   (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

   _____________  _________________     _____________  _________________
 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

   (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

   _____________  _________________    
 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

   

           

    

 

Ձև N 7

   

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N ___

 

_____________ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ` ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԻ (ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ) ՄԱՍԻՆ

 

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

_________________________________________________________________________________

Գտնվելու վայրը կամ բնակության վայրը _________________________________________________

Երթուղու անվանումը և համարը _______________________________________________________

Մրցութային հանձնաժողովի արձանագրության հաստատման մասին հանձնաժողովը կազմավորող

մարմնի որոշման N ____ _____ _____________ 20 թ.

 

N/N ը/կ

 

Երթուղու սպասարկման գործում ներգրավվող

ավտոբուսի

Ինչ հիմունքով է շահագործվում(սեփականության, վարձակալման)

Երթուղու աշխատելու համար սահմանված ժամկետը

մակնիշը

հաշվառման համարանիշը

դեղին հիմնագույնի համարանիշը

նույնացման (VIN)համարը

թողարկման տարեթիվը

1.

             

2.

             

 

 Մրցութային հանձնաժողովի նախագահ  _______________  ___________________
 

   (ստորագրությունը)

      (անունը, ազգանունը)

 Մրցութային հանձնաժողովի քարտուղար  _______________  ___________________
 

   (ստորագրությունը)

      (անունը, ազգանունը)

 Կ.Տ. _____ _________________ 20 թ.    

           (տեղեկանքը տալու ամսաթիվը)

   

  

 

 

Ձև N 8

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N ____

 

______________ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ` ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՐԹՈՒՂԻՆ ՀԱՄԱԼՐՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԻ (ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ) ՄԱՍԻՆ

 

 

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

__________________________________________________________________________________

Գտնվելու վայրը կամ բնակության վայրը ___________________________________________________

Երթուղու անվանումը և համարը _________________________________________________________

Մրցութային հանձնաժողովի արձանագրության հաստատման մասին հանձնաժողովը կազմավորող

մարմնի որոշման N ______ ______ _____________ 20 թ.

 

N/N ը/կ

 

Երթուղին համալրող ավտոբուսի

Ինչ հիմունքով է շահագործվում (սեփականության, վարձակալման)

Երթուղու աշխատելու համար սահմանված ժամկետը

մակնիշը

հաշվառման համարանիշը

դեղին հիմնագույնի համարանիշը

նույնացման (VIN)համարը

թողարկման տարեթիվը

1.

             

2.

             

 Մրցութային հանձնաժողովի նախագահ  _______________  ___________________
 

   (ստորագրությունը)

      (անունը, ազգանունը)

 Մրցութային հանձնաժողովի քարտուղար  _______________  ___________________
 

   (ստորագրությունը)

      (անունը, ազգանունը)

 Կ.Տ. _____ _________________ 20 թ.    

           (տեղեկանքը տալու ամսաթիվը)

   

 

 

 

Ձև N 9

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N ____

 

____________ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ` ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՐԹՈՒՂԻՆ ՀԱՄԱԼՐՈՂ ԵՎ ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԻՑ ՀԱՆՎՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԻ (ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ) ՄԱՍԻՆ

 

 Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

________________________________________________________________________________

Գտնվելու վայրը կամ բնակության վայրը ________________________________________________

Երթուղու անվանումը և համարը ______________________________________________________

Մրցութային հանձնաժողովի արձանագրության հաստատման մասին հանձնաժողովը կազմավորող

մարմնի որոշման N ______ ______ _____________ 20 թ.

 

N/N ը/կ

Երթուղին համալրող ավտոբուսի

Ինչ հիմունքով է շահագործվում (սեփականության, վարձակալման)

Երթուղու աշխատելու համար սահմանված ժամկետը

 

մակնիշը

 

 

հաշվառման համարանիշը

դեղին հիմնագույնի համարանիշը

նույնացման (VIN) համարը

 

թողարկման տարեթիվը

1.

             

2.

             

Նշված կազմակերպության կողմից հանձնման ենթակա է (են) երթուղու սպասարկումից հանված հետևյալ ավտոբուսների ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշը (համարանիշերը):

 

N/N ը/կ

Երթուղու սպասարկումից հանվող ավտոբուսի

մակնիշը

հաշվառման համարանիշը

դեղին

հիմնագույնի համարանիշը

նույնացման

(VIN)համարը

թողարկման տարեթիվը

1

         

2

         

 

 Մրցութային հանձնաժողովի նախագահ  _______________  ___________________
 

   (ստորագրությունը)

      (անունը, ազգանունը)

 Մրցութային հանձնաժողովի քարտուղար  _______________  ___________________
 

   (ստորագրությունը)

      (անունը, ազգանունը)

 Կ.Տ. _____ _________________ 20 թ.    

           (տեղեկանքը տալու ամսաթիվը)

   

 

 

 

Ձև N 10

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N ____

 

ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԻՑ ՀԱՆՎՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԻ (ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ) ՄԱՍԻՆ

 

________________ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հանձնման ենթակա է (են) _________________ երթուղու սպասարկումից հանված հետևյալ ավտոբուսների ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշը (համարանիշերը):

 

N/N ը/կ

Երթուղու սպասարկումից հանվող ավտոբուսի

մակնիշը

հաշվառման համարանիշը

դեղին

հիմնագույնի համարանիշը

նույնացման

(VIN)համարը

թողարկման տարեթիվը

1

         

2

         

 Մրցութային հանձնաժողովի նախագահ  _______________  ___________________
 

   (ստորագրությունը)

      (անունը, ազգանունը)

 Մրցութային հանձնաժողովի քարտուղար  _______________  ___________________
 

   (ստորագրությունը)

      (անունը, ազգանունը)

 Կ.Տ. _____ _________________ 20 թ.    

           (տեղեկանքը տալու ամսաթիվը)

   

 

 

 

Ձև N 11

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N ____

 

ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՎՏՈԲՈՒՍԻ (ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ) ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

__________________ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ սպասարկմանը հանձնված _____________երթուղու հետևյալ ավտոբուսների սեփականատերը (սեփականատերերը) փոխվել է (են):

N/N ը/կ

Երթուղու սպասարկման գործում ներգրավված ավտոբուսի

մակնիշը

 

նախկին հաշվառման համարանիշը

դեղին

հիմնագույնի համարանիշը

նախկին սեփականատերը

նոր

 սեփականատերը

 

1

         

2

         

Տրվում է նշված ավտոբուսը (ավտոբուսները) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության մարմիններում վերագրանցելու և հատկացված դեղին հիմնագույնի համարանիշը նույնը թողնելու համար:

 

 Մրցութային հանձնաժողովի նախագահ  _______________  ___________________
 

   (ստորագրությունը)

      (անունը, ազգանունը)

 Մրցութային հանձնաժողովի քարտուղար  _______________  ___________________
 

   (ստորագրությունը)

      (անունը, ազգանունը)

 Կ.Տ. _____ _________________ 20 թ.    

           (տեղեկանքը տալու ամսաթիվը)