Համարը 
N 42
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
13.08.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
13.08.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.08.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 
29.06.2002

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի ԹԻՎ 122 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"13" օգոստոսի 1999թ.

 N 42

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 29-ի թիվ 122 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. հուլիսի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության կանոնադրությունը և կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 122 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Որոշման 1-ին կետում «12 հաստիքային միավոր» բառերը փոխարինել «23 հաստիքային միավոր» բառերով:

2. ԼՂՀ արդարադատության պետական վարչության կանոնադրության «ժ» կետը շարադրել նոր խմբագրությամբ «Կազմակերպում և իրականացնում է հարկադիր կատարման ենթակա դատական ակտերի կատարումը:

Հարկադիր կատարման ենթակա են`

- քաղաքացիական գործերով դատարանի վճիռները և որոշումները, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին վճռի.

- քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` գույքային բռնագանձումների մասով.

- միջնորդ դատարանների վճիռները.

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և միջնորդ դատարանների վճիռներն ու որոշումները:

3. Որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության կենտրոնական աշխատակազմի կառուցվածքի մեջ լրացնել «Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչություն» տողը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ