ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի ,,Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի և անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիտորինգի) իրականացման մասին,, թիվ 63 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
Որոշմամբ հաստատված ,,Անշարժ գույքի պետական գրանցման կարգի,, 46-րդ կետի երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`
,,Պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք պարունակող, պետական գաղտնիք հանդիսացող կամ գաղտնագրված տեղեկությունների բացահայտմանը նպաստող տեղեկատվություն պարունակող անշարժ գույքի նկատմամբ իրավունքը գրանցվում է հատուկ կարգով, որը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության հետ:,,:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |