Համարը 
N 72
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.09.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
14.09.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.09.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.05.2000

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999Թ. ՄԱՐՏԻ 16-Ի «ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 45 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"14" սեպտեմբերի 1999թ.

 N 72

 ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ կառավարության 1999թ. մարտի 16-ի ‹‹ԼՂՀ պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգի մասին›› թիվ 45 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

 

Ի կատարումն ‹‹Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին›› ԼՂՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 7-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների` ԼՂՀ կառավարությունը որոշում է.

ԼՂՀ կառավարության 1999թ. մարտի 16-ի ‹‹ԼՂՀ պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնացկի կարգավիճակ տալու կարգի մասին›› թիվ 45 որոշման մեջ 3-րդ կետի բովանդակության մեջ լրացում կատարել ‹‹գ›› ենթակետում

գ) ԼՂՀ ՆԳՆ (նախկին ԼՂԻՄ ՆԳ վարչություն) և ԼՂՀ ազգային անվտանգության պետական վարչության համակարգի աշխատակիցներին, սկսած 1991թ. հունիսի 30-ից մինչև 1994թ. մայիսի 30-ը, ԼՂՀ պաշտպանության մարտերի մասնակցի կարգավիճակը և մարտերին մասնակցության օրերի թվաքանակը որոշելու համար, ՆԳ նախարարի և ազգային անվտանգության պետական վարչության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովը իրավասու է ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին ՆԳ նախարարության և ԼՂՀ ազգային անվտանգության պետական վարչության համակարգի աշխատակիցների մասնակցության մասին տեղեկանք տալ, որը հաստատվում է համապատասխանաբար ՆԳ նախարարի և ԼՂՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի կողմից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ