ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«31» մարտի 2010թ. |
N 157-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ
26-Ի ԹԻՎ 36 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 36 որոշմամբ հաստատված կարգը լրացնել 251-րդ կետով, հետևյալ խմբագրությամբ`
«251. Փաթեթային համակարգով երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման համար կազմակերպված մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից փաթեթային համակարգով կազմակերպվող այլ մրցույթների մասնակցության մասին հայտ ներկայացնելու դեպքում ներկայացրած փաստաթղթերի փաթեթների ընդունումը մերժվում է, իսկ ընդունված փաթեթները հետ են վերադարձվում կազմակերպությանը:»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |