Համարը 
N 193-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.04.23/09(143)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.04.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.04.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.05.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
23.03.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի ԹԻՎ 457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«16» ապրիլի 2010թ.

N 193-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի ԹԻՎ 457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 22-ի «Գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը, մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը, լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը, բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 457-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշմամբ հաստատված «Գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգում».

ա. 6-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին գնում կատարելու դեպքում պահանջի ծագման օրը սահմանված կարգով (այդ թվում` օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն) տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական միջոցների նախատեսման, պատվիրատուի տնօրինության տակ գտնվող այլ ֆինանսական միջոցների հաշվին գնում կատարելու դեպքում` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված ծախսերի նախահաշվի (այսուհետ՝ նախահաշիվ) հաստատման, գնման գործընթացը չկայանալու դեպքում` դրա չկայացման, իսկ գնման պայմանագիրը լուծվելու դեպքում` լուծման օրն է:».

բ. 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) գնումը կատարելու ձևի վերաբերյալ առաջարկը: Ընդ որում` պետության կարիքների համար պետական կամ համայնքների մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններից մեկ անձից գնման ձևով կարող են կատարվել այն գնումները, որոնց շրջանակներում տվյալ ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը և ծառայության մատուցումը կազմակերպության գործունեության հիմնական առարկան է, և դա ուղղակիորեն ամրագրված է կազմակերպության կանոնադրությամբ.».

գ. 15-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Ընդ որում` հնարավորության դեպքում գնման մեկ ընթացակարգով է կազմակերպվում միևնույն պատվիրատուի կարիքների համար գնման համանման բնութագրեր ունեցող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացը` դրանք նախատեսելով որպես առանձին չափաբաժիններ:».

դ. 21-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունը «օրվանից հաշված» բառերից հետո լրացնել «առնվազն» բառով.

ե. 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ ենթակետով.

«4) նախատեսվում է, որ շինարարական, այդ թվում` կառուցման, վերակառուցման, վերանորոգման, ամրացման, ներքին հարդարման, վերականգնման, նորոգման և հիմնանորոգման, այդ թվում` ճանապարհաշինության և ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքում նախագծային շեղումներ առաջանալու դեպքում, նախագծած ու փորձաքննություն իրականացրած անձինք պատվիրատուին վճարում են տուգանք` յուրաքանչյուր արձանագրված շեղման և (կամ) դրա հետևանքով առաջացած կորստի չափով: Ընդ որում`

ա. շեղում է համարվում աշխատանքների կատարման ընթացքում սկզբնական նախագծի քսան տոկոսը գերազանցող լրացուցիչ ծավալի աշխատանքների ի հայտ գալը, իսկ տուգանքի չափը հավասար է լրացուցիչ ծավալի աշխատանքների չափին.

բ. կորուստ են համարվում նախագծային այնպիսի շեղումները, որոնք հանգեցնում են փաստացի կատարված աշխատանքների փոփոխմանը (քանդման, վերակառուցման և այլն) և լրացուցիչ աշխատանքների կատարմանը, իսկ տուգանքի չափը հավասար է կորստի և սկզբնական նախագծի քսան տոկոսը գերազանցող լրացուցիչ ծավալի աշխատանքների հանրագումարի չափին:».

զ. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«Շինարարական, այդ թվում` կառուցման, վերակառուցման, վերանորոգման, ամրացման, ներքին հարդարման, վերականգնման, նորոգման և հիմնանորոգման, այդ թվում` ճանապարհաշինության և ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների գնման դեպքում, այդ աշխատանքի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող անձի հետ կնքվող գնման պայմանագրով նախատեսվում է, որ, եթե երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա տեխնիկական հսկողություն իրականացնող անձը պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատվիրատուին վճարում է տուգանք` հայտնաբերված թերության վերացման համար կապալառուի կամ պատվիրատուի կողմից իրականացված փաստացի ծախսերի չափով:»:

է. 37-րդ կետի 2-րդ ենթակետը «(փոփոխման)» բառից հետո լրացնել «, գնման գործընթացը չկայանալու դեպքում` դրա չկայացման, իսկ գնման պայմանագիրը լուծվելու դեպքում` լուծման» բառերով:

2) որոշմամբ հաստատված «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգում».

ա. 17-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Ընդ որում` հաղթող ճանաչված մասնակիցն իրավասու է ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու կանխավճարից:».

բ. 31-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ նախադասություններով.

«Ընդ որում` ոչ գնային պայմանները բավարարող գնահատված մասնակիցների առաջարկած գների հավասարության դեպքում` ընտրված (երկրորդ կամ երրորդ տեղ զբաղեցրած) մասնակցին որոշելու նպատակով հանձնաժողովի նիստում այդ մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ` առաջարկված գների նվազեցման հնարավորության վերաբերյալ: Յուրաքանչյուր մասնակցի` տվյալ պահին ներկայացրած գնային առաջարկը հրապարակվում է մյուս մասնակիցների համար, և մինչև բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետի ավարտը մասնակիցը կարող է վերանայել գնային իր առաջարկը: Բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը հայտարարվում է ընտրված (երկրորդ կամ երրորդ տեղ զբաղեցրած) մասնակից:».

գ. 36-րդ կետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր 361-րդ կետ.

«361. Պայմանագիր կնքելու առաջարկ ստացած, սակայն պայմանագիրն ստորագրելուց հրաժարված մասնակիցը զրկվում է մրցույթի հայտի ապահովումը հետ ստանալու իրավունքից և հատուցում է պատվիրատուի վնասները մրցույթում առաջին և երկրորդ կամ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցների ներկայացրած մրցույթի հայտերի գների տարբերության չափով: Ընդ որում` եթե մասնակցի մրցույթի հայտի ապահովումը բավարար չէ սույն կետով սահմանված` պատվիրատուի վնասները ծածկելու համար, ապա մասնակիցը հատուցում է պատվիրատուի վնասները մրցույթի հայտի ապահովումը գերազանցող չափով:».

դ. 39-րդ կետում «Ապրանքների գնման դեպքում`» բառերը փոխարինել «Պարբերական» բառով:

ե. 39-րդ կետի 1-ին ենթակետում «տուժանքի» բառը փոխարինել «երաշխիքի կամ կանխիկ գումարի» բառերով.

զ. 39-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ներկայացված փաստաթղթերի հիման վրա անձի որակավորումը գնահատում է հանձնաժողովի քարտուղարը` այդ փաստաթղթերը գործակալություն ստացվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթի հրավերով սահմանված չափանիշներին համապատասխանող անձը գրանցվում է որպես մրցույթի հնարավոր մասնակից, որի հետ գրանցման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը կնքում է գնման նախնական պայմանագիր: Մրցույթի հայտարարության և հրավերի վավերականության ժամանակահատվածում որպես մրցույթի հնարավոր մասնակից անձը կարող է գրանցվել միայն մեկ անգամ: Անհամապատասխանության դեպքում գրանցումը մերժվում է, որի մասին գործակալությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է անձին` նշելով մերժման հիմքը: Կնքվելիք գնման նախնական պայմանագրով նախատեսվում է նաև, որ`

ա. մրցույթի հայտը ներկայացնելը, իսկ հաղթող ճանաչվելու դեպքում նաև պայմանագիր կնքելը պարտադիր են, և այդ պահանջի խախտման դեպքում մասնակիցը հայտը ներկայացնելու կամ պայմանագիրը կնքելու համար սահմանված ժամկետը լրանալու օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվին մուտքագրում է հայտի ապահովման չափով գումար,

բ. սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ժամկետում հայտի ապահովման չափով գումարը չվճարվելու դեպքում` գնման նախնական պայմանագիրը պատվիրատուի կողմից միակողմանիորեն լուծվում է, մասնակցի հայտի ապահովումը չի վերադարձվում, իսկ մասնակցի մասին տվյալները ներառվում են գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում.

գ. մասնակիցը կարող է դադարեցնել գնման նախնական պայմանագիրը` դրա մասին գործակալությանն առնվազն երկու ամիս առաջ տեղեկացնելու պայմանով:».

է. 42-րդ կետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր 421-րդ կետ.

«421. Պարբերական մրցույթով կնքված գնման պայմանագիրը միակողմանիորեն լուծվելու դեպքում` պայմանագրի գործողության մնացած ժամանակահատվածի համար գնման պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկ ներկայացվում է երկրորդ, իսկ վերջինիս հրաժարվելու դեպքում` երրորդ տեղն զբաղեցրած մասնակցին` պայմանագիրը լուծվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում: Գնման պայմանագիրը կնքվում է սույն կարգի 41-րդ կետով սահմանված կարգով:»:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարին` մեկ անձից գնման ձևով կատարված գործարքները, բացառությամբ բնական մենաշնորհներ հանդիսացող գնումների, համարել որպես ռիսկային գործարքներ և ընտրանքային կարգով ստուգել դրանց արժանահավատությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության վարչության միջոցով:

3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գնումների գործընթացն սկսվելու պահին գործող իրավական ակտերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ