ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"15" օգոստոսի 2000թ. |
N 166 |
ք.Ստեփանակերտ
Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին
,,Քաղաքաշինության մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի հոդվածներին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության 2000թ.
օգոստոսի 15 թիվ 166
որոշմամբ |
Կ Ա Ր Գ
Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու
1. Սույն կարգով սահմանվում են ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգն ու պայմանները:
2. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը (այսուհետև առաջադրանք) փաստաթուղթ է, որը սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման և շինարարության պարտադիր պայմանները, պահանջներն ու սահմանափակումները:
3. Շրջանում առաջադրանքը կառուցապատողին տալիս է վարչակազմի ղեկավարը, Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտի քաղաքապետը (այսուհետև իրավասու մարմին):
4. Կառուցապատողն առաջադրանք ստանալու համար իրավասու մարմին է ներկայացնում հայտ` համաձայն սույն կարգի N 1 հավելվածի:
5. Իրավասու մարմինը հայտը ներկայացնելու օրվանից մինչև մեկ ամսյա ժամկետում կառուցապատողին տալիս է առաջադրանք կամ մերժում այն` նշելով մերժման պատճառները:
6. Հայտին կցվում են`
ա) կառուցապատվող հողամասի ուրվագծային հատակագիծը` նախագծվող (վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող արդիականացվող) օբյեկտի մոտավոր տեղանշմամբ.
բ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության /օգտագործման/ իրավունքը և անշարժ գույքը փոփոխելու իրավազորությունը հաստատող փաստաթղթի պատճեն:
7. Հայտը կարող է մերժվել, եթե`
ա) կառուցապատողը հայտում ամրագրել է այնպիսի ցուցանիշներ (պայմաններ), որոնք հակասում են տվյալ տարածքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (դրանց առկայության դեպքում), ինչպես նաև քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջներին.
բ) ներկայացվող փաստաթղթերը պարունակում են սխալ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
8. Կառուցապատողը կարող է համապատասխան փոփոխություններ կատարել մերժված հայտում ու ներկայացվող փաստաթղթերում և կրկին հայտ ներկայացնել իրավասու մարմնին:
Իրավասու մարմինը քննարկում է կրկնակի հայտը և 15 օրվա ընթացքում կառուցապատողին տալիս առաջադրանք:
Հայտի մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
9. Առաջադրանքը, համաձայն սույն կարգի N 2 հավելվածի, տվյալ տարածքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի ու բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությանը, ինչպես նաև քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային նորմատիվների պահանջներին համապատասխան սահմանում է կառուցապատվող տարածքում օբյեկտի տեղեկությունը, թույլատրելի բարձրությունը, հեռավորությունը հարևան հողակտորներից (օբյեկտներից) և կարմիր գծերից:
10. Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքում առաջադրանքը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 28-ին հաստատված ,,Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը հաստատելու մասին,, N 164 որոշմամբ սահմանված կարգով:
11. Առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են հանդիսանում օբյեկտի շինարարության նախագծային փաստաթղթերի մշակման համար:
12. Առաջադրանքով սահմանված պայմանները նախագծային փաստաթղթերի մշակման ընթացքում կարող են փոփոխվել միայն իրավասու մարմնի համաձայնությամբ` սույն կարգի 8-րդ կետի պահանջների փոփոխության դեպքում:
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
-------------------------------------------------------------------------------------------------------------------
(շրջանը, տեղական ինքնակառավարման մարմինը)
Կառուցապատող -------------------------------------------------------------------------------------------
(իրավաբանական անձի անվանումը)
-------------------------------------------------------------------------------------------------------------------
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք ---------------------------
-------------------------------------------------------------------------------------------------------------------
(կառուցվող, վերակառուցվող, արդիականացվող, ուժեղացվող, վերականգնվող)
-------------------------------------------------------------------------------------------------------------------
(օբյեկտի անվանումը ընդգծելով գործառական նշանակությունը)
Նախագծման համար --------------------------------------------------------------------------------------
(շրջանը, քաղաքը, փողոցը, շենքը)
--------------------------------------------------------------------------------------- հասցեում գտնվող
հողամասում (հողամսի ծածկագիրը)
Նախատեսել ----------------------------------------------------------------------------------------------
(նշել ցանկալի հարկայնությունը, մակերեսները)
---------------------------------------------------------------------------------------------------------------
Կից ներկայացնել
ա) Կառուցապատվող հողամասի ուրվագծային հատակագիծը` նախագծվող (վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող, արդիականացվող) օբյեկտի մոտավոր տեղանշմամբ:
բ) Անշարժ գույքի նկատմամբ սեփականության /օգտագործման/ իրավունքը և անշարժ գույքը փոփոխելու իրավազորությունը հաստատող փաստաթղթի պատճենը:
|
Կառուցապատող _________________________________________
Կ. Տ.
(իրավաբանական անձի համար) ________________________ 2000 թ. |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
--------------------------------------------------------------------------------------------------- շրջան
------------------------------------------------------------------------------------------------ համայնք
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ N
,,----------,, ------------------------ 2000 թ.
--------------------------------------------------------------------------------------------------- մշակման
(նախագծային փուլը)
Օբյեկտ -----------------------------------------------------------------------------------------------------
(կառուցվող, վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող, արդիականացվող օբյեկտի անվանումը)
Հասցեն -----------------------------------------------------------------------------------------------------
(շինարարության կամ փոստային հասցեն)
Կառուցապատող -----------------------------------------------------------------------------------------
(իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
Նախագծման հիմքը -------------------------------------------------------------------------------------
(կառուցապատողի հայտը)
ՆԱԽԱԳԾՎՈՂ ՏԵՂԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Տեղանքի չափսերը ------------------------------------------------------------------------------------------
(հողամասի մակերեսը հեկտար)
Տեղանքի օգտագործման
ներկայիս վիճակը -------------------------------------------------------------------------------------------
(ռելիեֆի բնութագրումը, շենքերի առկայությունը (օգտագործումը, նշանակությունը, հարկայնությունը, պատերի նյութը և
Ինժեներական
սարքավորումները --------------------------------------------------------------------------------------------
(նախագծվող կամ կից տարածքով անցնող ինժեներական հաղորդակցուղիները)
Կից հողամասեր ----------------------------------------------------------------------------------------------
(կից հողօգտագործողների անվանումը և նրանց սահմանները` համաձայն ներկայացված ուրվագծի)
Բնության և մշակույթի
պահպանվող հուշարձաններ ------------------------------------------------------------------------------
(հուշարձանի անվանումը, վիճակը և այլն)
Հատակագծային
սահմանափակումներ ---------------------------------------------------------------------------------------
(տեղանքում գործող արտադրական, պաշտպանվող օբյեկտների, ինժեներական
հաղորդակցուղիների և այլ գործող օբյեկտների նկատմամբ սահմանափակումները)
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Ճարտարապետահատակագծային
պահանջները ----------------------------------------------------------------------------------------------
(կառուցապատողի օբյեկտի մակերեսը, հեռավորությունը հարևան հողակտորներից (օբյեկտներից),
Երրորդ անձանց իրավունքների
ապահովման պահանջները -----------------------------------------------------------------------------
(անհրաժեշտ պայմաններ և համաձայնեցումներ երրորդ անձանց)
Ստորգետնյա, կիսանկուղի և
առաջին հարկի տարածքների
օգտագործում ---------------------------------------------------------------------------------------------
(համաձայն նախնական պայմանավորվածության կամ որոշվում է նախագծման ընթացքում)
Ինժեներական
սարքավորումներ, ցանցեր -------------------------------------------------
ջրամատակարարում -------------------------------------------------------
կոյուղի -----------------------------------------------------------------------
հեռախոսացանց ---------------------------------------------------------- նշել
տաք ջրամատակարարում ---------------------------------------------- ինժեներական
էլեկտրամատակարարում ----------------------------------------------- սպասարկում
գազամատակարարում --------------------------------------------------- իրականացնող
թուլացված ցանցեր -------------------------------------------------------- ծառայությունները
աղբահանում ---------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------------
Տարածքի ինժեներական
նախապատրաստումը ----------------------------------------------------------------------------------
(ռելիեֆի կազմակերպման պահանջները, ջրահեռացումը, պաշտպանական կառույցները)
Բարեկարգումը ------------------------------------------------------------------------------------------
(լանդշաֆտային ճարտարապետության նկատմամբ ներկայացվող պահանջները,
կանաչապատում, ճարտարապետական փոքր ձևեր, ցանկապատում, գովազդ և այլն)
Շինարարական նյութեր -------------------------------------------------------------------------------
(տեղական շինարարական նյութերի և կոնստրուկցիաների օգտագործման առաջարկություն)
Պաշտպանական կառույցները ----------------------------------------------------------------------
(արտակարգ պայմաններում հատուկ կառույցներ մարդկանց և գործող)
Հակահրդեհային պահանջներ -----------------------------------------------------------------------
(նախնական պայմաններ համաձայն տեղանքի ընտրության
ակտի, առանձնահատուկ պահանջներ)
Շրջակա միջավայրի պահպանում ------------------------------------------------------------------
(շրջակա միջավայրի վտանգավոր ազդեցություններից պահպանելու միջոցառումներ)
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Միջանկյալ համաձայնեցում --------------------------------------------------------------------------
(նյութերի նախնական համաձայնեցում քաղաքաշինական խորհրդում
Համաձայնեցում և հաստատում ----------------------------------------------------------------------
(տվյալ օբյեկտի համար պարտադիր են փորձաքննության անցկացումը, համաձայնեցումը)
Կից ներկայացվում է
ա) կառուցապատվող հողամասի ուրվագծային հատակագիծը` նախագծվող օբյեկտի մոտավոր տեղանշմամբ.
բ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության /օգտագործման/ իրավունքի փաստաթղթի պատճենը
(վարչակազմի ղեկավար,
Ստեփանակերտի քաղաքապետ) --------------------------------------------------------------
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
Կ.Տ.