Համարը 
N 219
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.04.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.04.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.04.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''26'' ապրիլի 2005թ.

N 219

ք.Ստեփանակերտ

 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

,,Քաղաքաշինության մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000թ. օգոստոսի

15-ի ,,Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին,, թիվ 166 որոշումը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2005թ. ապրիլի 26

թիվ 219 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու

 

1. Սույն կարգով սահմանվում է ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը:

2. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը (այսուհետև՝ առաջադրանք) փաստաթուղթ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ակտերով, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով, բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությամբ, ինչպես նաև քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանության ու այլ նորմատիվ պահանջներին համապատասխան սահմանում է տվյալ տարածքում քաղաքաշինական գործունեության օբյեկտի նախագծման և շինարարության պարտադիր պայմաններն ու սահմանափակումները:

3. Համայնքի վարչական սահմաններում առաջադրանքը կառուցապատողին տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում՝ վարչակազմի ղեկավարը, Ստեփանակերտ քաղաքում՝ Ստեփանակերտի քաղաքապետը (այսուհետև՝ իրավասու մարմին):

4. Առաջադրանքը ներառում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված կառուցապատմանն առնչվող պահանջներն ու սահմանափակումները, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005թ. ապրիլի 26-ի ,,Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին,, թիվ 221 որոշմամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005թ. ապրիլի 26-ի ,,Կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին,, թիվ 220 որոշմամբ սահմանված կարգով համաձայնեցման ներկայացնելու նորմատիվային ժամկետները /փորձաքննության համար գործող կարգով նախատեսված ժամկետների հաշվառմամբ/, ինչպես նաև նախագծման և շինարարության համար անհրաժեշտ ելակետային տվյալներն ու տեխնիկական պայմանները՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

5. Առաջադրանքը չի կարող ներառել նախագծվող օբյեկտի գեղարվեստական արտահայտչամիջոցների վերաբերյալ պարտադիր պայմաններ, եթե դրանք չեն բխում միասնական քաղաքաշինական համալիրի ձևավորման պահանջներից կամ հիմնավորված չեն կազմավորված քաղաքաշինական, պատմամշակութային կամ բնական միջավայրի բնույթը սահմանելու անհրաժեշտությամբ:

6. Առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են հանդիսանում նախագծային փաստաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար:

7. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման դեպքում առաջադրանքով սահմանված պայմանները պահպանվում են լրիվ ծավալով:

8. Առաջադրանքով սահմանված պայմանների փոփոխություն կարող է կատարվել օբյեկտի նախագծման ընթացքում սույն կարգին համապատասխան:

9. Առաջադրանքով նախատեսված ժամկետները խախտելու դեպքում առաջադրանքի գործողությունը համարվում է դադարեցված, ընդ որում, կատարված ծախսերի ռիսկը կրում է կառուցապատողը:

10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001թ. հուլիսի 24-ի ,,Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին,, թիվ 195 որոշմամբ սահմանված կարգով մշակված և հաստատված գոտևորման նախագծերի առկայության դեպքում տվյալ գոտում թույլատրելի օգտագործմանը /կառուցապատմանը/ համապատասխանող քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար առաջադրանք չի տրվում:

11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հատուկ օբյեկտների և կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների ու համալիրների առաջադրանքները՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, կարող են կազմվել իրավասու մարմնի կողմից սահմանված պայմաններով մշակված էսքիզային նախագծի հիման վրա:

12. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով պետության և համայնքի սեփականությանը պատկանող հողամասերն օտարելու կամ օգտագործման /այդ թվում վարձակալության/ տրամադրելու դեպքում առաջադրանքը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված համապատասխան ընթացակարգերի համար նախատեսված փաստաթղթերի հետ միասին, ընդ որում՝

ա/ աճուրդային կարգով հողամասերն օտարելու դեպքում աճուրդի կազմակերպման փաստաթղթերի փաթեթում.

բ/ մրցույթով վարձակալության տրամադրելու դեպքում մրցույթի պայմաններում.

գ/ անհատույց /մշտական/ օգտագործման, ուղղակի վաճառքի միջոցով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված այլ դեպքերում հողամասը հատկացնելու մասին իրավասու մարմնի որոշման հետ միասին:

13. Սույն կարգի12-րդ կետի ,,ա,, և ,,բ,, ենթակետերով նախատեսված դեպքերում առաջադրանքի, այդ թվում ելակետային նյութերի և տեխնիկական պայմանների /տեխնիկատնտեսական պայմաններ/, ինչպես նաև անհրաժեշտ չափագրման նյութերի նախապատրաստման հետ կապված ծախսերը սահմանված կարգով և չափով ներառվում են աճուրդի կամ մրցույթի կազմակերպման ծախսերում:

14. Սույն կարգի 12-րդ կետի ,,գ,, ենթակետով նախատեսված դեպքում առաջադրանքի նախապատրաստման հետ կապված ծախսերի վճարումը կատարվում է կառուցապատողի /հայտատուի/ կողմից սույն կարգի 13-րդ կետով սահմանված չափով:

15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999թ. դեկտեմբերի 28-ի ,,Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին,, թիվ 164 որոշմամբ սահմանված կարգով իրականացվող հողօգտագործումների վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են առաջադրանքի նախագծի հետ մասին:

16. Անշարժ գույքի /հողամաս, շենքեր ու շինություններ/ սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավասությամբ օժտված օգտագործողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելու /այդ թվում՝ շենքերի ու շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու/ նպատակով առաջադրանք ստանալու համար իրավասու մարմին է ներկայացնում հայտ համաձայն թիվ 1 հավելվածի, եթե նախատեսվող աշխատանքների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. հոկտեմբերի 26-ի ,,Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շինարարության թույտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին,, թիվ 370 որոշմամբ սահմանված կարգով պահանջվում է շինարարության թույլտվություն:

Սույն կետով և սույն կարգի 12-րդ կետի ,,գ,, ենթակետով նախատեսված դեպքերում առաջադրանքը տրվում է իրավասու մարմնի որոշման հետ միասին կառուցապատողի հայտի հիման վրա:

17. Հայտում նշվում են նախագծվող օբյեկտի հասցեն, նշանակությունը, նախատեսվող մակերեսը, հարկերի թիվը կամ շենքի և շինության վերափոխման վերակառուցման, գործառական նշանակության փոփոխման նպատակն ու կառուցապատողի ցանկությամբ օբյեկտի վերաբերյալ այլ լրացուցիչ տվյալներ:

18. Սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքերում հայտին կցվում են՝

ա/ կառուցապատողի հողամասի ուրվագծային հատակագիծը՝ նախագծվող (վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող, փոփոխվող) օբյեկտի մոտավոր տեղանշմամբ.

բ/ անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճեն:

19. Իրավասու մարմինը հայտը ներկայացնելու օրվանից 20-օրյա ժամկետում կառուցապատողին տալիս է առաջադրանք կամ մերժում այն՝ նշելով մերժման պատճառները:

20. Հայտը կարող է մերժվել, եթե՝

ա/ կառուցապատողը հայտում ամրագրել է այնպիսի ցուցանիշներ (պայմաններ), որոնք հակասում են տվյալ տարածքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (դրանց առկայության դեպքում), ինչպես նաև քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային և այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին.

բ/ ներկայացվող փաստաթղթերը պարունակում են սխալ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

21. Կառուցապատողը կարող է համապատասխան փոփոխություններ կատարել մերժված հայտում ու ներկայացվող փաստաթղթերում և կրկին հայտ ներկայացնել իրավասու մարմնին:

22. Իրավասու մարմինը քննարկում է կրկնակի հայտը և 10 օրվա ընթացքում կառուցապատողին տալիս առաջադրանք:

23. Հայտի մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 1

Ճարտարապետահատակագծային

առաջադրանք տալու կարգի

 

ԼՂՀ շրջանի վարչակազմի ղեկավար

Ստեփանակերտի քաղաքապետ

Համայնքի ղեկավար -----------------------------------------------------------------------------------------------------------

                                                                   /անունը, ազգանունը/

 

Կառուցապատող ---------------------------------------------------------------------------------------------------------------

                                                        (իրավաբանական անձի անվանումը)

 

----------------------------------------------------------------------------------------------------------------

                               (ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք ------------------------------------------------

 

------------------------------------------------------------------------------------------------------------------

            (կառուցվող, վերակառուցվող, գործառական նշանակությունը փոփոխող օբյեկտի անվանումը)

 

Նախագծման համար ------------------------------------------------------------------------------------------------------------

                                               (շրջանի, համայնքի, փողոցի անվանումները, շենքի համարը)

 

------------------------------------------------------------------------------- հասցեում գտնվող հողամասում:

                                                    (հողամասի ծածկագիրը)

 

Նախատեսում եմ -------------------------------------------------------------------------------------------------------------------

                             (օբյեկտի նախատեսվող պարամետրերը և /կամ/ փոփոխվող գործառական նշանակությունը)

 

--------------------------------------------------------------------------------------------------------------------

 

Կից ներկայացնում եմ՝

ա) կառուցապատվող հողամասի ուրվագծային հատակագիծը՝ նախագծվող օբյեկտի մոտավոր տեղանշմամբ.

բ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը:

 

Կառուցապատող ------------------------------- -----------------------------------

                                 /ստորագրութունը/              /անունը, ազգանունը/

 

                                   Կ. Տ.

 

                       (իրավաբանական անձի համար)

 

------- -------------------------- 200 թ.

 

 

 

Հավելված 2

Ճարտարապետահատակագծային

առաջադրանք տալու կարգի

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

---------------------------------------------------------------------------------------------------------------- շրջան

 

------------------------------------------------------------------------------------------------------------ համայնք

 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ N

                                                                                                   ,,-------,,----------------- 200 թ.

Օբյեկտ ----------------------------------------------------------------------------------------------------------------------------

                     /կառուցվող, վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող օբյեկտի անվանումը, հակիրճ բնորոշումը, հզորությունը/

 

-------------------------------------------------------------------------------------նախագծային փաստաթղթերի մշակման

                             /նախագծման փուլերը/

 

Հասցեն-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

                                                     /շինարարական կամ փոստային հասցեն/

 

Կառուցապատող-----------------------------------------------------------------------------------------------------------------------

                                                           /կազմակերպության անվանումը, անհատ անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը/

 

Առաջադրանքի տրամադրման հիմքը ---------------------------------------------------------------------------------------------

                                                                                   /կառուցապատման նպատակով ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով

                                                                                   հողամասի տրամադրման, անշարժ գույքի փոփոխման քաղաքաշինական

                                                                                   այլ գործունեության հետ առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը/

 

ՆԱԽԱԳԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Հողամասը գտնվում է ---------------------------------------------------------------------------------------------------------------

                                                           /բնակավայրի կենտրոնական բնակելի կառուցապատման, արտադրական, հասարակական,

                                                                                          կոմունալ, հուշարձանների պահպանական, հանգստի գոտիներում և այլն/

 

Հողամասի չափսերը -----------------------------------------------------------------------------------------------------------------

                                                                               /հողամասի մակերեսը հա/

 

Հողամասի առկա վիճակը ----------------------------------------------------------------------------------------------------------

                                                            /ռելիեֆի բնութագիրը, շենքերի առկայությունը /օգտագործումը, նշանակությունը, հարկայնությունը

                                                                           պատերի նյութը և այլն/ կանաչապատումը, բարեկարգումը և այլն, կից սխեմայով Մ 1: 500/

 

Տրանսպորտային պայմանները ---------------------------------------------------------------------------------------------------

                                                                         /ճանապարհների առկությունը, երթուղային տրանսպորտի մոտեցումները և այլն/

 

Ինժեներական սարքավորումները------------------------------------------------------------------------------------------------

                                                                                        /նախագծվող կամ կից տարածքով անցնող ինժեներական ենթակառուցվածքները/

 

Կից հողամասեր ----------------------------------------------------------------------------------------------------------------------

                                                    /կից հողօգտագործումների անվանումը և դրանց սահմանները՝ համաձայն ներկայացված սխեմայի/

 

Բնության և մշակույթի պահպանվող հուշարձաններ ------------------------------------------------------------------------

                                                                                                         /հուշարձանի անվանումը, վիճակը և այլն/

Հատակագծային սահմանափակումներ-----------------------------------------------------------------------------------------

                                                                                        /տեղանքում գործող արտադրական, պաշտպանվող օբյեկտների, ինժեներա-

                                                                                        տրանսպորտային ենթակառուցվածքների և այլ օբյեկտների նկատմամբ

                                                                                        սահմանափակումները, այդ թվում՝ սերվիտուտներ/

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Ճարտարապետահատակագծային

պահանջները-------------------------------------------------------------------------------------------------------------------------

                                         /ելնելով ԼՂՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներից, առկա

                                         քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դրույթներից կամ դրանց բացակայության դեպքում

                                         կազմավորված /կազմավորվող/ քաղաքաշինական միջավայրի պայմաններից/

 

Օբյեկտի հեռավորությունը կարմիր գծից

___________________________________

Հեռավորությունը հարևան հողակտորներից /օբյեկտներից/

___________________________________

Թույլատրելի բարձրությունը

___________________________________

Կառուցապատման խտությունը________________________________________________________

                                                    /կառույցի /կառույցների/ ընդհանուր մակերեսի հարաբերությունը հողամասի մակերեսին/

Կառուցապատման տոկոսը ______________________________________________________________

                                                             կառուցապատվող /անջրանցիկ/ տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին տոկոսներով/

Կանաչապատման տոկոսը ______________________________________________________________

                                                      /կանաչապատ տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին տոկոսներով/

Այլ պահանջներ

__________________________________________________________________

Հողամասում գտնվող շենքերի ու շինությունների իրացման կամ

 տեղափոխման հետ կապված պահանջները_______________________________________________

Ստորգետնյա կիսանկուղի և առաջին հարկերի տարածքների

օգտագործման պայմանները ____________________________________________________________

Ինժեներական սարքավորումներ, ցանցեր

_____________________________________________

ջրամատակարարում

_________________________________________

պահանջներ գոյություն ունեցող և նախագծվող ենթակառուցվածքների և ցանցերի նկատմամբ

կոյուղի

_________________________________________

հեռախոսային ցանց

_________________________________________

տաք ջրամատակարարում

_________________________________________

էլեկտրամատակարարում

_________________________________________

գազամատակարարում

_________________________________________

թույլ հոսանքներ

_________________________________________

աղբահանում

_________________________________________

Տարածքի ինժեներական

նախապատրաստումը ------------------------------------------------------------------------------------------------------

                                                      /ռելիեֆի կազմակերպման, ջրահեռացման, ինժեներական պաշտպանության միջոցառումները/

 

Բարեկարգումը --------------------------------------------------------------------------------------------------------------

                                    /լանդշաֆտային ճարտարապետության վերաբերյալ պահանջները, կանաչապատում, ճարտարապետական

                                                                                                                                           փոքր ձևեր, ցանկապատում, գովազդ և այլն/

 

Շինարարական նյութեր ----------------------------------------------------------------------------------------------------

                                                   /շինարարական նյութերի օգտագործման վերաբերյալ առաջարկությունները/

 

Պաշտպանական կառույցները --------------------------------------------------------------------------------------------

                                                                         /արտակարգ իրավիճակներում մարդկանց և օբյեկտների պաշտպանության միջոցառումները/

 

Հակահրդեհային պահանջներ ---------------------------------------------------------------------------------------------

                                                                             /հակահրդեհային անվտանգության ապահովման միջոցառումները/

 

Շրջակա միջավայրի պահպանում ---------------------------------------------------------------------------------------

                                                                                /շրջակա միջավայրը վտանգավոր ազդեցություններից բացառելու միջոցառումները/

 

Շինարարության կազմակերպում ----------------------------------------------------------------------------------------

                                                                          /առաջարկություններ շինարարության հետ կապված անբարենպաստ ազդեցության

                                                                            բացառման, քաղաքային տնտեսության և տրանսպորտի անխափան աշխատանքի

                                                                                                                                                               ապահովման վերաբերյալ/

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Միջանկյալ համաձայնեցում ---------------------------------------------------------------------------------------------

                                                                            /քաղաքաշինական խորհրդում նյութերի նախնական համաձայնեցումը/

 

Հասարակական քննարկումներ ------------------------------------------------------------------------------------------

                                                                                      /ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով/

 

Համաձայնեցումներ -------------------------------------------------------------------------------------------------------

                                               /նշվում են տվյալ օբյեկտի փորձաքննության և համաձայնեցման՝ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված

                                               պահանջները՝ հուշարձանների ու բնության պահպանության և այլ լիազորված մարմինների հետ/

 

Առաջադրանքի գործողության ժամկետը -----------------------------------------------------------------------------

                                                                                          /նշվում է նախագծման նորմատիվային ժամկետը՝ օբյեկտի փորձաքննության

                                                                                          ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ լիազորված մարմինների հետ

                                                                                           համաձայնեցման ժամկետների հաշվառմամբ/

Այլ պայմաններ -----------------------------------------------------------------------------------------------------------

 

Համայնքի ղեկավար

/ԼՂՀ շրջանի վարչակազմի ղեկավար,

Ստեփանակերտի քաղաքապետ/     --------------------------    -------------------------------

                                                                 /ստորագրությունը/                  /անունը, ազգանունը,/

Կ. Տ.