ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«5» օգոստոսի 2014թ. |
N 510-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 219 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան և ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 11-ի N 50-Ն որոշման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 26-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» N 219 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի օգոստոսի 5-ի N 510-Ն որոշման |
| |
«Հավելված
ԼՂՀ կառավարության
2005 թվականի ապրիլի 26-ի թիվ 219 որոշման |
ԿԱՐԳ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի (այսուհետ` նախագծային փաստաթղթեր) մշակման համար կառուցապատողին ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը:
2. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը (այսուհետ` առաջադրանք) փաստաթուղթ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ակտերով, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով, բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությամբ, ինչպես նաև քաղաքաշինական, պատմամշակութային ժառանգության, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի պաշտպանության և այլ նորմատիվ պահանջներին համապատասխան սահմանում է տվյալ տարածքում քաղաքաշինական գործունեության օբյեկտի նախագծային փաստաթղթերի մշակման պարտադիր պայմաններ, պահանջներ ու սահմանափակումներ:
3. Առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են հանդիսանում նախագծային փաստաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար:
4. Համայնքի վարչական սահմաններում առաջադրանքը կառուցապատողին տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` շրջանի վարչակազմի ղեկավարը, Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտի քաղաքապետը (այսուհետ` իրավասու մարմին):
5. Առաջադրանքը ներառում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված կառուցապատմանն առնչվող պահանջներն ու սահմանափակումները, նախագծային փաստաթղթերի մշակման փուլերը` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 26-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 221 որոշմամբ սահմանված կարգի, անհրաժեշտ ելակետային տվյալներն ու քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում, հեռահաղորդակցություն և այլն) նախագծման տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ), ինչպես նաև առաջադրանքի գործողության ժամկետը, որը չի կարող գերազանցել երկու տարին (N 2 ձև):
Նոր կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի առաջադրանքը պարտադիր պահանջ է ներառում նաև փոստային բաժանորդային պահարանների տեղադրման վերաբերյալ` «Փոստային կապի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:
6. Առաջադրանքի անբաժանելի մասը կազմող տեխնիկական պայմանները տրվում են ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությունների կողմից (այսուհետ` ծառայություններ)` առաջադրանք տրամադրող իրավասու մարմնին` վերջինիս հարցման հիման վրա:
7. Սույն կարգի 19-րդ կետով սահմանված դեպքերում կառուցապատողի (հայտատուի) հայտի ընդունման օրվանից եռօրյա ժամկետում իրավասու մարմինը հարցում է ներկայացնում համապատասխան ծառայություններ` տեխնիկական պայմաններն ստանալու համար, կցելով սույն կարգի 21-րդ կետով սահմանված փաստաթղթերը:
8. Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքերում առաջադրանքի ձևավորման փուլում` համապատասխան ծառայությունների կողմից տեխնիկական պայմանները տրամադրվում են իրավասու մարմնի հարցումն ստանալու օրվանից` տասնօրյա ժամկետում:
9. Առաջադրանքը չի կարող ներառել նախագծվող օբյեկտի գեղարվեստական արտահայտչամիջոցների վերաբերյալ պարտադիր պայմաններ, եթե դրանք չեն բխում միասնական քաղաքաշինական համալիրի ձևավորման պահանջներից կամ հիմնավորված չեն կազմավորված քաղաքաշինական, պատմամշակութային կամ բնական միջավայրի բնույթը պահպանելու անհրաժեշտությամբ:
10. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալու դեպքում առաջադրանքի գործողությունը համարվում է դադարեցված, ընդ որում, կատարված ծախսերի ռիսկը կրում է կառուցապատողը:
11. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման դեպքում առաջադրանքով սահմանված պայմանները պահպանվում են լրիվ ծավալով:
12. Այն դեպքում, երբ կառուցապատվող հողամասի ճարտարագիտական (ճարտարագիտաերկրաբանական) ուսումնասիրություններն անհնարին են առանց քանդման աշխատանքների իրականացման, ապա սեփականատիրոջը տրված առաջադրանքի հետ միասին տրվում է քանդման թույլտվություն:
13. Օբյեկտի փաստացի քանդումն իրականացվում է առաջադրանքով սահմանված հաջորդականությամբ և կարգով` օրենքով սահմանված տեղական տուրքը կառուցապատողի կողմից վճարվելուց հետո:
14. Առաջադրանքով սահմանված ճարտարապետահատակագծային պահանջները չեն կարող հակասել բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերով տվյալ գոտու թույլատրելի օգտագործմանը (կառուցապատմանը):
15. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերն օտարելու կամ օգտագործման (այդ թվում` վարձակալության) տրամադրելու դեպքում առաջադրանքը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված համապատասխան ընթացակարգերի համար նախատեսված փաստաթղթերի հետ միասին, ընդ որում`
1) աճուրդային կարգով հողամասերն օտարելու դեպքում` աճուրդի կազմակերպման փաստաթղթերի փաթեթում.
2) մրցույթով վարձակալության տրամադրելու դեպքում` մրցույթի պայմաններում.
3) առանց մրցույթի անհատույց (մշտական) օգտագործման, ուղղակի վաճառքի միջոցով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված այլ դեպքերում` հողամասը կառուցապատման նպատակով տրամադրելու մասին որոշման հետ միասին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
16. Առաջադրանքը և դրա անբաժանելի մասը հանդիսացող տեխնիկական պայմանները կառուցապատողին տրամադրվում են անվճար:
17. Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքերում առաջադրանքի ելակետային և չափագրական նյութերի նախապատրաստման հետ կապված ծախսերն սահմանված կարգով և չափով ներառվում են աճուրդի կամ մրցույթի կազմակերպման ծախսերում:
18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 28-ի «Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը սահմանելու մասին» N 164 որոշմամբ սահմանված կարգով իրականացվող հողօգտագործումների վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են առաջադրանքի նախագծի հետ միասին:
19. Անշարժ գույքի (հողամաս, շենքեր ու շինություններ) սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավասությամբ օժտված օգտագործողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելու, այդ թվում` շենքերի ու շինությունների կամ դրանց մի հատվածի (այսուհետ` կառույց) գործառնական նշանակությունը փոփոխելու նպատակով առաջադրանք ստանալու համար իրավասու մարմին է ներկայացնում հայտ (N 1 ձև), եթե նախատեսվող աշխատանքների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 370 որոշմամբ սահմանված կարգով պահանջվում է շինարարության թույլտվություն: Ընդ որում, եթե կառույցի գործառնական նշանակության նախատեսվող փոփոխությունը հանգեցնում է հողամասի գործառնական կամ նպատակային նշանակության փոփոխության, ապա կառույցի գործառնական նշանակության փոփոխությանն առնչվող առաջադրանքի նախագիծն ուժի մեջ է մտնում հողամասի նպատակային կամ գործառնական նշանակությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխելուց հետո:
20. Հայտում նշվում են նախագծվող օբյեկտի հասցեն, նշանակությունը, նախատեսվող մակերեսը, հարկերի թիվը կամ շենքի և շինության վերափոխման, վերակառուցման, ամրակայման, վերանորոգման, վերականգնման, գործառնական նշանակության փոփոխման նպատակը և կառուցապատողի ցանկությամբ` օբյեկտի վերաբերյալ այլ լրացուցիչ աշխատանքներ:
21. Հայտին կցվում են`
1) կառուցապատողի հողամասի հատակագիծը` նախագծվող (վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող, փոփոխվող և այլն) օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ (նոր կառուցվող կամ գոյություն ունեցող կառույցի արտաքին տեսքը փոփոխող օբյեկտների դեպքում նաև օբյեկտի նախատեսվող պարամետրերը արտահայտող ցուցանիշների ներառմամբ), իսկ կառույցի գործառնական նշանակության փոփոխության դեպքում` նաև վերջինիս հատակագիծը (հատակագծերը).
2) անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի` անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը:
22. Սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան առաջադրանքի տրամադրման (լրամշակման) կամ սույն կարգի 23-րդ կետի հիմքերով վերջինիս մերժման ժամկետը չի կարող գերազանցել 20 օրը:
23. Հայտը կարող է մերժվել, եթե`
1) կառուցապատողը հայտում ամրագրել է այնպիսի ցուցանիշներ (պայմաններ), որոնք հակասում են տվյալ տարածքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (դրանց առկայության դեպքում), ինչպես նաև քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային և այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին.
2) ներկայացվող փաստաթղթերը պարունակում են սխալ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
24. Կառուցապատողը կարող է համապատասխան փոփոխություններ կատարել մերժված հայտում ու ներկայացվող փաստաթղթերում և կրկին հայտ ներկայացնել իրավասու մարմին:
25. Իրավասու մարմինը քննարկում է կրկնակի հայտը և տասն օրվա ընթացքում կառուցապատողին տալիս առաջադրանք:
26. Սույն կարգով սահմանված ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով:
27. Հայտի մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Ձև N 1
Ստեփանակերտի քաղաքապետ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանի վարչակազմի ղեկավար
|
Համայնքի ղեկավար______________________________________________________________ |
| (անուն, ազգանուն) |
|
Կառուցապատող ________________________________________________________________ |
| (իրավաբանական անձի անվանումը) |
| ______________________________________________________________________________ |
| (ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը) |
Հ Ա Յ Տ
|
Խնդրում եմ տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք ___________________________ |
| _______________________________________________________________________________ |
|
(կառուցում, վերակառուցում, կապիտալ նորոգում, ամրակայում, վերականգնում, գործառնական նշանակության
փոփոխում և այլն, օբյեկտի անվանումը, հակիրճ բնորոշումը, հզորությունը) |
|
նախագծման համար____________________________________________________________ |
| (շրջանի, համայնքի, փողոցի անվանումները, շենքի համարը, հողամասի ծածկագիրը) |
|
_________________________________________ հասցեում գտնվող հողամասում: |
|
Նախատեսում եմ _______________________________________________________________ |
| (օբյեկտի նախատեսվող պարամետրերը և գործառնական նշանակությունը` այդ թվում` փոփոխվող) |
| ______________________________________________________________________________ |
Կից ներկայացնում եմ`
1) կառուցապատվող հողամասի հատակագիծը` նախագծվող օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ, իսկ կառույցի գործառնական նշանակության փոփոխության դեպքում` նաև վերջինիս հատակագիծը (հատակագծերը).
2) անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի` անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը:
|
Կառուցապատող _____________________________________ |
| (ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
_________ _____________________ 201 թ. |
|
(իրավաբանական անձի համար) |
Ձև N 2
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Ստեփանակերտի քաղաքապետարան
____________________________ շրջան
____________________________ համայնք
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ N ______
_________ _____________________ 201 թ.
|
Օբյեկտ _______________________________________________________________________________ |
|
(կառուցում, վերակառուցում, ուժեղացում, կապիտալ նորոգում, ամրակայում, վերականգնում և այլն, օբյեկտի անվանումը, հակիրճ բնորոշումը, հզորությունը) |
|
_______________________________________________նախագծային փաստաթղթերի մշակման համար |
| (նախագծման փուլերը) |
|
Հասցեն ________________________________________________________________________________ |
|
Կառուցապատող _________________________________________________________________________ |
| (կազմակերպության անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը) |
|
Առաջադրանքի տրամադրման հիմքը __________________________________________________________ |
| (կառուցապատման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության |
| օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասի տրամադրման, անշարժ |
| գույքի տրամադրման,անշարժ գույքի փոփոխման, քաղաքաշինական այլ |
| գործունեության հետ առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը) | |
ՆԱԽԱԳԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
|
Հողամասը գտնվում է _______________________________________________________________________
(հողամասի դիրքը քաղաքաշինական միջավայրում, դրա նպատակային և գործառնական նշանակությունը) |
|
Հողամասի չափերը ________________________________________________________________________ |
| (հողամասի մակերեսը, հեկտար) |
|
Հողամասի առկա վիճակը ___________________________________________________________________ |
|
(ռելիեֆի բնութագիրը, շենքերի առկայությունը, օգտագործումը նշանակությունը, հարկայնությունը,
շինարարական նյութերը և այլն, կանաչապատումը,բարեկարգումը և այլն` կից սխեմայով` Մ 1: 500) |
|
Տրանսպորտային պայմանները _______________________________________________________________ |
| (ճանապարհների առկայությունը և այլն) |
|
Ինժեներական սարքավորումներ ______________________________________________________________ |
| (նախագծվող կամ կից տարածքով անցնող ինժեներական ենթակառուցվածքները) |
|
Կից հողամասեր __________________________________________________________________________ |
|
(կից հողօգտագործումների անվանումը և դրանց սահմանները` համաձայն ներկայացված սխեմայի) |
|
Բնության և պատմաշակութային հուշարձաններ _________________________________________________ |
| (հուշարձանի անվանումը, կարգավիճակը և այլն) |
|
Հատակագծային սահմանափակումներ _________________________________________________________ |
|
| (տեղանքում գործող արտադրական, պաշտպանվող օբյեկտների, |
| ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների և այլ օբյեկտների |
| նկատմամբ սահմանափակումները, այդ թվում` սերվիտուտները) | |
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Ճարտարապետահատակագծային պահանջներ __________________________________________________
| (ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության |
| օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի |
| պահանջներից, առկա քաղաքաշինական ծրագրային |
| փաստաթղթերի դրույթներից կամ դրանց բացակայության |
| դեպքում` կազմավորված (կազմավորվող) քաղաքաշինական |
| միջավայրի պայմաններից) |
Օբյեկտի հեռավորությունը կարմիր գծից _______________________________________________________
Հեռավորությունը հարևան հողակտորներից (օբյեկտներից) _________________________________________
Թույլատրելի բարձրությունը ________________________________________________________________
Կառուցապատման խտության գործակիցը (կառույցի (կառույցների)
ընդհանուր մակերեսի հարաբերությունը հողամասի մակերեսին) _____________________________________
Կառուցապատման տոկոսը(կառուցապատվող (անջրանցիկ)
տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին` տոկոսներով (%) _________________________________
Կանաչապատման տոկոսը(կանաչապատ տարածքի
հարաբերությունը հողամասի մակերեսին` տոկոսներով (%) _________________________________________
Այլ պահանջներ __________________________________________________________________________
Հողամասում գտնվող շենքերի ու շինությունների քանդման կամ տեղափոխման
պայմանները և աշխատանքների հերթականությունը ______________________________________________
Ստորգետնյա, կիսանկուղի և առաջին հարկերի տարածքների օգտագործման
պայմանները ______________________________________________________________________________________
Ինժեներական սարքավորումներ, ցանցեր _______________________________________________________
Ջրամատակարարում ______________________________________________________________________
Կոյուղի ________________________________________________________________________________
Պահանջներ գոյություն ունեցող և նախագծվող ենթակառուցվածքների և ցանցերի
նկատմամբ ______________________________________________________________________________
Տաք ջրամատակարարում ___________________________________________________________________
Էլեկտրամատակարարում ___________________________________________________________________
Գազամատակարարում _____________________________________________________________________
Թույլ հոսանքներ __________________________________________________________________________
Աղբահանում _____________________________________________________________________________
Տարածքի ինժեներական նախապատրաստում ____________________________________________________
(ռելիեֆի կազմակերպման, ջրահեռացման, ինժեներական պաշտպանության միջոցառումները)
Բարեկարգում _____________________________________________________________________________
(լանդշաֆտային պլանավորման վերաբերյալ պահանջները, կանաչապատում ճարտարապետական փոքր ձևեր,
ցանկապատում, գովազդ և այլն),
Շինարարական նյութեր ______________________________________________________________________
(շինարարական նյութերի օգտագործման վերաբերյալ առաջարկությունները)
Պաշտպանական կառույցներ __________________________________________________________________
(արտակարգ իրավիճակներում մարդկանց և օբյեկտների պաշտպանության միջոցառումները)
Հակահրդեհային պահանջներ _________________________________________________________________
(հակահրդեհային անվտանգության ապահովման միջոցառումները)
Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի
պաշտպանության միջոցառումներ ____________________________________________________________
Շրջակա միջավայրի պահպանում ____________________________________________________________
(շրջակա միջավայրը վտանգավոր ազդեցությունից բացառելու միջոցառումները)
Շինարարության կազմակերպում ______________________________________________________________
(առաջարկություններ շինարարության հետ կապված անբարենպաստ ազդեցության բացառման,
քաղաքային տնտեսության և տրանսպորտի անխափան աշխատանքի ապահովման վերաբերյալ)
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
|
Նախագծային փաստաթղթերի փորձաքննությանը ներկայացվող պահանջներ
____________________________________________________________________________________________________
(Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փորձաքննության տեսակը կամ նախագծողի
երաշխավորագիրը` հղում կատարելով համապատասխան իրավական ակտին) |
|
|
|
Միջանկյալ համաձայնեցում _________________________________________________________________ |
| (իրավասու մարմնի հետ նյութերի նախնական համաձայնեցում) |
|
Հասարակական քննարկումներ________________________________________________________________ |
|
(Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով) |
|
Համաձայնեցումներ _______________________________________________________________________ |
|
(նշվում են տվյալ օբյեկտի համաձայնեցման օրենքով սահմանված պահանջները`
հուշարձանների ու բնության պահպանության և այլ լիազորված մարմինների հետ) |
|
Առաջադրանքի գործողության ժամկետը _______________________________________________________ |
| (նշվում է առաջադրանքի գործողության ժամկետը) |
|
Այլ պայմաններ __________________________________________________________________________ |
|
Ստեփանակերտի քաղաքապետ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանի վարչակազմի ղեկավար |
|
Համայնքի ղեկավար_______________________________________________________________________ |
| (ստորագրություն, անուն, ազգանուն) |
| Կ.Տ. |