ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«25» հունիսի 2010թ. |
N 335-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 243 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ և «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բաժանման ձևով վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական և վերահսկողական վարչությունը` ստեղծելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայություն» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչություն» կառուցվածքային ստորաբաժանումները և այդ կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» թիվ 243 որոշման թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2010 թ. հունիսի 25-ի
թիվ 335-Ն որոշման |
| |
«Հավելված 2
ԼՂՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 26-ի թիվ 243 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայություն
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների կատարման ընթացիկ վերահսկողության և կառավարության ծրագրերի իրականացման վերահսկողության բաժին
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հանձնարարականների և քաղաքացիների դիմում-բողոքների կատարման վերահսկողության բաժին
2. Իրավաբանական վարչություն
1) Ազգային ժողովի հետ կապերի բաժին
2) Պետաիրավական բաժին
3. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչություն
1) Տարածքային կառավարման բաժին
2) Տեղական ինքնակառավարման բաժին
4. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
1) Մամուլի բաժին
2) Կայքի թողարկման բաժին
5. Գործերի կառավարչություն
6. Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին
7. Անձնակազմի կառավարման բաժին
8. Արձանագրային բաժին
9. Առաջին բաժին
10. Համակարգչային բաժին
11. Քարտուղարություն
12. Ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժին»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |