ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"11" հուլիսի 2000թ. |
N 133 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 1998թ. մարտի 26-ի ‹‹ԼՂՀ քաղաքաշինական գործունեության լիցենզավորման կարգի մասին›› թիվ 33 որոշմամբ հաստատված կարգում փոփոխություն կատարելու մասին
Քաղաքաշինական գործունեության բարելավման և կանոնակարգման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ԼՂՀ կառավարության մարտի 26-ի ‹‹ԼՂՀ քաղաքաշինական գործունեության լիցենզավորման կարգի մասին›› թիվ 33 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.
1.5 շարադրել հետևյալ կերպ`
1.5. ԼՂՀ տարածքում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզավորման են ենթակա`
● քաղաքաշինական գործունեություն իրականացնող ոչ պետական ձեռնարկությունները, հիմք ընդունելով նշված ձեռնարկությունների գործադիր տնօրենների կամ տեխնիկական ղեկավարների և այդ կազմակերպություններում հատուկ աշխատանքներ իրականացնող մասնագետների լիցենզիաները.
● պետական և ոչ պետական քաղաքաշինության գործունեության վերահսկողություն իրականացնող մասնագետները /ցանկը կցվում է հավելված թիվ 1/:
1.6 ավելացնել.
1.6 Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված կազմակերպությունները, ֆիզիկական և իրավաբանական անձինք, ԼՂՀ տարածքում քաղաքաշինական գործունեություն իրականացնում են ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունում գրանցվելուց հետո:
2.2 ավելացնել`
2.2 ‹‹և իրականացնում մասնագիտական գիտելիքների ստուգումը համակարգչային տեստավորման ձևով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված թիվ 1
ԼՂՀ կառավարության
"11" հուլիսի 2000թ.
թիվ 133 որոշման |
|
Ձեռնարկությունների անվանումը |
Լիցենզավորման ենթակա
մասնագետների ցանկը |
|
● պատվիրատու |
1. տեխնիկական հսկիչներ |
|
● փորձաքննություն |
1. փորձագետներ |
|
● վարչական մարմինները /քաղաքա-
պետարան և շրջվարչակազմեր/ |
1. քաղաքաշինական գործունեություն
իրականացնող մասնագետները |
|
● քաղաքաշինության նախարարություն |
1. քաղաքաշինության գործունեության
վերահսկողության տեսուչներ |
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |