ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքաշինական
գործունեության լիցենզավորման կարգի մասին
ԼՂՀ կառավարությունը որոշում է.
Հաստատել ԼՂՀ քաղաքաշինական գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է):
|
ԼՂՀ վարչապետ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1998թ. մարտի 26-ի
թիվ «33» որոշմամբ |
ԿԱՐԳ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույնով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզավորող մարմինների կարգավիճակը և գործառույթները, լիցենզիաների տրման, ինչպես նաև դրանց գործունեության կասեցման և անվավեր ճանաչելու կարգն ու պայմանները:
1.2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության լիցենզավորումն իրականացվում է քաղաքաշինության բնագավառում սպառողների շահերն ու իրավունքները պաշտպանելու, քաղաքաշինական օբյեկտների շահագործման անվտանգությունն ու շրջակա միջավայրը պահպանելու նպատակով:
1.3. Լիցենզավորման ենթակա քաղաքաշինական գործունեության տեսակների ցանկը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հնարապետության քաղաքաշինության նախարարության ներկայացմամբ (ցանկը կցվում է):
1.4. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար սույն կարգով տրված լիցենզիաները գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում:
1.5. ԼՂՀ տարածքում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզավորման են ենթակա`
● քաղաքաշինական գործունեություն իրականացնող ոչ պետական ձեռնարկությունները, հիմք ընդունելով նշված ձեռնարկությունների գործադիր տնօրենների կամ տեխնիկական ղեկավարների և այդ կազմակերպություններում հատուկ աշխատանքներ իրականացնող մասնագետների լիցենզիաները.
● պետական և ոչ պետական քաղաքաշինության գործունեության վերահսկողություն իրականացնող մասնագետները /ցանկը կցվում է հավելված թիվ 1/:
(1.5-րդ կետը խմբ. 11.07.2000 N 133)
1.6. Արտասահմանյան (բացի ՀՀ) երկրների ֆիզիկական կամ իրավաբանական անձինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեությամբ կարող են զբաղվել սույն կարգով լիցենզիաներ ձեռք բերելուց հետո, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսվում:
Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված կազմակերպությունները, ֆիզիկական և իրավաբանական անձինք, ԼՂՀ տարածքում քաղաքաշինական գործունեություն իրականացնում են ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունում գրանցվելուց հետո:
(1.6-րդ կետը լրաց. 11.07.2000 N 133)
1.7. Արտասահմանյան երկրների ֆիզիկական և իրավաբանական անձանց` համապատասխան երկրներում ստացած լիցենզիաների ճանաչումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանվում է համապատասխան երկրների հետ կնքած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական (միջկառավարական) համաձայնագրերով:
1.8. Առանց սույն կարգին համապատասխան ստացված լիցենզիաների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեություն իրականացնող կազմակերպությունները, ձեռնարկությունները, տնտեսավարող մյուս սուբյեկտներն ու անհատ քաղաքացիները կրում են պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Լիցենզավորման պետական համակարգը
2.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության պետական լիցենզավորումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից:
2.2. Լիցենզիայի տրման համար քաղաքաշինության նախարարությունը կազմավորում է փորձագիտական հանձնաժողովներ, անհրաժեշտության դեպքում ներգրավելով փորձագետ մասնագետներ և իրականացնում մասնագիտական գիտելիքների ստուգումը համակարգչային տեստավորման ձևով:
(2.2-րդ կետը լրաց. 11.07.2000 N 133)
2.3. Քաղաքաշինական գործունեության առանձնահատուկ տեսակների ցանկը սահմանվում և փոփոխվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ներկայացմամբ:
3. Լիցենզավորման կազմակերպումը
3.1. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները քաղշիննախարարություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) սահմանված ձևի հայտ (ձև 1)
բ) ձեռնարկության (կազմակերպության) կանոնադրությունը (հիմնադիր փաստաթղթերը), որտեղ պետք է ամրագրված լինեն լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները (տեսակը).
գ) տվյալները ձեռնարկության (կազմակերպության) մասնագիտական կազմի և որակավորման մասին (ձև 2).
դ) նախկինում կատարված աշխատանքների (ծառայությունների) ցանկ` պատվիրատուների (սպառողների) կարծիքներով (ձև 3).
ե) սահմանված չափի գումարի մուծումը հավաստող անդորրագիր:
3.2. Ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուները քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար քաղշիննախարարություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) սահմանված ձևի հայտ (ձև 4)
բ) կրթության վկայական (պատճենը) կամ քաղվածք աշխատանքային գրքույկից (կամ տեղեկանք աշխատանքային ստաժի մասին).
գ) նախկինում կատարված աշխատանքների (ծառայությունների) ցանկ` պատվիրատուների (սպառողների) կարծիքներով (ձև 3)
դ) սահմանված չափի գումարի մուծումը հավաստող անդորագիր:
3.3. Հայտատուները պատասխանատվություն են կրում քաղշիննախարարությանը ներկայացված փաստաթղթերի հավաստիության համար:
3.4. Քաղշիննախարարությունը պարտավոր է լիցենզիա տրամադրելու կամ հայտը մերժելու մասին ընդունել որոշում` հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 30-օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ ուսումնասիրությունների և հատուկ փորձաքննության անհրաժեշտության պարագայում` նշված գործառույթներն իրականացնելուց հետո 15-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 60-օրյա ժամկետում:
3.5. Լիցենզիան կամ հայտը մերժելու մասին որոշումը հայտատուին է հանձնվում որոշումն ընդունելուց 7-օրյա ժամկետում:
3.6. Ըստ գործունեության տարբեր տեսակների ստացվող լիցենզիաների քանակը չի սահմանափակվում:
3.7. Լիցենզավորման համար մուծվող գումարի չափը որոշվում է «Պետական տուրքերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գումարը մուծվում է քաղաքաշինական գործունեության լիցենզավորման ենթակա տեսակների ցանկի յուրաքանչյուր ենթաբաժնի համար` անկախ գործունեության տեսակների քանակից:
3.8. Լիցենզիաների գործունեության ժամկետ է սահմանվում 5 տարին:
3.9. Առաջին անգամ լիցենզավորվող սուբյեկտների համար սահմանվում են հետևյալ լրացուցիչ պայմանները.
ա) ինժեներա-հետախուզական և նախագծային աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող հայտատուների համար լիցենզավորման պայման է հանդիսանում տվյալ բնագավառում (մասնագիտությամբ) առնվազն 2 տարվա գործունեության (աշխատանքային ստաժի) առկայությունը կամ մասնագիտական տեստավորման դրական արդյունքը.
բ) շինարարությունում տեխնիկական հսկողություն իրականացնելու մտադրություն ունեցող հայտատուների համար լիցենզավորման պայման է հանդիսանում տվյալ բնագավառում (մասնագիտությամբ) առնվազն 5 տարվա գործունեության (աշխատանքային ստաժի) առկայությունը.
գ) քաղաքաշինական փաստաթղթերի (նախագծերի) փորձաքննություն իրականացնելու մտադրություն ունեցող հայտատուների համար լիցենզավորման պայման է հանդիսանում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման (մասնագիտությամբ) առնվազն 10 տարվա գործունեության (աշխատանքային ստաժի) առկայությունը.
դ) շինմոնտաժային, վերակառուցման, վերականգնման, արդիականցման աշխատանքներ իրականացնելու մտադրություն ունեցող հայտատուներին լիցենզիաներ են տրամադրվում 2 տարի ժամկետով (այնուհետև 5 տարով):
3.10. Սահմանված ձևի լիցենզիայում նշվում են լիցենզիայի համարը, տրման օրը, գործողության ժամկետը, լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (ազգանունը, անունը) իրավաբանական և փոստային հասցեները, քաղաքաշինական գործունեության տեսակները` համապատասխան կոդերով:
3.11. Լիցենզիաները տրվում են քաղաքաշինության նախարարի ստորագրությամբ և վավերացվում են քաղշիննախարարության կնիքով:
3.12. Լիցենզիայի գործողության սկիզբ է համարվում քաղշիննախարարության կողմից այդ մասին որոշում կայացնելու օրը:
3.13. Լիցենզավորված սուբյեկտներին արգելվում է զբաղվել լիցենզավորման ենթակա, սակայն լիցենզիայում չնշված քաղաքաշինական գործունեության տեսակներով:
3.14. Լիցենզիա ստանալու մասին հայտը քաղշիննախարարության կողմից կարող է մերժվել հետևյալ դեպքերում.
ա) երբ հայտատուն չունի մասնագիտական որակավորում (բավարար մասնագիտական բազա).
բ) ձեռնարկության (կազմակերպության) հիմնադիր փաստաթղթերում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների բացակայության դեպքում.
գ) կեղծված կամ (և) իրականությանը չհամապատասխանող տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու պատճառով.
դ) երբ հայտատուն չի մուծում լիցենզիայի ձեռք բերման համար սահմանված չափի գումարը:
3.15. Աննպատակահարմարության հիմնավորումով լիցենզիայի հայտի մերժումն արգելվում է:
3.16. Հայտատուի կողմից լիցենզիան կորցնելու դեպքում լրացուցիչ վճարի դեպքում տրվում է կրկնօրինակը:
4. Լիցենզիաների գործողության կասեցումը կամ անվավեր ճանաչելը
4.1. Լիցենզիաների գործողության կասեցման կամ անվավեր ճանաչելու մասին որոշումներն ընդունվում են քաղշիննախարարության կողմից` տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, փորձաքննության մարմինների, դատաքննչական օրգանների, շիննախարարությունում տեխնիկական հսկողություն իրականացնող սուբյեկտների, պատվիրատուների ու սպառողների միջնորդագրերի հիման վրա` փորձագիտական հանձնաժողովների ներկայացմամբ:
4.2. Քաղշիննախարարությունը սույն կարգի 4.1. կետում նշված սուբյեկտների կողմից միջնորդագրեր ստանալիս 15-օրյա ժամկտում (անհրաժեշտության դեպքում փորձագիտական հանձնաժողովների եզրակացության հիման վրա) կայացնում է որոշում լիցենզիաների գործունեությունը կասեցնելու, անվավեր ճանաչելու կամ միջնորդագիրը մերժելու վերաբերյալ:
4.3. Լիցենզիաների գործունեությունը կասեցվում է.
ա) լիցենզավորված սուբյեկտների կողմից քաղաքաշինական նորմերի, կանոնների ու ստանդարտների խախտումներ թույլ տալու դեպքում.
բ) շինմոնտաժային, վերականգնողական, վերակառուցման, հիմնական վերանորոգման, ամրացման, արդիականացման աշխատանքներ իրականացնելիս հաստատված քաղաքաշինական փաստաթղթերից (նախագծերից) շեղումներ թույլ տալու համար.
գ) կատարված աշխատանքների, ծառայությունների, թողարկվող արտադրանքի անորակության դեպքում:
4.4. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետները սահմանվում են քաղշիննախարարության կողմից` հաշվի առնելով բացահայտված խախտումներն ու թերությունները վերացնելու համար պահանջվող ժամանակը:
4.5. Լիցենզիայի գործողության կասեցման առավելագույն ժամկետ է սահմանվում մեկ տարին, նվազագույնը` մեկ ամիսը:
4.6. Լիցենզիայի գործողության կասեցումը չի ազդում լիցենզիայի գործողության ընդհանուր ժամկետի վրա:
4.7. Լիցենզիան կարող է անվավեր ճանաչվել.
ա) քաղշիննախարարությանը կեղծ փաստաթղթեր կամ անստույգ տվյալներ ներկայացնելու փաստերի բացահայտման դեպքում.
բ) քաղաքաշինական օրենսդրության և (կամ) նորմերի այնպիսի խախտումների դեպքում, որոնք հանգեցրել են վթարային իրավիճակների կամ (և) սպառնալիք են պարունակում բնակչության և (կամ) շրջակա միջավայրի համար.
գ) երբ նույն լիցենզիայի գործողությունը նախկինում կասեցվել է երկու անգամ.
դ) լիցենզիայի գործողության կասեցման մասին քաղշիննախարարության ընդունած որոշումը չկատարելու համար.
ե) լիցենզիայի կասեցման որոշմամբ սահմանված ժամկետում բացահայտված թերությունները կամ խախտումները չշտկելու դեպքում.
զ) լիցենզավորված սուբյեկտի լուծարման կամ նրա գործունեության բնույթի փոփոխման դեպքում.
է) լիցենզավորված սուբյեկտի դիմումի հիման վրա:
4.8. Անվավեր ճանաչված լիցենզիայում նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար նոր լիցենզիայի հայտերը ընդունվում են ոչ շուտ, քան լիցենզիան անվավեր ճանաչելու որոշումից հետո մեկ տարի անց:
4.9. Լիցենզիաների գործողության կասեցման կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ հարցերի քննարկման ընթացքում լիցենզավորված սուբյեկտներն իրավունք ունեն ծանոթանալ իրենց գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին, ինչպես նաև ներկա գտնվել հարցի քննարկմանը:
4.10. Լիցենզավորված սուբյեկտների բացակայությամբ նրանց լիցենզիաների գործողության կասեցման կամ անվավեր ճանաչելու մասին որոշումները կարող են ընդունվել միայն այն պարագայում, երբ նրանք գրավոր ծանուցում ստանալով հանդերձ երկու անգամից ավել չեն ներկայացել հարցի քննարկմանը:
4.11. Լիցենզիաների գործողության կասեցման, անվավեր ճանաչելու կամ այդ մասին միջնորդագիրը մերժելու քաղշիննախարարությունը գրավոր ծանուցում է լիցենզավորված, ինչպես նաև միջնորդագիր ներկայացնող սուբյեկտներին, միաժամանակ զանգվածային լրատվության միջոցներով և (կամ) ինֆորմացիոն թերթիկներով տեղյակ է պահում հասարակությանը` կայացրած որոշումների մասին:
4.12. Քաղշիննախարարության կայացրած որոշումները կարող են բողոքարկվել դատական մարմիններում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.13. Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական մարմինների կողմից վճիռների կայացումը քաղաքաշինության նախարարության որոշումները մնում են ուժի մեջ:
4.14. Քաղաքաշինության նախարարության կայացրած և դատարանի կողմից անհիմն ճանաչված որոշման պատճառով լիցենզավորված սուբյեկտներին պատճառված վնասները ենթակա են փոխհատուցման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.15. Լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր լիցենզիաները տրվում են սույն կարգի 3.1. կետի ա. և ե. կետերում նշված փաստաթղթերի ներկայացմամբ:
| |
Հավելված
ԼՂՀ-ում քաղաքաշինական
գործունեության լիցենզավորման կարգի |
ՑԱՆԿ
Քաղաքաշինական գործունեության լիցենզավորման ենթակա տեսակների
1. Ինժեներային հետազննումներ և գեոդեզիական աշխատանքներ
|
1.01 |
Ինժեներա-գեոդեզիական հետազննումներ |
|
1.01.01. |
Հիմնական գեոդեզիական ցանցերի կառուցում (զարգացում) |
|
1.01.02. |
Գեոդեզիական նշանների կառուցում |
|
1.01.03. |
Գեոդեզիական կենտրոնների տեղադրում |
|
1.01.04. |
Պլանա-բարձրությունային հանույթային ցանցերի ստեղծում |
|
1.01.05. |
Օդալուսանկարահանության աշխատանքներ |
|
1.01.06. |
Օդալուսանկարատեղագրական հանույթներ |
|
1.01.07. |
Ֆոտոթեոդոլիտային հանույթ |
|
1.01.08. |
Ստերեոֆոտոգրամետրիական աշխատանքներ |
|
1.01.09. |
1:5000-1:200 մասշտաբների տեղագրական հանույթներ |
|
1.01.10. |
Տեղագրական (ինժեներա-տեղագրական) հատակագծերի թարմացում |
|
1.01.11. |
Ստորգետնյա կառույցների և հաղորդագծերի հանույթներ |
|
1.01.12. |
Գծային աշխատանքներ |
|
1.01.13. |
Քարտեզագրական աշխատանքներ |
|
1.01.14. |
Ինժեներա-երկրաբանական հանքատեղերի, գեոֆիզիկական և այլ հետազննումների կետերի իրականության մեջ արտահայտման և տեղակապման գեոդեզիական աշխատանքներ |
|
1.02. |
Ինժեներա-երկրաբանական հետազննումներ |
|
1.02.01. |
Ինժեներա-երկրաբանական տեղաճշտում և հանույթ |
|
1.02.02. |
Ինժեներա-հիդրոլոգիական տեղաճշտում և հանույթ |
|
1.02.03. |
Հորատման աշխատանքներ |
|
1.02.04. |
Լեռնա-հորատանցման աշխատանքներ |
|
1.02.05. |
Գեոֆիզիկական աշխատանքներ |
|
1.02.06. |
Փորձա-ֆիլտրացիոն աշխատանքներ և բնահողերի դաշտային հետազոտում |
|
1.02.07. |
Հիդրոերկրաբանական հետազոտում |
|
1.02.08. |
Ստացիոնար դիտարկումներ |
|
1.02.09. |
Բնահողերի լաբորատոր հետազոտում |
|
1.02.10. |
Սեյսմիկ միկրոշրջանացման աշխատանքներ |
|
1.03. |
Ինժեներա-էկոլոգիական հետազննում |
|
1.04. |
Գեոդեզիական աշխատանքներ շինհրապարակում |
|
1.04.01. |
Շինարարության համար գեոդեզիական հիմքի ստեղծում |
|
1.04.02. |
Ներհրապարակային ժամանակավոր կառույցների (բացի մագիստրալ, գծային կառույցների կամ նրանց մասերի) նշահարում |
|
1.04.03. |
Շենքի (կառույցի) ներքին նշահարման ցանցի ստեղծում |
|
1.04.04. |
Շենքերի (կառույցների) երկրաչափական պարամետրերի ճշտության գեոդեզիական վերահսկողության և կատարողական հանույթներ կատարողական գեոդեզիական փաստաթղթերի կազմումով |
|
1.04.05. |
Հիմքերի, շենքերի (կառուցների) և նրանց մասերի կոմստրուկցիաների դեֆորմացիաների գեոդեզիական չափումներ |
|
1.05. |
Ինժեներային հետազննումների և գեոդեզիական աշխատանքների որակի հսկողություն |
2. Նախագծային աշխատանքներ
|
2.01. |
Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակում |
|
2.01.01. |
Քաղաքաշինական հայեցակարգեր |
|
2.01.02. |
Տարաբնակեցման, բնօգտագործման, արտադրողական ուժերի տարածքային կազմակերպման գլխավոր ուրվագծեր |
|
2.01.03. |
Քաղաքաշինական կանխատեսումներ և ծրագրեր |
|
2.01.04. |
Տարածքային հատակագծման ուրվագծեր և նախագծեր |
|
2.01.05. |
Քաղաքների գլխավոր հատակագծեր |
|
2.01.06. |
Գյուղերի գլխավոր հատակագծեր |
|
2.01.07. |
Գործառնական տարածքների գլխավոր հատակագծեր |
|
2.01.08. |
Բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծեր |
|
2.01.09. |
Պատամության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գոտիների նախագծեր |
|
2.01.10. |
Տարածքների գոտևորման նախագծեր |
|
2.01.11. |
Մանրամասն հատակագծման նախագծեր |
|
2.01.12. |
Բարեկագման և կանաչապատման նախագծեր |
|
2.02. |
Ճարտարապետական նախագծեր |
|
2.02.01. |
Կառուցապատման նախագծեր |
|
2.02.02. |
Օբյեկտների գլխավոր հատակագծեր |
|
2.02.03. |
Արդյունաբերական նշանակության օբյեկտներ |
|
2.02.04. |
Բնակելի տներ |
|
2.02.05. |
Հասարակական շենքեր և շինություններ |
|
2.02.06. |
Գյուղատնտեսական օբյեկտներ |
|
2.02.07. |
Տրանսպորտային շինարարության օբյեկտներ |
|
2.02.08. |
Ջրային տնտեսության օբյեկտներ |
|
2.02.09. |
Ինտերյերներ |
|
2.03. |
Բնակավայրերի և տարածքների ինժեներային սարքավորումների ուրվագծերի մշակում |
|
2.03.01. |
Ջերմային ցանցեր |
|
2.03.02. |
Ջրամատակարարման ցանցեր |
|
2.03.03. |
Կոյուղու ցանցեր |
|
2.03.04. |
Գազամատակարարման ցանցեր |
|
2.03.05. |
Էներգամատակարարման ցանցեր |
|
2.03.06. |
Կապի ցանցեր |
|
2.04. |
Շինարարական նախագծում և կոնստրուկտավորում |
|
2.04.01. |
Փոքրածավալ շենքեր պարզ կոնստրուկտիվ սխեմայով տարբեր կրող կոնստրուկցիաներից |
|
2.04.02. |
Շենքեր և շինություններ մանրահատ կրող կոնստրուկցիաններից |
|
2.04.03. |
Շենքեր և շինություններ միաձույլ և երկաթբետոնյա կրող կոնստրուկցիաներից |
|
2.04.04. |
Շենքեր և շինություններ խոշորապանել կրող կոնստրուկցիաներից |
|
2.04.05. |
Շենքեր և շինություններ կարկասային կոնստրուկցիաներից (երկաթբետոնյա և մետաղական) |
|
2.04.06. |
Շենքեր և շինություններ ծավալային բլոկներից կրող կոնստրուկցիաներից |
|
2.04.07. |
Շենքեր և շինություններ խառը տիպի կրող կոնստրուկցիաներից |
|
2.04.08. |
Շենքեր և շինություններ փայտյա կրող կոնստրուկցիաներից |
|
2.04.09. |
Շենքեր և շինություններ կոմպոզիտ նյութերից կրող կոնստրուկցիաներից |
|
2.04.10. |
Մի հարկանի արդյունաբերական շենքեր |
|
2.04.11. |
Բազմահարկ արդյունաբերական շենքեր |
|
2.04.12. |
Հատուկ նշանակության (պաշտպանական և իրավապահ մարմինների) շենքեր և շինություններ |
|
2.04.13. |
Տրանսպորտային շինություններ |
|
2.04.14. |
Իրրիգացիոն շինություններ |
|
2.04.15. |
Էներգետիկական կառույցներ |
|
2.04.16. |
Գյուղատնտեսական նշանակության կառույցներ |
|
2.04.17. |
Շինարարական կոնստրուկցիաներ, հանգույցներ և մանրամասներ |
|
2.04.18. |
Հիմքեր |
|
2.05. |
Շենքերի և շինությունների ուժեղացում և վերականգնում |
|
2.05.01. |
Բնակելի տների ուժեղացում և վերականգնում |
|
2.05.02. |
Հասարակական շենքերի և շինությունների ուժեղացում և վերականգնում |
|
2.05.03. |
Արդյունաբերական շենքերի և շինությունների ուժեղացում և վերականգնում |
|
2.05.04. |
Տրանսպորտային շինությունների վերականգնում և ուժեղացում |
|
2.05.05. |
Իրրիգացիոն կառուցների վերականգնում և ուժեղացում |
|
2.05.06. |
Էներգետիկական կառույցների վերականգնում և ուժեղացում |
|
2.06. |
Ինժեներական ցանցեր և համակարգերի նախագծում |
|
2.06.01. |
Ջեռուցում, օդափոխում և օդազտում |
|
2.06.02. |
Ջրամատակարարում և կոյուղի |
|
2.06.03. |
Գազամատակարարում |
|
2.06.04. |
Էներգամատակարարարում |
|
2.06.05. |
Էլեկտրական լուսավորում |
|
2.06.06. |
Էլեկտրական ջեռուցում |
|
2.06.07. |
Ավտոմատացում և հսկիչ-չափիչ սարքեր |
|
2.06.08. |
Ցածրահոսանք սարքեր |
|
2.06.09. |
Մեքենայացում և ներկառույցային տրանսպորտ |
|
2.06.10. |
Ուղղաձիգ հատակագծում |
|
2.06.11. |
Բարեկարգում և կանաչապատում |
|
2.06.12. |
Տրանսպորտ (արտաքին և ներքին) |
|
2.07. |
Նախագծերի հատուկ բաժինների մշակում |
|
2.07.01. |
Շրջական միջավայրի պահպանություն |
|
2.07.02. |
Աշխատանքի պաշտպանություն |
|
2.07.03. |
Քաղաքացիական պաշտպանություն ինժեներա-տեխնիկական միջոցառումներ |
|
2.07.04. |
Արտակարգ իրավիճակների կանխարգելման միջոցառումներ |
|
2.07.05. |
Կորոզիայից շինարարական կոնստրուկցիաների պաշտպանություն |
|
2.07.06. |
Հրդեհապաշտպանիչ ազդանշանային և հրդեհամարման համակարգեր |
|
2.07.07. |
Շինարարության կազմակերպում |
|
2.07.08. |
Նախահաշիվներ |
|
3. |
Շինմոնտաժային աշխատանքներ |
|
3.01. |
Նախապատրաստական աշխատանքներ |
|
3.02. |
Հողային աշխատանքներ |
|
3.02.01. |
Տեղամասերի հարթում |
|
3.02.02. |
Բնահողերի մշակում |
|
3.02.03. |
Բնահողերի ամրացում և խտացում |
|
3.02.04. |
Դրենաժների իրագործում |
|
3.03. |
Հատուկ աշխատանքներ բնահողերում |
|
3.03.01. |
Հորատապայթեցման աշխատանքներ |
|
3.03.02. |
Ստորջրյա-տեխնիկական աշխատանքներ |
|
3.03.03. |
Լեռնահորատանցման և թունելային աշխատանքներ |
|
3.03.04. |
Հանքահորատանցման և հանքահորաչորացում |
|
3.03.05. |
Հանքափորի անցում հատուկ մեթոդներով |
|
3.03.06. |
Հորատանցքերի իրագործման աշխատանքներ |
|
3.03.07. |
Մելիորատիվ և ջրատնտեսական շինարարության աշխատանքներ |
|
3.03.08. |
Հակաֆիլտրացիոն թաղանթի պատրաստում, բնահողերի ամրացում, ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցում |
|
3.03.09. |
Հիդրոմեքենայացված աշխատանքներ |
|
3.04. |
Շենքերի և շինությունների կրող և պատնեշող կոնստրուկցիաների կառուցում |
|
3.04.01. |
Մետաղակոնստրուկցիաների մոնտաժում և ամրանների տեղադրում |
|
3.04.02. |
Միաձույլ բետոնից կոնստրուկցիաների իրականացում |
|
3.04.03. |
Երկաթբետոնյա կոնստրուկցիաների իրականացում |
|
3.04.04. |
Ցցային աշխատանքներ |
|
3.04.05. |
Հավաքովի բետոնյա կոնստրուկցիաների մոնտաժում |
|
3.04.06. |
Հավաքովի երկաթբետոնյա կոնստրուկցիաների մոնտաժում |
|
3.04.07. |
Քարե, աղյուսե և բլոկից շարվածք |
|
3.04.08. |
Ասբոցեմենտյա, գիպսոբետոնային, թեթև բետոնային, պոլիմերային շինվածքների տեղադրում |
|
3.04.09. |
Սենյակների էկրանավորում և դեֆորմացիոն կարանների իրականացում |
|
3.04.10. |
Փայտյա կոնստրուկցիաների և շինվածքների տեղադրում |
|
3.04.11. |
Ապակեպատում |
|
3.05. |
Արտաքին ինժեներական ցանցերի և սարքավորումների իրականացման աշխատանքներ |
|
3.05.01. |
Հորերի, հարթակների, վաքերի, գլխամասերի պատրաստում |
|
3.05.02. |
ԲԷԳ, արդյունաբերական և քաղաքային տրանսպորտի հենարանների տեղադրում |
|
3.05.03. |
Էլեկտրամատակարարման գծերի տեղադրում |
|
3.05.04. |
Արտաքին ցանցերի խողովակաշարերի տեղադրում |
|
3.05.05. |
Փականների տեղադրում |
|
3.05.06. |
Սանիտարա-տեխնիկական սարքավորումների մոնտաժում |
|
3.05.07. |
Ջերմային ցանցերի տեղադրում |
|
3.05.08. |
Մագիստրալ խողովակաշարերի և գազային ցանցերի տեղադրում |
|
3.05.09. |
Ջրատար ցանցերի տեղադրում |
|
3.05.10. |
Կոյուղացանցերի տեղադրում |
|
3.05.11. |
Կապի, ռադիոյի, հեռուստատեսության գծերի տեղադրում |
|
3.06. |
Ներքին ինժեներական իրականացման աշխատանքներ |
|
3.06.01. |
Օդափոխման, օդազտման, պնևմատրանսպորտի և ասպիրացիայի համակարգի իրականացում |
|
3.06.02. |
Էլեկտրամատակարարման ներքին ցանցերի տեղադրում |
|
3.06.03. |
Ներքին ջերմային ցանցերի տեղադրում |
|
3.06.04. |
Գազամատակարարման ներքին ցանցերի տեղադրում |
|
3.06.05. |
Ջրամատակարարման ներքին ցանցերի տեղադրում |
|
3.06.06. |
Ներքին կոյուղագծերի տեղադրում |
|
3.06.07. |
Սանիտարա-տեխնիկական սարքերի տեղադրում |
|
3.06.08. |
Ներքին էլեկտրալուսավորման իրագործում |
|
3.06.09. |
Կապի, ռադիոյի, հեռուստատեսային ներքին գծերի իրականացում |
|
3.06.10. |
Հրդեհամարիչ, պաշտպանիչ և հրդեհա-ազդանշանային ավտոմատ համակարգերի իրականացում |
|
3.07. |
Կոնստրուկցիաների և սարքավորումների պահպանման աշխատանքներ |
|
3.07.01. |
Շինարարական կոնստրուկցիաների ջրամեկուսացում |
|
3.07.02. |
Տանիքածածկման աշխատանքներ |
|
3.07.03. |
Շինարարական կոնստրուկցիաների ջրամեկուսացում |
|
3.07.04. |
Խողովակաշարերի սարքավորումների ջերմամեկուսացում (մինչև 95 աստիճան և 95-ից ավել) |
|
3.07.05. |
Սառնարանների մեկուսացում |
|
3.07.06. |
Սարքավորումների, գազա և օդագծերի որմնապատման և աղյուսապատման աշխատանքներ, այդ թվում արտադրական վառարանների և ծխախողովակների կառուցման ժամանակ |
|
3.07.07. |
Շինարարական կոնստրուկցիաների և սարքավորումների հակակոռոզիոն պաշտպանության, այդ թվում պատված քիմիական պահպանիչ շերտով (ջրերի միջին և ուժեղ ագրեսիվության դեպքում) |
|
3.07.08. |
Խողովակների և մետաղական կառույցների էլեկտրաքիմիական պաշտպանիչ միջոցների կառուցում |
|
3.08. |
Հարդարման աշխատանքներ |
|
3.09. |
Տեխնոլոգիական սարքավորումների մոնտաժում |
|
3.09.01. |
Ամբարձա-տրանսպորտային սարքավորումների մոնտաժում |
|
3.09.02. |
Վերելակների մոնտաժում |
|
3.09.03. |
Մետաղամշակման սարքավորումների մոնտաժում |
|
3.09.04. |
Փայտամշակման սարքավորումների մոնտաժում |
|
3.09.05. |
Ջարդիչ-աղացող, հարստացուցիչ սարքավորումների մոնտաժում |
|
3.09.06. |
Կշռիչ սարքավորման մոնտաժում |
|
3.09.07. |
Ջերմաուժային սարքավորումների մոնտաժում |
|
3.09.08. |
Կոմպրեսորային մեքենաների, պոմպերի և օդափոխիչների մոնտաժում |
|
3.09.09. |
Էլեկտրական վառարանների մոնտաժում |
|
3.09.10. |
Գազամաքրման սարքավորումների մոնտաժում |
|
3.09.11. |
Տեխնոլոգիական մետաղակոնստրուկցիաների մոնտաժում |
|
3.09.12. |
Տեխնոլոգիական խողովակաշարերի մոնտաժում |
|
3.09.13. |
Էլեկտրատեխնիկական սարքավորումների մոնտաժում |
|
3.09.14. |
Կաթսայատան և օժանդակ սարքավորումների մոնտաժում |
|
3.09.15. |
Երկաթուղային տրանսպորտի ազդանշանային, կենտրոնացման և բլոկավորման սարքավորումների մոնտաժում |
|
3.09.16. |
Կապի սարքավորումների մոնտաժում |
|
3.09.17. |
Հաշվողական տեխնիկայի, ավտոմատացման միջոցների և սարքերի մոնտաժում |
|
3.10. |
Գործարքա-կարգավորման (գ-կ) աշխատանքներ |
|
3.10.01. |
Ամբարձա-տրանսպորտային սարքավորումների գ-կ աշխատանքներ |
|
3.10.02. |
Մետաղամշակման սարքավորումների գ-կ աշխատանքներ |
|
3.10.03 |
Փայտամշակման սարքավորումների գ-կ աշխատանքներ |
|
3.10.04. |
Ջերմաուժային սարքավորումների գ-կ աշխատանքներ |
|
3.10.05. |
Սառնարանային և կոմպրեսորային սարքավորումների գ-կ աշխատանքներ |
|
3.10.06. |
Էլեկտրատեխնիկական սարքավորումների գ-կ աշխատանքներ |
|
3.10.07. |
Ավտոմատացման համակարգի ղեկավարման գ-կ աշխատանքներ |
|
3.10.08. |
Օդափոխման և օդազտման համակարգերի գ-կ աշխատանքներ |
|
3.10.09. |
Ջրամատակարարման, կոյուղու և ջերմատակարարման գ-կ աշխատանքներ |
|
3.10.10. |
Շինարարական նյութերի, կոնստրուկցիաների և շինվածքների արտադրության սարքավորումների գ-կ աշխատանքներ |
|
3.10.11. |
Հաշվողական տեխնիկայի միջոցների գ-կ աշխատանքներ |
|
3.10.12. |
Հրդեհամարիչ, պաշտպանիչ և հրդեհա-ազդանշանային ավտոմատ համակարգերի գ-կ աշխատանքներ |
|
3.10.13. |
Տեխնոլոգիական պրոցեսների և ինժեներային սարքավորումների ավտոմատ համակարգերի գ-կ աշխատանքներ |
|
3.11. |
Բարեկարգման աշխատանքներ |
|
3.12. |
Տրանսպորտային շինարարություն |
|
3.12.01. |
Երկաթգծերի շինարարություն |
|
3.12.02. |
Երկաթգծերի կոնտակտային ցանցի կրող կոնստրուկցիաների շինարարություն |
|
3.12.03. |
Երկաթուղային տրանսպորտի կապի, ազդանշանային, կենտրոնացման և բլոկացման կահավորում և իրականացում |
|
3.12.04. |
Կամուրջների, աղեկամուրջների, տրանսպորտային ուղանցների շինարարություն |
|
3.12.05. |
Ճանապարհների փոքր արհեստական ինժեներական պահպանիչ |
|
3.12.06. |
Երկաթուղային թունելների և մետրոպոլիտենների շինարարություն |
|
3.12.07. |
Ավտոճանապարհների հիմքերի և ծածկերի իրականացում |
|
3.12.08. |
Օդանավակայանների թռիչքա-վայրէջքային ուղիների հիմքերի և ծածկերի իրականացում |
|
3.12.09. |
Ավտոճանապարհների կահավորում |
|
3.13. |
Հիդրոտեխնիկական շինություններ |
|
4. |
Շենքերի և շինությունների տեխնիկական հետազոտում և ինժեներինգ |
|
4.01. |
Հիմքահողերի ուսումնասիրություն |
|
4.02. |
Հիմքերի տեխնիկական վիճակի հետազոտում |
|
4.03. |
Կրող, պատնեշող կոնստրուկցիաների, դրանց հանգույցների և մանրամասների տեխնիկական վիճակի հետազոտում |
|
4.04. |
Ինժեներային կոմունիկացիաների հետազոտում |
|
4.05. |
Հետազոտման նյութերի տեխնիկական հաշվետվություն |
|
4.06. |
Գլխավոր նախագծող ֆունկցիաների կատարում |
|
4.07. |
Գլխավոր կապալառուի` ֆունկցիաների կատարում |
|
4.08. |
Շինանյութերի շինվածքների շինկոնստրուկցիաների և ինժեներական սարքավորումների որակի հսկողություն |
|
4.09. |
Շինարարության տեխնիկական հսկողություն |
|
4.10. |
Նախագծային փաստաթղթերի փորձաքննություն |
|
4.11. |
Նախագծային, տեխնոլոգիական և շինարարական ինժեներինգ |
|
4.12. |
Միջնորդային աշխատանքներ և ծառայություններ շինարարությունում |
|
4.13. |
Մրցութային փաստաթղթերի մշակում |
|
5. |
Առանձին տեսակի շինարարական նյութերի, կոնստրուկցիաների և շինվածքների արտադրություն |
|
5.01. |
Առանձին տեսակի շինարարական նյութերի արտադրություն |
|
- կապակցանյութ |
|
- հանքային նյութեր |
|
- ջերմամեկուսիչ նյութեր |
|
- խեցեգործական նյութեր |
|
- որմնանյութեր |
|
- տանիքածածկի նյութեր |
|
5.02. |
Մետաղե կոնստրուկցիաների և շինվածքների արտադրություն |
|
5.03. |
Բետոնային, երկաթբետոնային կոնստրուկցիաների և շինվածքների արտադրություն |
|
5.04. |
Հատուկ երկաթբետոնային կոնստրուկցիաներ |
|
5.05. |
Բետոն և շաղախ |
|
5.06. |
Ասֆալտբետոնային խառնուրդ |
|
5.07. |
Փայտե կոնստրուկցիաներ և շինվածքներ |
|
5.08. |
Շինարարական գույքի, հանդերձանքների, կաղապարամածների և մետաղե կաղապարների արտադրություն |
|
5.09. |
Արտադրանքի որակի վերահսկողություն |
ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն
_____________________________________________________________________________________
(հայտատուի անվանումը, հասցեն, հեռախոսը, ֆաքսի համարը)
_____________________________________________________________________________________
|
նախկինում ստացված հ
«________»___________199 թ. |
լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է |
ՀԱՅՏ
Խնդրում եմ տրամադրել լիցենզիա (լիցենզիաներ) քաղաքաշինական գործունեության հետևյալ տեսակով (տեսակներով) զբաղվելու համար
_____________________________________________________________________________________
(թվարկել գործունեության տեսակները` համաձայն դասակարգիչի)
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
Գործունեության տեսակների կոդերը
(լրացվում է հայտը ընդունողի կողմից)
Հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը
1. Ձեռնարկության (կազմակերպության) հաստատված կանոնադրությունը
2. Տվյալներ մասնագիտական կազմի և որակավորման մասին
3. Նախկինում կատարված աշխատանքների (ծառայությունների) ցանկ
4. Սահմանված չափի գումարի մուծումը հավաստող անդորագիր
5. _________________________________________________________________________________
________________________________________ __________________________________________
(դիմողի պաշտոնը) (ստորագրություն) (ազգանուն, անուն)
«________»____________________199 թ.
Հայտը ընդունված է«____»_________________ 199 թ.
կ.տ
_________________________________________________
(ընդունողի ստորագրությունը, ազգանուն, անուն)
| |
Ձև 1.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինական գործունեության լիցենզավորման կարգի |
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Հ.
Անհատ ձեռներեց____________________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
Անձնագիր, սերիա___________________________ համար _________________________ տրված է
___________________________________________________________________________________
(ՆԳԲ, ամիս, ամսաթիվ)
Անհատ ձեռներեցի բնակության վայրը ___________________________________________________
___________________________________________________________________________________
Քաղաքաշինական գործունեության իրականացման վայրը __________________________________
___________________________________________________________________________________
Քաղաքաշինական գործունեության տեսակը ______________________________________________
___________________________________________________________________________________
Հատուկ պայմանները ________________________________________________________________
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
Լիցենզիան տրված է _________________________________________________________________
Լիցենզիան գործում է մինչև ___________________________________________________________
ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ________________________________________________
| |
Ձև 2.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինական գործունեության լիցենզավորման կարգի |
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Հ.
Ձեռնարկության անվանումը _____________________________________________________________
_____________________________________________________________________________________
Ձեռնարկության գտնվելու վայրը __________________________________________________________
_____________________________________________________________________________________
Քաղաքաշինական գործունեության իրականացման վայրը ____________________________________
_____________________________________________________________________________________
Քաղաքաշինական գործունեության տեսակը ________________________________________________
_____________________________________________________________________________________
Հատուկ պայմանները __________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
Լիցենզիան տրված է ____________________________________________________________________
Լիցենզիան գործում է մինչև ______________________________________________________________
ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ___________________________________________________
| |
Ձև 2
Կցվում է __________ հայտին |
Տվյալներ _____________________________________________________________________________
(կազմակերպության, ձեռնարկության անվանումը)
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
|
Հ/Հ |
Աշխատողների մասնագիտությունը |
կրթությունը |
որակավորումը |
աշխատողների թիվը |
լրացուցիչ տվյալներ (լիցենզիայի N) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
|
կ.տ.
_____________________________/_________________/
(կազմակերպության, ձեռնարկության տնօրենի
ստորագրությունը, ազգանունը, անունը)
«________»_______________199 թ.
| |
Ձև 3
կցվում է ______________ հայտին |
_____________________________________________________________________________________
(ձեռնարկության, կազմակերպության անվանումը)
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
(ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑԱՆԿ
|
Հ/Հ |
Աշխատանքի, ծառայության անվանումը |
Աշխատանքի, ծառայությունների կատարման ժամկետները |
|
1 |
2 |
3 |
|
|
|
|
կ.տ.
_____________________________/_________________/
(կազմակերպության, ձեռնարկության տնօրենի
ստորագրությունը, ազգանունը, անունը)
«________»_______________199 թ.
ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն
_____________________________________________________________________________________
(հայտատուի ազգանունը, անունը, հասցեն, հեռախոսը, ֆաքսի համարը)
_____________________________________________________________________________________
|
նախկինում ստացված հ
«______»__________199 թ. |
լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է |
ՀԱՅՏ
Խնդրում եմ տրամադրել լիցենզիա (լիցենզիաներ) քաղաքաշինական գործունեության հետևյալ տեսակով (տեսակներով) զբաղվելու համար
_____________________________________________________________________________________
(Թվարկել գործունեության տեսակները` համաձայն ենթաբաժնի)
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
Գործունեության տեսակների կոդերը
(լրացվում է հայտը ընդունողի կողմից)
Հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը
1. Կրթության վկայական (պատճեն)
2. Քաղվածք աշխատանքային գրքույկից
3. Նախկինում կատարված աշխատանքների (ծառայությունների) ցանկ
4. Սահմանված չափի գումարի մուծումը հավաստող անդորրագիր
5. ________________________________
Հայատու __________________________________
(ստորագրություն) (ազգանուն, անուն)
«_______»______________199 թ.
Հայտը ընդունված է «____»_________________199 թ.
կ.տ.
____________________________________________________
(ընդունողի ստորագրությունը, ազգանուն, անուն)
| |
Հավելված թիվ 1
ԼՂՀ կառավարության
"11" հուլիսի 2000թ.
թիվ 133 որոշման |
|
Ձեռնարկությունների անվանումը |
Լիցենզավորման ենթակա
մասնագետների ցանկը |
|
● պատվիրատու |
1. տեխնիկական հսկիչներ |
|
● փորձաքննություն |
1. փորձագետներ |
|
● վարչական մարմինները /քաղաքա-
պետարան և շրջվարչակազմեր/ |
1. քաղաքաշինական գործունեություն
իրականացնող մասնագետները |
|
● քաղաքաշինության նախարարություն |
1. քաղաքաշինության գործունեության
վերահսկողության տեսուչներ |
(թիվ 1 ավելվածը լրաց. N 133)