ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» հուլիսի 2010թ. |
N 470-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ
30-Ի ԹԻՎ 283 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 283 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշմամբ հաստատված կանոնադրության (այսուհետ` կանոնադրություն) 1-ին կետում «ոստիկանությունը» բառից հետո լրացնել «(այսուհետ` ԼՂՀ ոստիկանություն)» բառերով.
2) կանոնադրության 3-րդ կետում «Ղարաբաղի» բառից հետո լրացնել «Հանրապետության» բառով.
3) կանոնադրության 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. ԼՂՀ ոստիկանությունը բաղկացած է կենտրոնական ապարատից, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումներից և տարածքային մարմիններից:
ԼՂՀ ոստիկանության համակարգում կարող են ստեղծվել ոստիկանության զորքեր, պետական ոչ առևտրային կազմակերպություններ (այսուհետ` ոստիկանության կազմակերպություններ) և հիմնարկներ:
ԼՂՀ ոստիկանության կենտրոնական ապարատը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության համակարգի գլխադասային կառույցն է, որը կազմված է ԼՂՀ ոստիկանության պետից, նրա տեղակալներից, խորհրդականներից և ճյուղային ծառայություններից (վարչություններից, բաժիններից ու բաժանմունքներից):
ԼՂՀ ոստիկանության տարածքային մարմիններն են ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունն ու շրջանային բաժինները:».
4) կանոնադրության 7-րդ կետի`
ա. «է» ենթակետում «զորքերի» բառից հետո լրացնել «ու կազմակերպությունների» բառերով,
բ. «ժ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ1» ենթակետով.
«ժ1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների կատարման ապահովումը.»,
5) կանոնադրության 8-րդ կետի`
ա. «ա» և «գ» ենթակետերում «զորքերի» բառից հետո լրացնել «ու կազմակերպությունների» բառերով, իսկ «ե» ենթակետում «զորքերին» բառից հետո` «ու կազմակերպություններին» բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել «ժդ» ենթակետը,
գ. «ժը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժը) ղեկավարում է ճանապարհային ոստիկանությունը, իրականացնում է ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով զոհված և վիրավորված անձանց և ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների պետական հաշվառումը, վերահսկողություն է իրականացում ճանապարհային երթևեկության կանոնների, տեխնիկական նորմերի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, հսկողություն է իրականացնում տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ տեխնիկական փորձաքննությամբ տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման, ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանելու նկատմամբ, կազմակերպում և իրականացնում է տրանսպորտային միջոցների ուղեկցումը, ճանապարհային երթևեկության կարգավորումը, ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցումը, ճանապարհային երթևեկության կարգավորումը, ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցների ու դրանց կցորդների պետական հաշվառումը, ճանապարհապարեկային ծառայությունը, վարորդների տեսական ու գործնական գիտելիքների ստուգումը և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի ազգային վկայականների, իսկ դրանց հիման վրա` նաև միջազգային վարորդական վկայականների տրամադրումը.»,
դ. «ժը» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժը1» ենթակետ.
«ժը1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված կարգով իրականացնում է դատարանի կողմից նշանակված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատիժները (այսուհետ` պատիժներ), հսկողություն է իրականացնում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վրա և պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքերում դատապարտյալների վրա դատարանի կողմից դրված պարտականությունների կատարման նկատմամբ, օրենքով սահմանված հիմքերով և կարգով կալանքի տակ պահում է անձանց, իրականացնում է քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումը, ապահովում է քրեակատարողական հիմնարկներում օրինականությունը, ինչպես նաև դատապարտյալների և կալանավորվածների` իրենց իրավունքներից և ազատություններից օգտվելու երաշխիքները, քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց, այդ հիմնարկների անձնակազմերի և այնտեղ գտնվող այլ անձանց անվտանգությունը, դատապարտյալների և կալանավորվածների կյանքի ու առողջության պահպանումը, անձնական և հոգևոր զարգացման համար պատշաճ պայմանները, քրեակատարողական հիմնարկների և մարմինների նյութատեխնիկական ու սոցիալական պայմանների զարգացումը, կազմակերպում է դատապարտյալների և կալանավորվածների զբաղվածությունը, դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքները.»,
ե. «Ժթ» ենթակետում «հաշվառման» բառից հետո լրացնել «, բնակչության պետական ռեգիստրի և ընտրողների ռեգիստրի վարման,» բառերը,
զ. «լա» ենթակետում «ԼՂՀ ոստիկանության առջև դրված խնդիրների իրագործմանն օժանդակելու համար ստեղծված» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով,
է. «լբ» ենթակետում «ներքին աուդիտի գործունեությունը,» բառերը հանել.
6) կանոնադրության 15-րդ կետի`
ա. «ե», «է», «թ» ենթակետերում «առջև դրված խնդիրների իրագործմանն օժանդակելու համար ստեղծված» բառերը հանել,
բ. «է» ենթակետում «պետի տեղակալների, կենտրոնական ապարատի» բառերը փոխարինել «իրավասու» բառով,
գ. «ժե» և «ժզ» ենթակետերում «կրտսեր» բառից հետո լրացնել «, միջին» բառով.
դ. «ժզ» ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«ժզ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում է ոտիկանության կրտսեր, միջին, ավագ և զինվորական շարքային, ենթասպայական, սպայական կոչումներ, բացառությամբ գնդապետի և բարձրագույն սպայական կոչումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին միջնորդություն է ներկայացնում ոստիկանության գլխավոր, բարձրագույն և զինվորական գնդապետի ու բարձրագույն սպայական կոչումներ շնորհելու վերաբերյալ.»,
ե. «ժզ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժզ1» ենթակետով.
«ժզ1) լիազորում է ԼՂՀ ոստիկանության առանձին ծառայությունների եւ տարածքային մարմինների պետերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին ԼՂՀ ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու իրավասություններով.»,
զ. «ժե», «ժէ», «ժը», «ժթ» և «ի» ենթակետերում «վարձու աշխատողներին» բառերը փոխարինել «տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց» բառերով,
է. «իա» և «իգ» ենթակետերում «վարձու աշխատողների» բառերը փոխարինել «տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց» բառերով,
ը. «իդ» ենթակետում «զեկուցագրերի» բառից հետո լրացնել «և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց դիմումների» բառերով,
7) կանոնադրության 17-րդ կետում «ԼՂՀ պետական» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական» բառերով, իսկ «ԼՂՀ օրենսդրությամբ» բառերը` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով.
8) կանոնադրության 21-րդ կետում «և ներքին աուդիտի» բառերը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |