Համարը 
N 199
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.10.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
03.10.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.10.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 
26.11.2002

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999Թ. ՀՈՒՆԻՍԻ 15-Ի «ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 113 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“3” հոկտմբերի 2000թ.

 N 199

ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ կառավարության 1999թ. հունիսի 15-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության մասին» թիվ 113 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության հարաբերությունները կատարելագործելու նպատակով ԼՂՀ կառավարությունը որոշում է.

 1. ԼՂՀ կառավարության 1999թ. հունիսի 15-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության մասին» թիվ 113 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

 1.1. Որոշման 3-րդ կետի բանաձևը կարդալ հետևյալ կերպ

 Վվ =(Հհ + Սվ) X 1.3 X Գ

 1.2. Որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «4. Մրցույթի հաղթողը հաղթելու պահին մուծում է կանխավճար` տվյալ տարվա վարձակալական վճարի 10 տոկոսի, վարձակալական պայմանագրի պետական գրանցման պահին` տվյալ տարվա վարձակալական վճարի 15 տոկոսի չափով: Մնացած գումարը վճարվում է հավասար մասերով` եռամսյակը մեկ անգամ, մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:

 Մրցույթի հաղթողի կողմից 10% կանխավճարը վճարելուց հրաժարվելու դեպքում մրցույթի հաղթող է ճանաչվում հաջորդ առավելագույն վարձավճար առաջարկած մասնակիցը:

 Եթե մրցույթի հաղթողը հրաժարվում է կանխավճարի վճարումից և ինքը մրցույթի միակ մասնակիցն է, ապա մրցույթը համարվում է չկայացած և նշանակվում կրկնամրցույթ, որին չի թույլատրվում նախկին մրցույթի հաղթողի մասնակցությունը:

 Մինչև վարձակալական պայմանագրի կնքումը մրցույթի հաղթողի կողմից հողը վարձակալելու իրավունքից հրաժարվելու դեպքում մուծված կանխավճարը հետ չի վերադարձվում:

 Վարձակալական վճարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում վարձակալից գանձվում է տույժ, ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0.2 տոկոսի չափով:».

 1.3. Որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «8. Սահմանել որ.

 ա) համայնքների վարչական սահմաններից դուրս, բայց շրջանի վարչական սահմաններում գտնվող պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության տրամադրման մրցույթները կազմակերպում են շրջանների վարչակազմերի կողմից ստեղծված մրցութային հանձնաժողովները.

 բ) համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության տրամադրման մրցույթները կազմակերպում են տեղում շրջանների վարչակազմերի կողմից ստեղծված մրցութային հանձնաժողովների և տվյալ համայնքի ավագանու անդամների կողմից համատեղ, ընդ որում շրջանային մրցութային հանձնաժողովի անդամների թիվը չպետք է գերազանցի համայնքի ավագանու ներկայացուցիչների թվին: Որոշումը ընդունվում է ձայների պարզ մեծամասնությամբ:».

 1.4. Որոշումը լրացնել նոր 9-13-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

 «9. Եթե վարձակալության է տրամադրվում վարելահող` բազմամյա տնկարկ հիմնադրելու համար, հիմնադրման պահից մինչև բերքատվության առաջին տարին (համապատասխան մասնագիտական եզրակացությամբ) վարձակալը ազատվում է վարձավճարից լրիվությամբ, իսկ բերքատվության առաջին և երկրորդ տարիներին` 50%-ի չափով:

 10. Եթե վարձակալության են տրամադրվում շարքից դուրս եկած խաղողայգիներ կամ բազմամյա տնկարկներ` վերականգնելու պայմանով, ապա վերականգնողական աշխատանքների ողջ ընթացքում մինչև բերքատվության առաջին տարին (համապատասխան մասնագիտական եզրակացությամբ) վարձակալը ազատվում է վարձավճարից:

 11. Եթե վարձակալության է տրամադրվում շարքից դուրս եկած և քանդման ենթակա խաղողայգիներ կամ բազմամյա տնկարկներ նոր այգիներ հիմնադրելու պայմանով, ապա հիմնադրման պահից մինչև բերքատվության առաջին տարին (համապատասխան մասնագիտական եզրակացությամբ) վարձակալը ազատվում է վարձավճարից լրիվությամբ, իսկ բերքատվության առաջին և երկրորդ տարիներին` 50%-ի չափով:

 12. Սահմանել, որ մինչև 1999թ. հունիսի 15-ի թիվ 113 որոշման ընդունումը կնքված վարձակալական պայմանագրերը համարվում են լուծարված:

 13. Սահմանել, որ 9-11-րդ կետերում նշված դեպքերում վարձակալության պայմանագրերում նշվում է վարձակալության առաջին երկու տարիների ընթացքում այգիների հիմնադրման պարտադիր պայմանը: Հակառակ դեպքում այն տարածքները, որոնց վրա այդ պայմաններում այգիներ չեն հիմնադրվել, հետ են վերցվում և դրանց վարձակալության համար հայտարարվում է նոր մրցույթ: Այդ մրցույթին չի թույլատրվում նախկին վարձակալի մասնակցությունը:»:

 2. Որոշմամբ հաստատված կարգի մեջ.

 2.1. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «4. ԼՂՀ շրջաններում մրցութային հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկվում են շրջանի վարչակազմի գյուղատնտեսական բաժնի պետը (նախագահ), բաժնի համապատասխան մասնագետները, վարչակազմի ստորաբաժանումների մասնագետները, ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինների ներկայացուցիչները:

 Ստեփանակերտ քաղաքում մրցութային հանձնաժողովի կազմը որոշվում է Ստեփանակերտի քաղաքապետի կողմից:».

 2.2. 16-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

 «16. Մրցույթի հաղթողը հաղթելու պահին մուծում է կանխավճար` տվյալ տարվա վարձակալական վճարի 10 տոկոսի, վարձակալական պայմանգրի պետական գրանցման պահին` տվյալ տարվա վարձակալական վճարի 15 տոկոսի չափով: Մնացած գումարը վճարվում է հավասար մասերով` եռամսյակը մեկ անգամ, մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:»:

 3. Որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի 1.3 կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

 «1.3. Մրցույթի հաղթողը հաղթելու պահին մուծում է կանխավճար` տվյալ տարվա վարձակալական վճարի 10 տոկոսի, վարձակալական պայմանգրի պետական գրանցման պահին` տվյալ տարվա վարձակալական վճարի 15 տոկոսի չափով: Մնացած գումարը վճարվում է հավասար մասերով` եռամսյակը մեկ անգամ, մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:»:

 4. Այդ կապակցությամբ որոշման 9-11-րդ կետերը համարել համապատասխանաբար 14-16 կետեր:

 

 

ԼՂՀ վարչապետ

 Ա. Դանիելյան