Համարը 
N 113
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.06.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.06.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.06.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 
26.11.2002

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"15" հունիսի 1999թ.

N 113

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև հողերի նպատակային օգտագործման համար ԼՂՀ կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պահուստային ֆոնդի հողերը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց վարձակալության են տրվում մրցութային հիմունքներով:

2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության մրցույթի անցկացման կարգը (կցվում է) և պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության օրինակելի պայմանագիրը (կցվում է):

3. Վարձակալության տրվող պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալական մեկնարկային վճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Վվ=(Հհ+ՍՎ)x1.3xԳ, որտեղ`

Վվ-ն վարձակալության տրամադրման մեկնարկային վճարն է.

Հհ-ն` տվյալ հողատեսքերի համար պայմանագրի կնքման տարվա համար հաշվարկված հողի հարկը,

Սվ-ն` տվյալ հողատեսքերի համար պայմանագրի կնքման տարվա համար հաշվարկված սոցիալական ապահովագրության վճարը,

Գ-ն` յուրաքանչյուր տարվա համար ԼՂՀ կառավարության կողմից հաստատված` հողերի կադաստրի հաշվարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը:

Եթե վարձակալության հանձնվող տարածքները չունեն հաշվարկված կադաստրային զուտ եկամտի ցուցանիշ, ապա այդ տարածքների համար մեկնարկային վարձակալական վճարի չափը սահմանում է մրցութային հանձնաժողովը:

4. Տվյալ տարվա վարձակալական վճարի 50 տոկոսը վճարվում է վարձակալական պայմանագրի պետական գրանցման պահին: Մնացած գումարը վճարվում է հավասար մասերով` եռամսյակը մեկ անգամ, մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:

Վարձակալական վճարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում վարձակալից գանձվում է տույժ, ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար` չվճարված գումարի 0.25 տոկոսի չափով:

5. Պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության պայմանագրերը կնքվում են «ԼՂՀ հողային օրենսգրքով» նախատեսված ժամկետի սահմաններում:

6. Պետական պահուստային ֆոնդի հողերի ենթավարձակալությունը արգելվում է :

7. Այն դեպքում, երբ վարձակալական պայմանագրի գործողության ժամանակ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխվում է վարձակալության հանձնված հողակտորի հողատեսքը կամ կադաստրային արժեքը, վարձակալական վճարը ենթակա է վերահաշվարկման սույն որոշման 3-րդ կետով սահմանված կարգով:

Այն դեպքում, երբ`

ա) վերահաշվարկված վարձավճարը ավելի փոքր է, քան` փաստացի վճարվող գումարը, վարձակալական վճարը չի փոխվում.

բ) վերահաշվարկված վարձավճարը ավելի մեծ է, քան` փաստացի վճարվող գումարը, որպես վարձակալական վճար սահմանվում է նոր հաշվարկված վարձավճարը:

8. Սահմանել, որ պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության տրամադրման մրցույթները կազմակերպում են ԼՂՀ շրջանների վարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից ստեղծված մրցութային հանձնաժողովները, իսկ վարձակալության պայմանագրերը կնքվում են`

ա) համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական պահուստային ֆոնդի հողերի համար` համայնքի ղեկավարի հետ.

բ) համայնքների վարչական սահմաններից դուրս, բայց շրջանի վարչական սահմաններում գտնվող պետական պահուստային ֆոնդի հողերի համար` համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի հետ:

9. ԼՂՀ շրջանների վարչակազմերին և Ստեփանակերտի քաղաքապետարանին` 10-օրյա ժամկետում ստեղծել պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության մրցութային հանձնաժողով:

10. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1995թ. մարտի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հողի վարձակալության մասին» թիվ 10 որոշումը:

11. Սույն որոշման կատարման վերահսկողությունը հանձնարարել ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությանը, ԼՂՀ հարկային պետական վարչությանը, ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամին, ԼՂՀ շրջանների վարչակազմերին և Ստեփանակերտի քաղաքապետարանին:

 

 

      ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ժ. ՊՈՂՈՍՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1999թ. հունիսի 15-ի

թիվ 113 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության մրցույթի անցկացման

 

1. Սույն կարգը կանոնակարգում է պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության մրցույթի անցկացման հետ կապված հարաբերությունները:

2. Մրցույթի պայմանների սահմանման համար չափանիշներ են հանդիսանում`

գյուղատնտեսության վարման պահանջները.

սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրային խնդիրները.

սերմնաբուծության նպատակները.

վերարտադրության խնդիրները.

հողօգտագործման ագրոտեխնիկական պահանջները.

պետական պատվերների և առաջադրանքների ստանձումն ու կատարումը.

վարձակալության ժամկետը.

վարձակալական վճարի չափը:

3. Մրցույթն անց է կացնում շրջանի վարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) կողմից ստեղծված մրցութային հանձնաժողովը:

4. ԼՂՀ շրջաններում մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են շրջանի վարչակազմի գյուղատնտեսության բաժնի պետը (նախագահ), բաժնի համապատասխան մասնագետները, վարչակազմի ստորաբաժանումների մասնագետները, ինչպես նաև տվյալ համայնքի ղեկավարը: Ստեփանակերտ քաղաքում մրցութային հանձնաժողովի կազմը որոշվում է Ստեփանակերտի քաղաքապետի կողմից:

5. Մրցութային հանձնաժողովը`

ա) սահմանում է մրցույթի պայմանները սույն կարգի երկրորդ կետում նախատեսված չափանիշներով.

բ) ապահովում է մրցույթի անցկացման կարգի և պայմանների մասին տեղեկատվության հրապարակայնությունը.

գ) մրցույթի մասնակիցների համար ապահովում է հավասար պայմաններ.

դ) որոշում է մրցույթի հաղթողին.

ե) իրականացնում է մրցույթի անցկացման հետ կապված այլ միջոցառումներ:

6. Մրցութային հանձնաժողովը մրցույթի անցկացումից մեկ ամիս առաջ, հանրապետության բնակչությանը լրատվության և այլ միջոցներով իրազեկ է պահում մրցույթի անցկացման մասին, նշելով`

ա) վարձակալության տրվող հողամասերի տարածքները (հեկտարներով), գտնվելու վայրերը, համարները, անվանումները, վարձակալության ժամկետը, հողատեսքերը, կադաստրային տվյալները և վարձակալական մեկնարկային վճարի չափը.

բ) մրցույթի անցկացման տեղը և ժամանակը:

7. Մրցույթին մասնակցել ցանկացողները մրցութային հանձնաժողովին են ներկայացնում դիմում, որտեղ նշվում են այն հողամասի համարը, անվանումն ու տարածքը, որը նրանք ցանկանում են պայմանագրային հիմունքներով վարձակալել, և պարտավորվում են կատարել մրցույթի պայմաններով նախատեսված պահանջները:

8. Դիմումների ընդունումը դադարեցվում է մրցույթը սկսելուց 10 օր առաջ:

9. Մրցութային հանձնաժողովը մրցույթն անց է կացնում այն հողամասերի համար, որոնց վարձակալության նպատակով ներկայացվել են մեկից ավելի դիմումներ:

10. Մրցույթի արդյունքներն ամփոփելիս և հաղթողին որոշելիս մրցութային հանձնաժողովը հաշվի է առնում`

ա) վարձակալի բնակության վայրը (հավասար արդյունքների դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ բնակավայրի բնակչին).

բ) վարձակալի կողմից հողատեսքի բարելավման նկատառումները, որոնք կարտացոլվեն պայմանագրում.

գ) հողերի արդյունավետ օգտագործման երաշխիքները (վարձակալի տնտեսավարման, նախկինում կնքած պայմանագրերի, հողօգտագործման օրենսդրական պահանջների կատարման վերաբերյալ դիտարկումները և փաստերը).

դ) գյուղատնտեսական մթերքների մթերումների, պետական պատվերի կամ առաջադրանքի վերաբերյալ վերամշակող ձեռնարկության հետ կնքված և այլ պայմանագրեր.

ե) առկա անասնագլխաքանակի պահպանության, ապրանքային տնտեսություն վարելու համար անհրաժեշտ կերապահովվածության ստեղծումը.

զ) մրցույթի մասնակցի` ամենաբարձր վարձակալական վճար առաջարկելու հանգամանքը:

11. Մրցութային հանձնաժողովն ամփոփում է մրցույթի արդյունքները և որոշում մրցույթի հաղթողին:

Մրցութային հանձնաժողովի որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ, հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:

Մրցութային հանձնաժողովի որոշման մեջ նշվում են մրցութային հանձնաժողովի կազմը, հաղթողի անունը, դիմումների ցանկը, հաղթողի հետ պայմանագրի կնքման պայմանները:

Մրցութային հանձնաժողովի որոշումը հաստատում է շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը):

12. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`

ա) մրցույթի մասնակիցը մեկն է.

բ) մրցութային հանձնաժողովի կողմից չի որոշվել մրցույթի հաղթողը:

13. Մրցույթը չկայանալու դեպքում 15-օրյա ժամկետում նշանակվում է կրկնամրցույթ:

Եթե կրկնամրցույթին մասնակցելու համար դիմում է մեկ մասնակից, ապա նա կարող է ճանաչվել մրցույթի հաղթող:

14. Եթե վարձակալությամբ տրվող պետական պահուստային ֆոնդի հողը գտնվում է որևէ համայնքի վարչական տարածքում, մրցույթի արդյունքներով կազմված արձանագրությունը ուղարկվում է համապատասխան համայնքի ղեկավարին` վարձակալի հետ պայմանագիրը կնքելու համար:

Այն դեպքում, երբ վարձակալության տրամադրվող հողատարածքը գտնվում է համայնքների վարչական սահմաններից դուրս, բայց շրջանի վարչական սահմաններում, վարձակալության պայմանագիրը կնքվում է տվյալ շրջանի վարչակազմի ղեկավարի հետ:

Վարձակալության պայմանագիրը պետք է կնքվի ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելուց 10 օր հետո:

15. Մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա հողի վարձակալության մասին կնքված պայմանագիրը հաշվառվում է շրջանի վարչակազմի գյուղատնտեսության բաժնում (Ստեփանակերտի քաղաքապետարանում):

Պետական պահուստային ֆոնդի հողի վարձակալության պայմանագիրը նրա կնքման օրվանից 30-օրյա ժամկետում ենթակա է ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր պետական գրանցման` ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության համապատասխան տարածքային մարմնում և ուժի մեջ է մտնում գրանցման պահից:

Նշված ժամկետում պայմանագիրը չգրանցելը հանգեցնում է դրա անվավերության:

16. Վարձակալները վարձակալական պայմանագրի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացնում են տվյալ տարվա համար սահմանված վարձակալական վճարի 50 տոկոսի վճարման անդորրագիր: Մնացած գումարը վարձակալները վճարում են եռամսյակը մեկ անգամ, մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:

17. Հողի վարձակալական գումարները վճարելը կախված չէ վճարողի տնտեսական գործունեության արդյունքներից:

18. Համայնքների ղեկավարները մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը վեր են լուծում պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերի վարձակալության արդյունքները, ամփոփելով`

ա) կնքված պայմանագրերի կատարման ընթացքը.

բ) վարձակալության չհանձնված հողատեսքերի տարածքները և հիմնավորվածությունը.

գ) պայմանագրի պայմանների խախտման դեպքերի վերլուծությունը, այդ թվում նաև հասցված վնասների չափը:

Համայնքի ղեկավարը ամփոփված արդյունքները ներկայացնում է համայնքի ավագանուն և համապատասխան շրջանի վարչակազմի գյուղատնտեսության բաժին:

19. Շրջանի վարչակազմի գյուղատնտեսության բաժինը (Ստեփանակերտի քաղաքապետարանի համապատասխան բաժինը) ամփոփում է հողերի վարձակալության արդյունքները և ներկայացնում վարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) քննարկմանը:

ԼՂՀ շրջանային վարչակազմերը, Ստեփանակերտի քաղաքապետարանը վեր են լուծում ստացված նյութերը և մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնում տեղեկություն շրջանում հողերի վարձակալության արդյունքների մասին:

20. Վարձատուները յուրաքանչյուր ամիս ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության համապատասխան տարածքային մարմին և յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 25-ը ԼՂՀ հարկային պետական վարչության ու ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամի մարմիններ են ներկայացնում տեղեկություններ կնքված վարձակալության պայմանագրերի մասին` դրանց կողմից սահմանված տեղեկությունների ձևերին համապատասխան:

21. Պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալական վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ԼՂՀ հարկային պետական վարչության և ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամի մարմինները:

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1999թ. հունիսի «15»-ի

թիվ 113 որոշմամբ

 

Օրինակելի պայմանագիր

 

պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության

 

________________________ շրջանի վարչակազմը (համայնքը), Ստեփանակերտի քաղաքապետարանը

(այսուհետև` վարձատու), հանձինս ______________________________________________

                                                                                          (պաշտոնը, ԱԱՀ)

մի կողմից, և ________________________________________________________________

                              (քաղաքացին, գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունը,

___________________________________________________________________________

                                        ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը)

(այսուհետև` վարձակալ) հանձինս ______________________________________________

                                                                              (պաշտոնը, ԱԱՀ)

մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I Պայմանագրի առարկան

 

1.1. Վարձատուն վարձակալին է հանձնում _________________________________ տարի

                                                                                          (թվերով և տառերով)

ժամկետով մինչև _________թ. _________________ -ը ____________հա______________

                                                                                                                            (հողատեսքը)

__________________________________________________________________________

                                                                       (գտնվելու վայրը)

1.2. Վարձակալական վճարը կազմում է ___________________________________ դրամ`

                                                                                     (թվերով և տառերով)

մեկ հեկտարի համար տարեկան, հաշվի առնելով յուրաքանչյուր տարվա համար ԼՂՀ կառավարության կողմից հաստատված` հողերի կադաստրի հաշվարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը:

1.3. Տվյալ տարվա վարձակալական վճարի 50 տոկոսը վճարվում է վարձակալական պայմանագրի պետական գրանցման պահին: Մնացած գումարը վճարվում է հավասար մասերով` եռամսյակը մեկ անգամ, մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:

 

II Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

2.1. Վարձատուն պարտավորվում է վարձակալին հանձնել հողատարածքը պայմանագրի կնքման օրվանից տասնօրյա ժամկետում:

2.2. Վարձակալը պարտավորվում է`

ա) պայմանագրով սահմանված ժամկետում վճարել տարեկան կտրվածքով հաշվարկված վարձակալական վճարը,

բ) հողն օգտագործել արդյունավետ, կիրառել արտադրության բնապահպանական տեխնոլոգիաներ, չնվազեցնել հողի բերրիությունը, ապահովել բերքի հակահրդեհային անվտանգությունը, տնտեսական գործունեության հետևանքով թույլ չտալ բնապահպանական իրադրության վատթարացում, հողօգտագործման կանոնների խախտում, ապահովել հողի նպատակային օգտագործումը հատկացման պայմաններին համապատասխան.

գ) հողատեսքերի բերրիության նվազեցման և շրջակա միջավայրին վնասի պատճառման դեպքում սեփական միջոցներով կատարել վերականգնման աշխատանքներ.

դ) կատարել մրցույթով նախատեսված հետևյալ պայմաններն ու պարտավորությունները.

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

2.3. Պայմանագրի պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում վարձատուն և վարձակալն իրավունք ունեն փոխադարձ համաձայնությամբ լուծարելու պայմանագիրը:

2.4. Այն դեպքում, երբ վարձակալի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծարվում է վարձակալական պայմանագիրը, համապատասխան հողամասը մասնագետների կողմից ուսումնասիրվում է` նրա որակական ցուցանիշները վարձակալության հանձնելու պահին և պայմանագրից հրաժարվելու պահին համեմատելու նպատակով: Եթե պայմանագրից հրաժարվելու պահին հողամասի որակական ցուցանիշները ավելի ցածր են, քան` այն վարձակալության հանձնելու պահին, ապա հողամասին հասցված վնասը ենթակա է հատուցման վարձակալի կողմից:

2.5. Վարձակալական վճարը սահմանված ժամկետում համապատասխան բյուջե և ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամին չվճարելու դեպքում վարձակալից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0.25 տոկոսի չափով:

 

III Կողմերի պատասխանատվությունը

 

3.1. Վարձատուն և վարձակալը ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում սույն պայմանագրի, ինչպես նաև ԼՂՀ հողային օրենսդրության խախտումների համար:

3.2. Պայմանագրում նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վարձակալն ազատվում է պատասխանատվությունից, եթե պայմանագրի պայմանների խախտումն առաջացել է վարձատուի մեղքով:

3.3. Հողի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ կարող է լուծարվել ԼՂՀ հողային օրենսգրքով նախատեսված` հողի վարձակալության իրավունքի դադարման հիմքերով:

 

IV Եզրափակիչ դրույթներ

 

4.1. Պայմանագիրը իրավական ուժ է ստանում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնում գրանցելուց հետո:

4.2. Պայմանագրի գործունեության ընթացքում ծագող վեճերը լուծվում են ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.3. Պայմանագրին կցվում է վարձակալության տրվող հողի հանձնման-ընդունման ակտը (ձևը կցվում է):

4.4. Սույն պայմանագիրը կազմվում է 3 օրինակից, որից մեկական օրինակ տրվում է վարձատուին, վարձակալին և ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության համապատասխան տարածքային մարմնին:

 

 

Վարձատու ________________________________    անվանումը, բանկի անվանումը ________________________________

 հաշվի համարը, հասցեն ________________________________

 ԱԱՀ

________________________________

 ստորագրություն

 

         Կ.Տ.

 

Վարձակալ _________________________________

անվանումը, բանկի անվանումը _________________________________

 հաշվի համարը, հասցեն _________________________________

 ԱԱՀ _________________________________ ստորագրություն

 

   Կ.Տ.

Պայմանագիրը հաշվառված է _____________________ շրջանի

վարչակազմի գյուղատնտեսության

բաժնում (Ստեփանակերտի

քաղաքապետարանում)

բաժնի պետ __________________

հաշվառման համարը __________

ամսաթիվ ____________________

 

 

 

Ձև

 

Ա Կ Տ

 

Հողի վարձակալության հանձնման-ընդունման

 

Հողի վարձատուն` հանձինս ____________________________________________________

 

____________________________________________________________________________

                                                     (պաշտոնը, ԱԱՀ)

____________________________________________________________________________

 

հանձնում է, իսկ վարձակալը ____________________________________________________

                                                         (քաղաքացի, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն, ձեռնարկություն,

                                                                                                   հիմնարկ, կազմակերպություն)

 

_____________________________________________________ ընդունում է օգտագործման

            (անունը, հայրանունը, ազգանունը կամ անվանումը)

 

հետևյալ հողատեսքերը`

____________________________________________________________________________

Հողատեսքի անվանումը

Հեկտարը

1 հեկտարի

կադաստրային

արժեքը (դրամ)

Տարեկան

վարձակալական

 վճարը (դրամ)

Ծանոթու- թյուն

____________________________________________________________________________

Վարելահող

____________________________________________________________________________

Խոտհարք

____________________________________________________________________________

Բազմամյա տնկարկ

____________________________________________________________________________

Արոտավայր

____________________________________________________________________________

 

Ընդամենը վարձակալության է տրվում _________________________ հա հող, որի տարեկան

վարձակալական վճարը կազմում է ______________________ դրամ:

Վարձակալության ժամկետը` 199 թ. ______________ -ից մինչև 199 թ. ______________ -ը

Ակտին կցվում է հողամասի հատակագիծը:

Նշված հողատեսքերը պետք է օգտագործվեն ____________________ նպատակով:

 

Կողմերի իրավաբանական հասցեները

Վարձատու ________________________________    անվանումը, բանկի անվանումը ________________________________

 հաշվի համարը, հասցեն ________________________________

 ԱԱՀ

________________________________

 ստորագրություն

 

                                                       Կ.Տ.

Վարձակալ _________________________________

անվանումը, բանկի անվանումը _________________________________

 հաշվի համարը, հասցեն _________________________________

 ԱԱՀ _________________________________ ստորագրություն

 

                                                 Կ.Տ.