Համարը 
N 10
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.03.1995
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
02.03.1995
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.03.1995
Ուժը կորցնելու ամսաթիվը 
15.06.1999

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

,, 2 ,, մարտի 1995թ.

N 10

 ք. Ստեփանակերտ

г. Степанакерт

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հողի վարձակալության մասին

 

Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի ‹‹Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի լիազորությունների շրջանակներում գտնվող առանձին հարցեր ժամանակավորապես ԼՂՀ կառավարության որոշումներով կարգավորելու մասին›› Թ.Ն.-0118-1 որոշումից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողի վարձակալության հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև հողերը նպատակային օգտագործելու համար ԼՂՀ կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ ԼՂ Հանրապետությունում հողերը (բացառությամբ հեռագնաց անասնապահության համար նախատեսված ամառային և ձմեռային արոտների) գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց վարձակալության են տրվում որպես կանոն մրցութային հիմունքներով:

2. Հաստատել ԼՂ Հանրապետությունում հողերի վարձակալության մրցույթի անցկացման կարգը (կցվում է) և հողի վարձակալության օրինակելի պայմանագիրը (ձևը կցվում է):

3. Վարձակալության տրվող հողերի վարձակալական վճարը սահմանել տվյալ հողատեսքի համար հաստատված հողի հարկի դրույքաչափից ոչ պակաս, հաշվի առնելով յուրաքանչյուր տարվա համար կիրառվող ինդեքսավորման գործակիցները:

4. Վարձակալության տրվող հողերի վարձակալական վճարը սահմանել դրամական, բնամթերային կամ խառը ձևով, որը նախատեսված է հողերի վարձակալության պայմանագրով: Բնամթերային վճարի դեպքում մթերքի գինը հաշվարկվում է բերքահավաքի պահին շուկայական գնի 70 տոկոսի չափով:

5. Սահմանել, որ հողի վարձակալության պայմանագիրը կնքվում է մինչև 10 տարի ժամկետով:

6. Սահմանել, որ վարձակալության տրվող հողերի մշակության պարտադիր կատարման ենթակա ագրոտեխնիկական պահանջների վերահսկողությունը, ինչպես նաև վարձակալության պայմանագրերի գրանցման, հաշվառման և ամփոփման աշխատանքներն իրականացվում են շրջանային վարչակազմերի համապատասխան ստորաբաժանումների կողմից:

7. Շրջանային վարչակազմերին` 10-օրյա ժամկետում ստեղծել հողերի վարձակալության մրցութային հանձնաժողովներ:

8. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել ԼՂ Հանրապետության գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարության և շրջանային վարչակազմի վրա:

 

 

     Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վարչապետ`

Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության գործերի

           կառավարիչ`

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1995 թվականի մարտի 2-ի

թիվ 10 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հողերի վարձակալության մրցույթի անցկացման

 

1. Սույն կարգը կանոնակարգում է հողերի վարձակալության մրցույթի անցկացման հետ կապված հարաբերությունները:

2. Մրցույթի պայմանների սահմանման համար չափանիշներ են հանդիսանում տվյալ բնակավայրի`

գյուղատնտեսության վարման պահանջները

սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրային խնդիրները.

սերմնաբուծության նպատակները.

վերարտադրության խնդիրները.

հողօգտագործման ագրոտեխնիկական պահանջները.

պետական պատվերների և առաջադրանքների ստանձնումն ու կատարումը:

3. Մրցույթն անցկացնում է շրջանային վարչակազմերի կողմից ստեղծված մրցութային հանձնաժողովը:

4. Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են շրջանային վարչակազմի գյուղատնտեսության վարչության պետը (նախագահ), վարչության համապատասխան մասնագետները (գյուղատնտես, անասնաբույծ, ջրաշինարար, հողաշինարար), ինչպես նաև տվյալ գյուղի համայնքի ղեկավարը:

5. Մրցութային հանձնաժողովը`

ա) սահմանում է մրցույթի պայմանները սույն կարգի երկրորդ կետում նախատեսված չափանիշներով.

բ) ապահովում է մրցույթի անցկացման կարգի և պայմանների տեղեկատվության հրապարակայնությունը.

գ) մրցույթի մասնակիցների համար ապահովում է հավասար պայմաններ.

դ) որոշում է մրցույթի հաղթողին.

ե) իրականացնում է մրցույթի անցկացման հետ կապված այլ միջոցառումներ:

6. Մրցութային հանձնաժողովը մրցույթի անցկացումից մեկ ամիս առաջ շրջանի և տվյալ բնակավայրի բնակչությանը լրատվության և այլ միջոցներով իրազեկ է պահում մրցույթի անցկացման մասին, նշելով`

ա) վարձակալության տրվող հողամասերի չափերը (հեկտարներով), համարները, անվանումները (եթե ունեն), վարձակալության ժամկետը, կատեգորիաները, կադաստրային տվյալները և վարձակալության վճարի չափը.

բ) վարձակալության տրվող հողամասում նախատեսված մշակաբույսի (մշակաբույսերի) անվանումը և բերքի իրացման պայմանները.

գ) մրցույթի անցկացման տեղը և ժամանակը:

7. Մրցույթին մասնակցել ցանկացող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, ինչպես նաև ֆիզիկական անձինք, մրցութային հանձնաժողովին են ներկայացնում դիմում, որտեղ նշվում են այն հողամասի համարը, անվանումը (եթե ունի) ու չափը, որը նրանք ցանկանում են պայմանագրային հիմունքներով վարձակալել և պարտավորվում են կատարել մրցույթի պայմաններով նախատեսված պահանջները:

8. Մրցույթին մասնակցել ցանկացողների դիմումներն ընդունվում, հաշվառվում և մրցութային հանձնաժողովին են ներկայացվում գյուղական համայնքի ղեկավարի (գյուղապետի) կողմից: Դիմումների ընդունումը դադարեցվում է մրցույթը սկսվելուց 10 օր առաջ:

9. Մրցութային հանձնաժողովը մրցույթն անցկացնում է այն հողամասերի համար, որոնց վարձակալության նպատակով ներկայացվել են մեկից ավելի դիմումներ:

10. Մրցույթի արդյունքներն ամփոփելիս և հաղթողին որոշելիս մրցութային հանձնաժողովը հաշվի է առնում`

ա) վարձակալի բնակության վայրը (հավասար արդյունքների դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ գյուղի բնակչին).

բ) վարձակալի կողմից հողատեսքի բարելավման նկատառումները, որոնք կարտացոլվեն պայմանագրում.

գ) հողերի արդյունավետ օգտագործման երաշխիքները (վարձակալի տնտեսավարման, նախկինում կնքված պայմանագրերի, հողօգտագործման օրենսդրական պահանջների կատարման վերաբերյալ դիտարկումները և փաստերը).

դ) գյուղատնտեսական մթերքների մթերումների, պետական պատվերի կամ առաջադրանքի վերաբերյալ վերամշակվող ձեռնարկության հետ կնքված այլ պայմանագրեր.

ե) առկա անասնագլխաքանակի պահպանության, ապրանքային տնտեսություն վարելու համար անհրաժեշտ կերապահովվածության ստեղծումը.

զ) մրցույթի մասնակցի ամենաբարձր վարձակալական վճար մուծելու հանգամանքը:

11. Մրցութային հանձնաժողովն ամփոփում է մրցույթի արդյունքները և որոշում մրցույթի հաղթողին:

Մրցութային հանձնաժողովի որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ, հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:

Մրցութային հանձնաժողովի որոշման մեջ նշվում են մրցութային հանձնաժողովի կազմը, հաղթողի անունը, դիմումների ցանկը, հաղթողի հետ պայմանագրի կնքման ժամկետներն ու պայմանները:

Մրցութային հանձնաժողովի որոշումը հաստատում է շրջանային վարչակազմը: Հողերի վարձակալության պայմանագրի կնքման հիմք է հանդիսանում մրցութային հանձնաժողովի նախագահի (տեղակալի) ստորագրությամբ տրված մրցույթի հաղթողի մասին փաստաթուղթը:

12. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`

ա) մրցույթի մասնակիցը միայն մեկն է.

բ) մրցութային հանձնաժողովի կողմից չի որոշվել մրցույթի հաղթողը:

13. Մրցույթը չկայանալու դեպքում 15-օրյա ժամկետում նշանակվում է կրկնամրցույթ:

Այն դեպքում, եթե կրկնամրցույթին մասնակցելու համար դիմում է մեկ մասնակից, ապա նա կարող է ճանաչվել մրցույթի հաղթող:

14. Շրջանային վարչակազմը մրցույթի հաղթողի հետ կնքում է հողի վարձակալության մասին պայմանագիր:

15. Մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա վարձակալության մասին կնքված պայմանագիրը գրանցվում է շրջանային վարչակազմի գյուղատնտեսության բաժնում:

16. Գյուղական համայնքների ղեկավարները (գյուղապետերը) մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 15-ը վերլուծում են հողերի վարձակալության արդյունքները, ամփոփելով`

ա) կնքված պայմանագրերի կատարման ընթացք.

բ) բնամթերքի իրացման հաշվետվությունը.

գ) չվարձակալված հողատեսքերի չափը և հիմնավորվածությունը.

դ) հաջորդ մրցույթի պայմանների ճշգրտումը.

ե) պայմանագրի պայմանները խախտած սուբյեկտների ցանկը, հասցված վնասների չափը:

Արդյունքները ներկայացվում են շրջանային վարչակազմի գյուղատնտեսության վարչություն:

17. Շրջանային վարչակազմի գյուղատնտեսության վարչությունը ամփոփում է գյուղական համայնքների ղեկավարներից (գյուղապետերից) ստացված հողերի վարձակալության արդյունքները, ներկայացնում է այն շրջանային վարչակազմի քննարկմանը` միջոցներ ձեռնարկելու և ԼՂ Հանրապետության գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարություն հաշվետվություն ներկայացնելու համար:

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1995 թվականի մարտի 2-ի

թիվ 10 որոշմամբ

 

Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է

 

Շրջանային վարչակազմի գյուղատնտեսության վարչության կողմից

 

   Վարչության պետ________________________

 

Գրանցման թիվ_________________________

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

հողերի վարձակալության մասին

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Շրջանային վարչակազմը, գյուղական համայնքի ղեկավարը (գյուղապետը) ________________________ (այսուհետև` վարձատու) հանձինս ______________________________

                                                                                                                                                              (պաշտոնը, հայրանունը, ազգանունը, անվանումը)

մի կողմից և քաղաքացին, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունը, ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը _______________________________

                                                                                                             (անունը, հայրանունը, ազգանունը կամ անվանումը)

(այսուհետև վարձակալ) հանձինս _______________________________________________

_____ մյուս կողմից կնքեցին սույն պայմանագիրը _______ տարի ժամկետով

 

2. Վարձակալական վճարը մուծվում է _____________________________________________

                                                                (դրամական, բնամթերային կամ խառը ձևով)

 

3. Վարձակալական բնամթերային վճարի դեպքում մթերքի գինը հաշվարկվում է բերքահավաքի պահին շուկայական գնի 70 տոկոսի չափով, եթե մինչև վճարման պահը ԼՂ Հանրապետության կառավարության կողմից այլ որոշում չի ընդունվել:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

4. Վարձատուն պարտավորվում է`

ա) վարձակալին հատկացնել _________ հա հող _______ տարի ժամկետով.

բ) ապահովել մասնագիտական կոնսուլտացիաներ (վարձակալի հայտով, համապատասխան վարձատրությամբ):

5. Վարձակալը պարտավորվում է`

ա) վարձակալած հողի համար վարձատուին վճարել վարձակալական վճար, որի չափը սահմանվում է հողատեսքի համար հաստատված հողի հարկի դրույքաչափից ոչ պակաս.

բ) հողն օգտագործել արդյունավետ, կիրառել արտադրության բնապահպանական տեխնոլոգիաներ, չնվազեցնել հողի բերրիությունը, ապահովել բերքի հակահրդեհային անվտանգությունը, տնտեսական գործունեության հետևանքով թույլ չտալ բնապահպանական իրադրության վատթարացում, հողօգտագործման կանոնների խախտում.

գ) ապահովել հողի օգտագործումը նպատակային նշանակմանը և հատկացման պայմաններին համապատասխան.

դ) հողատեսքերի բերրիության նվազեցման և շրջակա միջավայրին վնասի հասցման դեպքում սեփական միջոցներով կատարել վերականգնման աշխատանքներ.

ե) կատարել մրցույթով նախատեսված հետևյալ պայմանները և պարտավորությունները`

______________________________________________

______________________________________________

______________________________________________

 

6. Պայմանագրի պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում վարձատուն և վարձակալն իրավունք ունեն փոխադարձ համաձայնությամբ լուծել պայմանագիրը:

7. Վարձատուն և վարձակալն իրավունք ունեն փոխադարձ համաձայնությամբ փոփոխելու սույն պայմանագրի պայմանները:

8. Կողմերն ունեն ԼՂ Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ և պարտականություններ:

 

3. Կողմերի պատասխանատվությունը

 

9. Վարձատուն և վարձակալը ԼՂ Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների, ինչպես նաև հողային օրենսդրության խախտումների համար:

10. Տարերային աղետների դեպքում վարձակալական վճարի չափը նվազեցվում է համամասնորեն, վարձատուին պետական ապահովագրական ծառայության կողմից փոխհատուցված գումարի չափով: Եթե վարձակալն ինքն է կնքում ապահովագրական պայմանագիրը, ապա վարձակալական վճարի չափը չի փոխհատուցվում:

11. Պայմանագրում նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վարձակալն ազատվում է պատասխանատվությունից, եթե պայմանագրի պայմանների խախտումն առաջացել է վարձատուի մեղքով կամ տարերային աղետի հետևանքով:

12. Հողի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ կարող է լուծվել ԼՂ Հանրապետության հողային օրենսգրքով նախատեսված հողի վարձակալության իրավունքի դադարման հիմքերով:

 

4. Եզրափակիչ դրույթներ

 

13. Պայմանագրի գործողության ընթացքում ծագող վեճերը լուծվում են ԼՂ Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` դատարանի կամ արբիտրաժի կողմից:

14. Պայմանագրին կցվում է վարձակալության տրված հողի հանձնման և ընդունման ակտը (ձևը կցվում է):

15. Սույն պայմանագիրը կազմվում է 3 օրինակից, որից երկուսը տրվում է վարձատուին, իսկ երրորդը` վարձակալին:

 

Ա Կ Տ

 

հողի վարձակալության հանձնման և ընդունման

 

Հողի սեփականատերը (վարձատուն) հանձինս ___________________________________

 

_________________________________________________ նախագահի

(շրջանային վարչակազմի)

___________________________________________________________________________

հանձնում է, իսկ վարձակալը ___________________________________________________

                                                 (քաղաքացի, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն,

                                                     ձեռնարկություն, հիմնարկ, կազմակերպություն)

 

_____________________________________________________ ընդունում է օգտագործման

(անունը, հայրանունը, ազգանունը կամ անվանումը)

 

      հետևյալ հողատեսքերը`

______________________________________________________________________________

 

 

Հողատեսքի

անվանումը

 

Հեկտարը

1 հեկտարի

կադաստր. արժեքը

(դրամ)

Տարեկան

վարձակալական

վճարը (դրամ)

Ծանոթու-

թյուն

Վարելահող

Խոտհարք

Բազմամյա տնկարկ

Արոտավայր

Գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը վարձակալության է տրվում ______ հա հող, որի տարեկան վարձակալման վճարը կազմում է ________ դրամ:

 

Վարձակալության ժամկետը __________ 199 թ.

 

Ակտին կցվում է քարտեզ և էսքիզը:

 

Նշված հողատեսքերը պետք է օգտագործվեն ________ նպատակով:

________________ __________________

    (վարձատու)               (վարձակալ)

 

Կողմերի իրավաբանական հասցեները

 

Վարձատու _______________________________________________________

                           (հաշվի համարը, բանկի անվանումը, գտնվելու վայրը)

 

Վարձակալ ________________________________________________________

                   (հաշվի համարը, բանկի անվանումը, անձնագրի սերիան,

                                   համարը, բնակության վայրը)

 

Ստորագրություններ

__________________                                                   _________________

(վարձատու)                                                                        (վարձակալ)

Կ. Տ.                                                                                          Կ. Տ.