ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» հուլիսի 2010թ. |
N 473-Ա |
ք.Ստեփանակերտ
«ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Ստեփանակերտի օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն):
2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը 100000 (հարյուր հազար) դրամ, որը համապատասխանում է 10 հասարակ բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 10000 (տասը հազար) դրամ անվանական արժեքով:
3. Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված լիազորությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչությանը:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում հաստատել ընկերության կանոնադրությունը, ապահովել պետական գրանցումը և օրենքով սահմանված` ընկերության հիմնադրի մյուս լիազորությունների իրականացումը,
2) մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնել ընկերությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմի ու չափի և ընկերության կանոնադրական կապիտալը համապատասխան չափով ավելացնելու մասին:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |