ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 16-ի «Պետական սեփականություն հանդիսացող մի շարք բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահելու և ԼՂՀ կառավարության 2005 թվականի հունվարի 26-ի թիվ 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 432 որոշման առաջին կետում և N 1 հավելվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 27-ի «Ստեփանակերտի օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 473-Ա և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 22-ի ««ԱՐՑԱՏՍ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 429-Ն որոշումների 3-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչությանը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի ««Արցախերկսևմետ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահելու մասին» N 936-Ն որոշման առաջին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |