Համարը 
N 432
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.10.26/25(66)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.10.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.10.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
07.11.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 15 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«16» հոկտեմբերի 2007թ.

N 432

  ք.Ստեփանակերտ

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 15 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ է.

1. Պետական սեփականություն հանդիսացող մի շարք բաժնետիրական ընկերությունների կառավարման լիազորությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությանը` համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող մի շարք բաժնետիրական ընկերությունների կառավարման լիազորությունները վերապահելու մասին» թիվ 15 որոշումը:

 

 

            ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«16» հոկտեմբերի 2007թ.

թիվ 432 որոշման

 

Ցանկ

 

բաժնետիրական ընկերությունների, որոնց պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին

 

1. «Արցախէներգո» ՓԲԸ

2. «Արցախգազ» ՓԲԸ

3. «Արցախկապ» ՓԲԸ

4. «Արցախփոստ» ՓԲԸ

5. «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ

 

 

     ԼՂՀ կառավարության աշխատակազմի

     ղեկավար նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«16» հոկտեմբերի 2007թ.

 թիվ 432 որոշման

 

Ցանկ

 

բաժնետիրական ընկերությունների, որոնց պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվում են Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությանը

 

1. «Արցախերկսևմետ» ՓԲԸ

2. «Ստեփանակերտի կոնդենսատորների գործարան» ՓԲԸ

3. «Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ

4. «Ստեփանակերտի կահույքի ֆաբրիկա» ՓԲԸ

5. «Մետաքս» ՓԲԸ

 

 

   ԼՂՀ կառավարության աշխատակազմի

   ղեկավար նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ