Համարը 
N 432
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.10.26/25(66)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.10.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.10.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
07.11.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 15 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«16» հոկտեմբերի 2007թ.

N 432

  ք.Ստեփանակերտ

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 15 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ է.

1. Պետական սեփականություն հանդիսացող մի շարք բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 01.11.2007 N 485, փոփ. 13.08.2008 N 565, խմբ. 27.12.2012 N 935-Ն, փոփ. 08.07.2015 N 435-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող մի շարք բաժնետիրական ընկերությունների կառավարման լիազորությունները վերապահելու մասին» թիվ 15 որոշումը:

 

 

            ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«16» հոկտեմբերի 2007թ.

թիվ 432 որոշման

 

Ցանկ

 

բաժնետիրական ընկերությունների, որոնց պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը

(վերնագիրը փոփ. 01.11.2007 N 485, փոփ. 13.08.2008 N 565, փոփ. 27.12.2012 N 935-Ն, փոփ. 08.07.2015 N 435-Ն)

 

1. «Արցախէներգո» ՓԲԸ

2. «Արցախգազ» ՓԲԸ

3. «Արցախկապ» ՓԲԸ

4. «Արցախփոստ» ՓԲԸ

5. «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ

6. «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ

(Հավելված 1-ը լրաց. 01.11.2007 N 485, փոփ. 23.10.2015 N 692-Ն)

 

 

     ԼՂՀ կառավարության աշխատակազմի

     ղեկավար նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«16» հոկտեմբերի 2007թ.

 թիվ 432 որոշման

 

Ցանկ

 

բաժնետիրական ընկերությունների, որոնց պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվում են Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությանը

(Հավելվածն ուժը կորցրել է 27.12.2012 N 935-Ն)