Համարը 
N 935-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.12.29/29(219)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.12.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.12.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
07.11.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ
16-Ի N 432 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» դեկտեմբերի 2012թ.

N 935-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 432 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 16-ի «Պետական սեփականություն հանդիսացող մի շարք բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 26-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 432 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1)  որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ նոր խմբագրությամբ.

«1. Պետական սեփականություն հանդիսացող մի շարք բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը` համաձայն N 1 հավելվածի:»,

2)  որոշման N 1 հավելվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչությանը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը» բառերով,

3)  որոշման N 2 հավելվածը ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ