Համարը 
N 673-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.11.05/20(154)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.10.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.10.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.11.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի ԹԻՎ 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» հոկտեմբերի  2010թ.

N 673-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի ԹԻՎ 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց «Արև» համակարգի ուuուցման և համակարգչային տեխնիկայի տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 318-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.

1)  4-րդ կետից հանել «,համակարգչային տեխնիկայի տրամադրումը և տեխնիկական սպասարկումն» բառերը.

2)  9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Նախարարությունն ուսումնասիրում է սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը և որոշում կայացնում հաշմանդամին «Արև» համակարգի ուսուցում ստանալու համար կազմակերպություն ուղեգրելու մասին:».

3) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. «Արև» համակարգի ուսուցումն ավարտելուց հետո կազմակերպության կողմից հաշմանդամին տրվում է վկայական, որի հիման վրա նախարարությունն անհատույց օգտագործման իրավունքով հաշմանդամին միայն մեկ անգամ տրամադրում է համակարգչային տեխնիկա:».

4) 13-րդ կետում «Նախարարության կողմից հաշմանդամին» բառերը փոխարինել «հաշմանդամին» բառով, իսկ «կազմակերպությունում» բառը փոխարինել «նախարարությունում» բառով.

5) 14-րդ կետում «կազմակերպության» բառը փոխարինել «նախարարության» բառով.

6)17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ