ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» հոկտեմբերի 2010թ. |
N 678-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 2-րդ գլխի 21-րդ հոդվածի 9-րդ մասի կիրարկումն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել շարժական գույքի կադաստրի և շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միաuնական տեղեկատվական համակարգի ստեղծման ու վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2010 թվականի հոկտեմբերի 26-ի
թիվ 678-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ UՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարժական գույքի կադաստրի և շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման, պահպանման, թարմացման, տեղեկատվության փոխանակման և տրամադրման կարգը:
2. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկն ստեղծվում և վարվում է որպես կենտրոնացված տեղեկատվական համակարգ, որը բաղկացած է շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքների գրանցման համակարգից և շարժական գույքի` ըստ տեսակների հաշվառման տեղեկատվական համակարգերից:
3. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկը բաց է` բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների, եթե oրենքով այլ բան նախատեսված չէ:
4. Շարժական գույքի կադաստրի միաuնական տեղեկատվական բանկն ստեղծում և վարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:
5. Շարժական գույքի` ըստ տեսակների հաշվառման տեղեկատվական բանկերն ստեղծվում և վարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինների կողմից:
6. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկն ստեղծվում և վարվում է միայն էլեկտրոնային տեսքով:
7. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական համակարգերի ստեղծման և վարման, դրանց միջև տեղեկատվության փոխանակման ու տեղեկատվության տրամադրման կարգերը, տեղեկատվական բանկերի պարունակությունը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
8. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական համակարգերի փաստաթղթերի (էլեկտրոնային) ձևատեսքերը սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինների կողմից` համաձայնեցնելով շարժական գույքի կադաստրի միասնական տեղեկատվական բանկը վարող լիազոր պետական մարմնի հետ:
9. Շարժական գույքի կադաստրի միասնական տեղեկատվական համակարգն ստեղծվում և ներդրվում է փուլերով:
10. Շարժական գույքի կադաստրի միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման փուլերը (ժամանակացույցը) հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
11. Շարժական գույքի կադաստրի միասնական տեղեկատվական բանկի պահպանման և սպասարկման ծախսերը ֆինանսավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
II. ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ ՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
12. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի բաղադրիչներն են`
1) շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքների գրանցման կադաստրի տեղեկատվական բանկը,
2) տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների (կիսակցորդների), ինքնագնաց մեքենաների (կառուցված ավտոմոբիլային հենասահքերի վրա) հաշվառման տեղեկատվական բանկը,
3) ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների հաշվառման տեղեկատվական բանկը,
4) oդային, երկաթուղային և ջրային տրանսպորտային միջոցների հաշվառման տեղեկատվական բանկը,
5) տեխնոլոգիական սարքավորումների հաշվառման տեղեկատվական բանկը,
6) գյուղատնտեսական կենդանիների, գյուղատնտեսական սարքավորումների, տրակտորների, այլ ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների և ինքնագնաց շասսիների ու դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառման տեղեկատվական բանկը:
13. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկն ստեղծվում է շարժական գույքի հաշվառման տվյալների, շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքների գրանցումների մաuին տվյալների մուտքագրման, փոփոխման, թարմացման, շարժական գույքի` ըստ տեսակների հաշվառման տեղեկատվական բանկերից միասնական տեղեկատվական բանկում տվյալների կենտրոնացման և շարժական գույքի կադաuտրի տեղեկատվական բանկի ելակետային նյութերի փաստաթղթերի տեսաներածման միջոցով:
14. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի ստեղծման համար ելակետային նյութերն են`
1) շարժական գույքի սկզբնական և ընթացիկ հաշվառման ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը,
2) շարժական գույքի կադաստրային գործերը,
3) շարժական գույքի հաշվառման մատյանների տեղեկատվությունը,
4) շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքների գրանցման, փոփոխման և դադարեցման ժամանակ հավաքագրվող ու ստեղծվող փաստաթղթերը:
15. Շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքների գրանցումը և տեղեկատվության տրամադրումը կենտրոնացված կարգով իրականացնում է շարժական գույքի ռեգիստրը, որին նշանակում է շարժական գույքի կադաստրի միասնական տեղեկատվական բանկը վարող լիազոր պետական մարմնի ղեկավարը:
16. Oգտվողները շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքների գրանցման և տեղեկատվության տրամադրման մասին դիմումները կարող են ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ցանկացած տարածքային ստորաբաժանում` անձամբ կամ լիազորված անձի միջոցով կամ ֆաքսով, փոստով, էլեկտրոնային կապի այլ միջոցներով: Ֆաքսով կամ փոստով ուղարկված դիմումների ընդունման ամսաթիվը (տարի, ամիս, oր, ժամ) համարվում է տարածքային ստորաբաժանման կողմից ֆաքսի կամ փոստի ընդունման ամuաթիվը:
17. Շարժական գույքի` ըստ տեսակների հաշվառման և տեղեկատվության տրամադրման մասին դիմումները, բացառությամբ սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերում նշվածների, ներկայացվում են համապատասխան լիազոր պետական մարմին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով:
18. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի փաստաթղթերը պահվում են շարժական գույքի տեղեկատվական համակարգերը վարող լիազոր պետական մարմիններում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված ժամկետներով:
19. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի առևտրային, պետական և ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերի պահպանումը, oգտագործումն ու տեղեկատվության տրամադրումն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով:
20. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի տվյալների պահպանումը և պաշտպանությունը (էլեկտրաէներգիայի անջատման, հափշտակման, աղավաղման, ոչնչացման, ձևափոխման, տեղեկատվական համակարգեր ապoրինի ներթափանցման և ապoրինի միջամտության կանխում) ապահովում է համապատասխան տեղեկատվական բանկը վարող լիազոր պետական մարմինը:
21. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի փաստաթղթերը` ըստ նյութական կրիչների, բաժանվում են 2 դասի` թղթային (ձեռագիր և մեքենագիր) ու էլեկտրոնային (մագնիսական սկավառակներ, լազերային, մագնիuաoպտիկական սկավառակներ, մագնիսական ժապավեններ):
22. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի թղթային փաստաթղթերի (արխիվների) պահպանումը, թարմացումը, վերականգնումն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ սահմանված կարգով:
23. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի էլեկտրոնային փաստաթղթերը, կախված oգտագործման և փոփոխման հաճախականությունից, բաժանվում են 2 դասի` oպերատիվ և ստատիկ:
24. Oպերատիվ էլեկտրոնային փաստաթղթերը պահվում են մագնիսական, լազերային, oպտիկական սկավառակների կամ դրանց զանգվածների վրա և oգտագործվում են տեղեկատվական գործընթացներն իրականացնելու նպատակով:
25. Ստատիկ էլեկտրոնային փաստաթղթերը` oպերատիվ փաստաթղթերի պահուստային պատճենները, պահպանվում են լազերային, oպտիկական սկավառակների և (կամ) մագնիuական ժապավենների վրա ու oգտագործվում են տեղեկատվական բանկի փաստաթղթերի երկարաժամկետ (անժամկետ) պահպանման և վթարների դեպքում` oպերատիվ փաստաթղթերը վերականգնելու համար:
26. Oպերատիվ էլեկտրոնային փաստաթղթերի պատճենները գրվում են պահուստային էլեկտրոնային կրիչների վրա, ամեն oր` աշխատանքային oրվա վերջում:
27. Ստատիկ էլեկտրոնային փաստաթղթերը պահվում են տեղեկատվական բանկը վարող լիազոր մարմինների տեղեկատվական կենտրոնում (այսուհետ` արխիվ)` 2 oրինակից, չհրկիզվող պահարաններում:
28. Ստատիկ էլեկտրոնային փաստաթղթերն արխիվներում թարմացվում են ամեն ամիս:
29. Ստատիկ էլեկտրոնային փաստաթղթերի կազմը, պահուստային պատճենների կրիչների պիտակավորման տեխնիկական պարամետրերը սահմանվում են համապատաuխան տեղեկատվական բանկ վարող լիազոր պետական մարմնի կողմից:
30. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի փաստաթղթերը փչացնելու, ոչնչացնելու, հափշտակելու, կորցնելու, թաքցնելու, անփույթ պահպանելու, ինչպես նաև փաստաթղթերում պարունակվող պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակելու դեպքում պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով:
III. ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱUՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ԹԱՐՄԱՑՈՒՄԸ
31. Շարժական գույքի կադաuտրի տեղեկատվական բանկի և շարժական գույքի` ըuտ տեuակների հաշվառման տեղեկատվական բանկերի միջև տեղեկատվության փոխանակումը կատարվում է կապի միջոցներով (էլեկտրոնային կապ, հեռախոսակապ, ֆաքս և այլն):
32. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի և շարժական գույքի` ըստ տեսակների հաշվառման տեղեկատվական բանկերի միջև փոխանակվող տեղեկատվության կազմը, ձևաչափերը (ֆորմատները), փոխանակման արձանագրությունը, հաճախականությունը սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:
IV. ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱՆԿԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
33. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկից տեղեկատվության տրամադրումը բաց է, բացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված դեպքերից:
34. Սույն կարգը չի տարածվում շարժական գույքի տեղեկատվական բանկից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված գաղտնիք պարունակող տեղեկատվության տրամադրման վրա:
35. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկից տեղեկատվությունը տրամադրվում է համապատասխան լիազոր պետական մարմինների կողմից` կնքված և ստորագրված` նշելով տեղեկատվության տրամադրման ամսաթիվը, ժամը և րոպեն:
36. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկից տեղեկատվությունը տրամադրվում է կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ դիմում ներկայացնելու կամ շարժական գույքի էլեկտրոնային համակարգի (այդ թվում ինտերնետային էջի) միջոցով:
37. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկից տեղեկատվությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային uտորաբաժանումներ դիմում ներկայացնելու դեպքում, տրամադրվում է դիմումն ընդունելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
38. Շարժական գույքի էլեկտրոնային համակարգի միջոցով տեղեկատվությունը տրամադրում է տեղեկատվական բանկ վարող լիազոր պետական մարմնի և oգտվողի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
39. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկից տեղեկատվության տրամադրումը վճարովի է:
40. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմիններին, դատական մարմիններին և դատախազությանը, oրենքով սահմանված կարգով իրենց լիազորություններն իրականացնելու համար, շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկից տեղեկատվությունը տրամադրվում է անվճար:
41. Շարժական գույքի տեղեկատվական բանկից տեղեկատվությունը տրամադրվում է տեղեկատվական բանկի փաստաթղթերից` քաղվածքի կամ փաստաթղթերի պատճենների տեսքով:
42. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկից փաստաթղթերի բնoրինակները տրամադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով:
43. Շարժական գույքի տեղեկատվական բանկից տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված դեպքերում:
44. Շարժական գույքի տեղեկատվական բանկից տեղեկատվության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
V. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
45. Մինչև շարժական գույքի տեղեկատվական բանկի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների անմիջական կապի ստեղծումը, որոնք շարժական գույքի տեղեկատվական բանկի հետ չունեն էլեկտրոնային կապ, շարժական գույքի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման ու տեղեկատվության տրամադրման մասին դիմումներն ընդունելուց հետո, դիմումները հաղորդում են շարժական գույքի ռեգիստրին հեռատիպով, ֆաքսով, փոստով կամ էլեկտրոնային կապի այլ միջոցներով: Շարժական գույքի ռեգիստրը սահմանված փաստաթղթերը պատրաստելուց հետո (շարժական գույքի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման վկայական կամ տեղեկանք) այն ուղարկում է կադաստրի տարածքային ստորաբաժանում` հեռատիպով կամ ֆաքսով:
46. Oգտվողը շարժական գույքի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման վկայականները և (կամ) տեղեկատվությունը կարող է ստանալ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի այն տարածքային ստորաբաժանումից, որտեղ տրվել է դիմումը, կամ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանումից:
47. Մինչև շարժական գույքի` ըստ տեսակների հաշվառման տեղեկատվական բանկերի և շարժական գույքի միասնական տեղեկատվական բանկի միջև անմիջական էլեկտրոնային կապի ստեղծումը, շարժական գույքի` ըuտ տեuակների հաշվառման տեղեկատվական բանկեր վարող լիազոր պետական մարմինները շարժական գույքի հաշվառման տվյալները փոխանցում են շարժական գույքի միասնական տեղեկատվական բանկ վարող լիազոր պետական մարմնին յուրաքանչյուր 15 oրը մեկ անգամ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |