Համարը 
N 734-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.12.06/22(156)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.11.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.11.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 
31.12.2021

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 556 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«20» նոյեմբերի  2010թ.

N 734-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 556 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 556 որոշման թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

 Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2010 թվականի նոյեմբերի «20»-ի

թիվ 734-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ

 

(բացառությամբ այն բժշկական օգնության և սպասարկման տեսակների և բուժծառայությունների, որոնց ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ)

- 1-ին, 2-րդ, 3-րդ խմբերի հաշմանդամներ

- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք

- Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պահեստ արձակված զինծառայողներ

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ (ամուսին, ծնողներ, մինչև 23 տարեկան երեխաներ)

- Բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ծնողներ

- Չեռնոբիլի ատոմային էլեկտրաէներգիայի կայանի (ԱԷԿ) վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներ

- Բռնադատվածներ

- Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով բոլոր բուժհաստատություններում ամբուլատոր և ստացիոնար պայմաններում բժշկական հետազոտության ենթարկվողներ

- Մինչև 18 տարեկան երեխաներ

- Զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային և ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական օգնություն և փորձաքննություն)

- Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք

- Զինծառայողներ (նրանց հավասարեցված անձինք) և նրանց ընտանիքների անդամներ (ամուսին, ծնողներ)

- Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ

- 63 տարին լրացած և ավելի բարձր տարիքի անձինք

- Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ