Համարը 
N 45
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
06.03.2001
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
06.03.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.03.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ 1998Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 250 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“6” մարտի 2001թ.

N 45

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998թ. նոյեմբերի 24-ի թիվ 250 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998թ. նոյեմբերի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման միջոցառումների մասին» թիվ 250 որոշման մեջ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999թ. մարտի 23-ի թիվ 52 և 2000թ. փետրվարի 1-ի թիվ 7 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի`

ա/ 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7 և 8 կետեր.

7. Խանութների (առևտրական գործունեության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված, առևտրական դահլիչ ունեցող մշտական շինությունների) միջոցով, 10 քառակուսի մետրը գերազանցող առևտրական տարածք ունեցող կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն  1 հուլիսի 2001թ.

8. Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի, հեղուկ գազի 1 հուլիսի մանրածախ վաճառքի կազմակերպում    1 հուլիսի 2001թ.

բ/ որոշմամբ հաստատված ցանկի (այն ձեռնարկությունների, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը պարտադիր չէ) «ա» ենթակետը «կերոսինի» բառից հետո լրացնել «բենզինի և (կամ) դիզելային վառելիքի, հեղուկ գազի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ