Համարը 
N 250
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.11.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.11.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"24" նոյեմբերի 1998թ.

N 250

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկը (կցվում է):

2. Հաստատել այն ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների (այսուհետև ձեռնարկություններ) ցանկը (կցվում է), որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը պարտադիր չէ:

3. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող արտարժույթի փոխանակման կետերում, բանկերի արժութային գործակալների (դիլերներ) մոտ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը կիրականացվի ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետներում:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոնին` երկամսյա ժամկետում հաստատել առանձին ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների գործունեության ընթացքում ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջները` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային բանկ «Արցախբանկ»-ի հետ:

5. Ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է):

Տեխնիկական մասնագիտական հանձնաժողովին` եռամսյա ժամկետում, սույն որոշման 4-րդ կետին համապատասխան սահմանված հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջների հիման վրա, սահմանված կարգով հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությանը` երկամսյա ժամկետում`

ա) հսատատել կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները.

բ) հաստատել ձեռնարկությունների կողմից օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգը.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոնի հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման վերաբերյալ.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները խախտելու համար պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ:

7. Սահմանել, որ`

ա) հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը.

բ) հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը, Ստեփանակերտի քաղաքապետարանն ու ԼՂՀ շրջանների վարչակազմերը.

գ) հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեության պետական չափագիտական հսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոնը:

8. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի վրա:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ժ. ՊՈՂՈՍՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության 1998թ.

նոյեմբերի 24-ի թիվ 250 որոշմամբ

 

Ժ Ա Մ Կ Ե Տ Ա Ց Ա Ն Կ

 

գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման

 

հ/հ

Գործունեության ոլորտը

 

Ներդրման ժամկետը

1.

Խանութների միջոցով իրականացվող

առևտրական գործունեություն,

վարսավիրանոցների կազմակերպում,

ավիատոմսերի վաճառք, ավտոբուսների

տոմսերի վաճառք, վառելանյութի

վաճառք, սաունաների և խաղատների

կազմակերպում

 

 

 

 

1 ապրիլի 1999թ.

2.

Կրպակների (տաղավարների) միջոցով

իրականացվող առևտրական

գործունեություն, հանրային սննդի

կազմակերպում

 

 

 

1 հուլիսի 1999թ.

3.

Առևտրի կազմակերպման վայրերում

(տոնավաճառ, շուկա) իրականացվող

առևտրական գործունեություն

 

 

1 հոկտեմբերի 1999թ.

4.

Այլ ոլորտներ

1 հունվարի 2000թ.

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության 1998թ.

նոյեմբերի 24-ի թիվ 250 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

այն ձեռնարկությունների, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը պարտադիր չէ

 

1. Ձեռնարկություններ`

ա) շրջիկ կետերում (ավիակրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, ձիասայլեր, ավտոցիստեռներ) իրականացվող լցովի գարեջրերի, կվասի, կաթի, թանի, կերոսինի վաճառքի մասով.

բ) շրջածախ առևտրի միջոցներով (վաճառասեղաններ, ձեռնասայլակներ, վաճառարկղեր, զամբյուղներ և այլն) իրականացվող վաճառքի մասով.

գ) գյուղատնտեսական շուկաներում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի մասով.

դ) առանձին կառուցված կրպակներում թերթերի և ամսագրերի, ինչպես նաև հարակից ապրանքների վաճառքի մասով, եթե կրպակների ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում թերթերի և ամսագրերի տեսակարար կշիռը գերազանցում է 50 տոկոսը, և այդ մասով կատարվում է առանձնացված հաշվառում.

ե) կրպակներում պաղպաղակի և ոչ ոգելից խմիչքների վաճառքի մասով.

զ) հանրակրթական դպրոցներում և դրանց հավասարեցված հիմնարկներում դպրոցական պարապմունքների ընթացքում սովորողների սննդի կազմակերպման մասով:

2. Կրոնական կազմակերպությունների դուստր ձեռնարկությունները` կրոնական պարագաների իրացման մասով:

3. Փոստային կապի ծառայություններ մատուցող ձեռնարկությունները` փոստային դրոշմանիշերի, ծրարների և բացիկների` անվանական արժեքով իրացման մասով:

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության 1998թ.

նոյեմբերի 24-ի թիվ 250 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի

 

Բ. ԲԱԲԱՅԱՆ

- ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

Վ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

- ԼՂՀ ֆինանսների նախարար

 

Ս. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

- ԼՂՀ հարկային պետական վարչության պետ

 

Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

- ԼՂՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոնի տնօրեն

 

Մ. ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

- ԼՂՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի բաժնի վարիչ

 

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

- ԼՂՀ ,,Արցախկապ,, ՊՁ-ի գլխավոր ինժեներ

 

Գ. ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

- ԼՂՀ հարկային պետական վարչության վերլուծության և համակարգչային ծառայության պետ