ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"24" նոյեմբերի 1998թ. |
N 250 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկը (կցվում է):
2. Հաստատել այն ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների (այսուհետև ձեռնարկություններ) ցանկը (կցվում է), որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը պարտադիր չէ:
3. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող արտարժույթի փոխանակման կետերում, բանկերի արժութային գործակալների (դիլերներ) մոտ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը կիրականացվի ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետներում:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոնին` երկամսյա ժամկետում հաստատել առանձին ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների գործունեության ընթացքում ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջները` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային բանկ «Արցախբանկ»-ի հետ:
5. Ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է):
Տեխնիկական մասնագիտական հանձնաժողովին` եռամսյա ժամկետում, սույն որոշման 4-րդ կետին համապատասխան սահմանված հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջների հիման վրա, սահմանված կարգով հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությանը` երկամսյա ժամկետում`
ա) հսատատել կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները.
բ) հաստատել ձեռնարկությունների կողմից օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգը.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոնի հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման վերաբերյալ.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները խախտելու համար պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ:
7. Սահմանել, որ`
ա) հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը.
բ) հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը, Ստեփանակերտի քաղաքապետարանն ու ԼՂՀ շրջանների վարչակազմերը.
գ) հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեության պետական չափագիտական հսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոնը.
դ) սույն որոշման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է ԼՂՀ հարկային պետական վարչությունը:
(7-րդ կետը լրաց. 23.03.1999 N 52)
8. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի վրա:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության 1998թ.
նոյեմբերի 24-ի թիվ 250 որոշմամբ |
Ժ Ա Մ Կ Ե Տ Ա Ց Ա Ն Կ
գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման
|
Հ/Հ |
Գործունեության ոլորտը |
Ներդրման ժամկետը |
|
1. |
Խաղատների կազմակերպում |
1 հունվարի 2000թ. |
|
2. |
Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում |
1 հունվարի 2000թ. |
|
3. |
«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` հաստատագրված վճարներ չվճարող սուբյեկտների կողմից իրականացվող բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում |
1 հունվարի 2000թ. |
|
3.1. |
«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` 1999թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող այն սուբյեկտների կողմից իրականացվող բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում, որոնք 1998թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կամ այդ պահից մինչև 1999թ. օգոստոսի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող |
1 փետրվարի 2000թ. |
|
4. |
Ստեփանակերտ քաղաքում |
|
|
ա) |
«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` հաստատագրված վճարներ չվճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն |
1 հունվարի 2000թ. |
|
ա)1 |
«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` 1999թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն, որոնք 1998թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կամ այդ պահից 1999թ. օգոստոսի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և, նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող |
1 փետրվարի 2000թ. |
|
բ) |
հյուրանոցների կազմակերպում |
1 հունվարի 2000թ. |
|
գ) |
ռեստորանների, սրճարանների, բարերի և ճաշարանների, նախաճաշարանների և սպասարկման սրահ ունեցող բուֆետների կազմակերպում |
1 հունվարի 2000թ. |
|
դ) |
դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում |
1 հունվարի 2000թ. |
|
5. |
Ստեփանակերտ քաղաքից դուրս |
|
|
ա) |
հյուրանոցների կազմակերպում |
1 մարտի 2000թ. |
|
բ) |
ռեստորանների, սրճարանների, բարերի և ճաշարանների, նախաճաշարանների և սպասարկման սրահ ունեցող բուֆետների կազմակերպում |
1 մարտի 2000թ. |
|
6. |
Շրջկենտրոններում |
|
|
ա) |
«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներ չվճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն |
1 մարտի 2000թ. |
|
ա)1 |
«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` 1999թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն, որոնք 1998թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կամ այդ պահից 1999թ. հոկտեմբերի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և, նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող |
1 ապրիլի 2000թ. |
|
բ) |
դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում |
1 մարտի 2000թ. |
(ժամկետացանկը խմբ. 23.03.1999 N 52, խմբ. 13.08.1999 N 34)
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության 1998թ.
նոյեմբերի 24-ի թիվ 250 որոշմամբ |
ՑԱՆԿ
այն ձեռնարկությունների, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը պարտադիր չէ
1. Ձեռնարկություններ`
ա) շրջիկ կետերում (ավիակրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, ձիասայլեր, ավտոցիստեռներ) իրականացվող լցովի գարեջրերի, կվասի, կաթի, թանի, կերոսինի վաճառքի մասով.
բ) շրջածախ առևտրի միջոցներով (վաճառասեղաններ, ձեռնասայլակներ, վաճառարկղեր, զամբյուղներ և այլն) իրականացվող վաճառքի մասով.
գ) գյուղատնտեսական շուկաներում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի մասով.
դ) առանձին կառուցված կրպակներում թերթերի և ամսագրերի, ինչպես նաև հարակից ապրանքների վաճառքի մասով, եթե կրպակների ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում թերթերի և ամսագրերի տեսակարար կշիռը գերազանցում է 50 տոկոսը, և այդ մասով կատարվում է առանձնացված հաշվառում.
ե) կրպակներում պաղպաղակի և ոչ ոգելից խմիչքների վաճառքի մասով.
զ) հանրակրթական դպրոցներում, պրոֆտեխնիկական ուսումնարաններում, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում պարապմունքների ընթացքում սովորողների սննդի կազմակերպման մասով:
(1-ին կետը խմբ. 23.03.1999 N 52)
2. Կրոնական կազմակերպությունների դուստր ձեռնարկությունները` կրոնական պարագաների իրացման մասով:
3. Փոստային կապի ծառայություններ մատուցող ձեռնարկությունները` փոստային դրոշմանիշերի, ծրարների և բացիկների` անվանական արժեքով իրացման մասով:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության 1998թ.
նոյեմբերի 24-ի թիվ 250 որոշմամբ |
ԿԱԶՄ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի
|
Բ. ԲԱԲԱՅԱՆ |
- ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար (հանձնաժողովի նախագահ)
|
|
Վ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ |
- ԼՂՀ ֆինանսների նախարար
|
|
Ս. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ |
- ԼՂՀ հարկային պետական վարչության պետ
|
|
Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
- ԼՂՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոնի տնօրեն
|
|
Մ. ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ |
- ԼՂՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի բաժնի վարիչ
|
|
Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
- ԼՂՀ ,,Արցախկապ,, ՊՁ-ի գլխավոր ինժեներ
|
|
Գ. ԿԱՐԱԽԱՆՅԱՆ |
- ԼՂՀ հարկային պետական վարչության վերլուծության և համակարգչային ծառայության պետ |