Համարը 
N 250
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.11.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.11.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"24" նոյեմբերի 1998թ.

N 250

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկը (կցվում է):

2. Հաստատել այն ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների (այսուհետև ձեռնարկություններ) ցանկը (կցվում է), որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը պարտադիր չէ:

3. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող արտարժույթի փոխանակման կետերում, բանկերի արժութային գործակալների (դիլերներ) մոտ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը կիրականացվի ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետներում:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոնին` երկամսյա ժամկետում հաստատել առանձին ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների գործունեության ընթացքում ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջները` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային բանկ «Արցախբանկ»-ի հետ:

5. Ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է):

Տեխնիկական մասնագիտական հանձնաժողովին` եռամսյա ժամկետում, սույն որոշման 4-րդ կետին համապատասխան սահմանված հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջների հիման վրա, սահմանված կարգով հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությանը` երկամսյա ժամկետում`

ա) հսատատել կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները.

բ) հաստատել ձեռնարկությունների կողմից օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգը.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոնի հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման վերաբերյալ.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները խախտելու համար պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ:

7. Սահմանել, որ`

ա) հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը.

բ) հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը, Ստեփանակերտի քաղաքապետարանն ու ԼՂՀ շրջանների վարչակազմերը.

գ) հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեության պետական չափագիտական հսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոնը.

դ) սույն որոշման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է ԼՂՀ հարկային պետական վարչությունը:

(7-րդ կետը լրաց. 23.03.1999 N 52)

8. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի վրա:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ժ. ՊՈՂՈՍՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության 1998թ.

նոյեմբերի 24-ի թիվ 250 որոշմամբ

 

Ժ Ա Մ Կ Ե Տ Ա Ց Ա Ն Կ

 

գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման

 

հ/հ

գործունեության ոլորտը

ներդրման ժամկետը

1.

Խաղատների կազմակերպում

1 ապրիլի 2000թ.

2.

Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում

1 ապրիլի 2000թ.

3.

«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան`

հաստատագրված վճարներ չվճարող սուբյեկտների կողմից

իրականացվող բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում

1 ապրիլի 2000թ.

3.1.

«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող այն

սուբյեկտների կողմից իրականացվող բենզինի և (կամ) դիզելային

վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում, որոնք 1998թ.

դեկտեմբերի 31-ի դրությամբ կամ այդ պահից մինչև 2000 թվականի ապրիլի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են

նշված գործունեությունը և, նույն օրենքին համապատասխան եղել

են հաստատագրված վճարներ չվճարող

1 մայիսի 2000թ.

4.

Ստեփանակերտ քաղաքում

ա) «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` հաստատագրված

վճարներ չվճարող խանութների միջոցով իրականացվող

առևտրական գործունեություն

1 ապրիլի 2000թ.

  

ա) 1 «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն, որոնք 1998թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կամ այդ պահից մինչև 2000 թվականի ապրիլի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և, նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող

1 մայիսի 2000թ.

 

բ) հյուրանոցների կազմակերպում

1 ապրիլի 2000թ.

  

գ) ռեստորանների, սրճարանների, բարերի և ճաշարանների, նախաճաշարանների, և սպասարկման սրահ ունեցող բուֆետների կազմակերպում

1 ապրիլի 2000թ.

  

դ) դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում

1 ապրիլի 2000թ.

5.

Ստեփանակերտ քաղաքից դուրս, այդ թվում` շրջկենտրոններում և գյուղական վայրերում

ա) հյուրանոցների կազմակերպում

1 հունիսի 2000թ.

  

բ) ռեստորանների, սրճարանների, բարերի և ճաշարանների, նախաճաշարանների, և սպասարկման սրահ ունեցող բուֆետների կազմակերպում

1 հունիսի 2000թ.

6.

Շրջկենտրոններում և գյուղական վայրերում

ա) «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված

վճարներ չվճարող խանութների միջոցով իրականացվող

առևտրական գործունեություն

1 հունիսի 2000թ.

  

ա) «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` 2000 թվականի հունիսի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող

խանութների միջոցով իրականացվող առևտրական

գործունեություն, որոնք 1998թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կամ

այդ պահից մինչև 2000 թվականի հունիսի 1-ը որևէ

ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը

և, նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված

վճարներ չվճարող

1 հուլիսի 2000թ.

  

բ) դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում

1 հունիսի 2000թ.

     (ժամկետացանկը խմբ. 23.03.1999 N 52, խմբ. 13.08.1999 N 34, խմբ. 01.02.2000 N 7, փոփ., լրաց. 15.08.2000 N 162)

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության 1998թ.

նոյեմբերի 24-ի թիվ 250 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

այն ձեռնարկությունների, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը պարտադիր չէ

 

1. Ձեռնարկություններ`

ա) շրջիկ կետերում (ավիակրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, ձիասայլեր, ավտոցիստեռներ) իրականացվող լցովի գարեջրերի, կվասի, կաթի, թանի, կերոսինի վաճառքի մասով.

բ) շրջածախ առևտրի միջոցներով (վաճառասեղաններ, ձեռնասայլակներ, վաճառարկղեր, զամբյուղներ և այլն) իրականացվող վաճառքի մասով.

գ) գյուղատնտեսական շուկաներում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի մասով.

դ) առանձին կառուցված կրպակներում թերթերի և ամսագրերի, ինչպես նաև հարակից ապրանքների վաճառքի մասով, եթե կրպակների ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում թերթերի և ամսագրերի տեսակարար կշիռը գերազանցում է 50 տոկոսը, և այդ մասով կատարվում է առանձնացված հաշվառում.

ե) կրպակներում պաղպաղակի և ոչ ոգելից խմիչքների վաճառքի մասով.

զ) հանրակրթական դպրոցներում, պրոֆտեխնիկական ուսումնարաններում, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում պարապմունքների ընթացքում սովորողների սննդի կազմակերպման մասով:

(1-ին կետը խմբ. 23.03.1999 N 52)

2. Կրոնական կազմակերպությունների դուստր ձեռնարկությունները` կրոնական պարագաների իրացման մասով:

3. Փոստային կապի ծառայություններ մատուցող ձեռնարկությունները` փոստային դրոշմանիշերի, ծրարների և բացիկների` անվանական արժեքով իրացման մասով:

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության 1998թ.

նոյեմբերի 24-ի թիվ 250 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի

 

Բ. ԲԱԲԱՅԱՆ

- ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

Վ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

- ԼՂՀ ֆինանսների նախարար

 

Ս. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

- ԼՂՀ հարկային պետական վարչության պետ

 

Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

- ԼՂՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոնի տնօրեն

 

Մ. ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

- ԼՂՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի բաժնի վարիչ

 

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

- ԼՂՀ ,,Արցախկապ,, ՊՁ-ի գլխավոր ինժեներ

 

Գ. ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

- ԼՂՀ հարկային պետական վարչության վերլուծության և համակարգչային ծառայության պետ