Համարը 
N 162
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.08.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.08.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ 2000Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի «ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 250 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 7 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"15" օգոստոսի 2000թ.

N 162

ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ 2000թ. փետրվարի 1-ի «ԼՂՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 24-ի թիվ 250 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 7 որոշման մեջ լրացում կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

ԼՂՀ 2000թ. փետրվարի 1-ի «ԼՂՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 24-ի թիվ 250 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 7 որոշմամբ հաստատված գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. 3.1. կետում, 4-րդ կետի «ա1» ենթակետում «1999 թվականի օգոստոսի 1-ի» և «1999թ. օգոստոսի 1-ը» բառերը փոխարինել համապատասխանաբար «2000 թվականի ապրիլի 1-ի» և «2000 թվականի ապրիլի 1-ը» բառերով:

2. 5-րդ կետում «Ստեփանակերտ քաղաքից դուրս» բառերից հետո ավելացնել «այդ թվում` շրջկենտրոններում և գյուղական վայրերում» բառերը:

3. 6-րդ կետում «Շրջկենտրոններում» բառից հետո ավելացնել «և գյուղական վայրերում» բառերը:

6-րդ կետի «ա» ենթակետում «1999 թվականի հոկտեմբերի 1-ի» և «1999 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել համապատասխանաբար «2000 թվականի հունիսի 1-ի» և «2000 թվականի հունիսի 1-ը» բառերով:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ