ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. նոյեմբերի 24-ի թիվ 250 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հաշվի առնելով տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում ներդրվելիք հսկիչ-դրամարկղային մեքենաների ԼՂՀ ներկրման գործընթացի առարկայական պատճառներով ձգձգման փաստը, ԼՂՀ կառավարությունը որոշում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. նոյեմբերի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման միջոցառումների մասին» թիվ 250 որոշմամբ հաստատված գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 13-ի թիվ 34 որոշման խմբագրությամբ) շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2000թ. փետրվարի 1-ի
թիվ «7» որոշմամբ |
Ժ Ա Մ Կ Ե Տ Ա Ց Ա Ն Կ
գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման
|
հ/հ |
գործունեության ոլորտը |
ներդրման ժամկետը |
|
1. |
Խաղատների կազմակերպում |
1 ապրիլի 2000թ. |
|
2. |
Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում |
1 ապրիլի 2000թ. |
|
3. |
«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան`
հաստատագրված վճարներ չվճարող սուբյեկտների կողմից
իրականացվող բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում |
1 ապրիլի 2000թ. |
|
3.1. |
«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` 1999թ. օգոստոսի
1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող այն
սուբյեկտների կողմից իրականացվող բենզինի և (կամ) դիզելային
վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում, որոնք 1998թ.
դեկտեմբերի 31-ի դրությամբ կամ այդ պահից մինչև 1999թ.
օգոստոսի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են
նշված գործունեությունը և, նույն օրենքին համապատասխան եղել
են հաստատագրված վճարներ չվճարող |
1 մայիսի 2000թ. |
|
4. |
Ստեփանակերտ քաղաքում
ա) «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` հաստատագրված
վճարներ չվճարող խանութների միջոցով իրականացվող
առևտրական գործունեություն |
1 ապրիլի 2000թ. |
| |
ա) 1 «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` 1999թ. օգոստոսի
1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող խանութների
միջոցով իրականացվող առևտրական գործունեություն, որոնք
1998թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կամ այդ պահից մինչև 1999թ.
օգոստոսի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են
նշված գործունեությունը և, նույն օրենքին համապատասխան եղել
են հաստատագրված վճարներ չվճարող |
1 մայիսի 2000թ. |
| |
բ) հյուրանոցների կազմակերպում |
1 ապրիլի 2000թ. |
| |
գ) ռեստորանների, սրճարանների, բարերի և ճաշարանների, նախաճաշարանների, և սպասարկման սրահ ունեցող բուֆետների կազմակերպում |
1 ապրիլի 2000թ. |
| |
դ) դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում |
1 ապրիլի 2000թ. |
|
5. |
Ստեփանակերտ քաղաքից դուրս
ա) հյուրանոցների կազմակերպում |
1 հունիսի 2000թ. |
| |
բ) ռեստորանների, սրճարանների, բարերի և ճաշարանների, նախաճաշարանների, և սպասարկման սրահ ունեցող բուֆետների կազմակերպում |
1 հունիսի 2000թ. |
|
6. |
Շրջկենտրոններում
ա) «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված
վճարներ չվճարող խանութների միջոցով իրականացվող
առևտրական գործունեություն |
1 հունիսի 2000թ. |
| |
ա) «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` 1999թ.
հոկտեմբերի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող
խանութների միջոցով իրականացվող առևտրական
գործունեություն, որոնք 1998թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կամ
այդ պահից մինչև 1999թ. հոկտեմբերի 1-ը որևէ
ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը
և, նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված
վճարներ չվճարող |
1 հուլիսի 2000թ. |
| |
բ) դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում |
1 հունիսի 2000թ. |