Համարը 
N 34
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
13.08.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
13.08.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.08.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 250 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"13" օգոստոսի 1999թ.

 N 34

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. նոյեմբերի 24-ի թիվ 250 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. նոյեմբերի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման միջոցառումների մասին» թիվ 250 որոշմամբ հաստատված գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1999թ. օգոստոսի 13-ի

թիվ 34 որոշմամբ

 

Ժ Ա Մ Կ Ե Տ Ա Ց Ա Ն Կ

 

գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման

 

Հ/Հ

Գործունեության ոլորտը

Ներդրման ժամկետը

1.

Խաղատների կազմակերպում

1 հունվարի 2000թ.

2.

Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում

1 հունվարի 2000թ.

3.

«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` հաստատագրված վճարներ չվճարող սուբյեկտների կողմից իրականացվող բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում

1 հունվարի 2000թ.

3.1.

«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` 1999թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող այն սուբյեկտների կողմից իրականացվող բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում, որոնք 1998թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կամ այդ պահից մինչև 1999թ. օգոստոսի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող

1 փետրվարի   2000թ.

4.

Ստեփանակերտ քաղաքում

 

ա)

«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` հաստատագրված վճարներ չվճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն

1 հունվարի 2000թ.

ա)1

«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` 1999թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն, որոնք 1998թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կամ այդ պահից 1999թ. օգոստոսի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և, նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող

1 փետրվարի 2000թ.

բ)

հյուրանոցների կազմակերպում

1 հունվարի 2000թ.

գ)

ռեստորանների, սրճարանների, բարերի և ճաշարանների, նախաճաշարանների և սպասարկման սրահ ունեցող բուֆետների կազմակերպում

1 հունվարի 2000թ.

դ)

դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում

1 հունվարի 2000թ.

5.

Ստեփանակերտ քաղաքից դուրս

 

ա)

հյուրանոցների կազմակերպում

1 մարտի 2000թ.

բ)

ռեստորանների, սրճարանների, բարերի և ճաշարանների, նախաճաշարանների և սպասարկման սրահ ունեցող բուֆետների կազմակերպում

1 մարտի 2000թ.

6.

Շրջկենտրոններում

 

ա)

«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներ չվճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն

1 մարտի 2000թ.

ա)1

«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` 1999թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն, որոնք 1998թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կամ այդ պահից 1999թ. հոկտեմբերի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և, նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող

1 ապրիլի 2000թ.

բ)

դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում

1 մարտի 2000թ.