Համարը 
N 372
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.12.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.12.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ 1998Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 250 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“23” դեկտեմբերի 2003թ.

 N 372

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թ. նոյեմբերի 24-ի թիվ 250 որոշման մեջ լրացում կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998թ. նոյեմբերի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման միջոցառումների մասին» թիվ 250 որոշման մեջ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001թ. մարտի 6-ի թիվ 45, 2003թ. մայիսի 27-ի թիվ 163 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը՝

որոշմամբ հաստատված՝ գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ կետով.

«9. «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն առևտրի հարկ վճարողների համար պարտադիր է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ