Համարը 
N 19
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.01.2001
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.01.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2004

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 16 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

”30” հունվարի 2001թ.

N 19

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 4-ի թիվ 16 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 4-ի «Կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման ծախսերի մասնակի փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը սահմանելու մասին» թիվ 16 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ սահմանված` կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամին կամ հուղարկավորությունը կատարած անձին թաղման ծախսերի մասնակի փոխհատուցման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկի և դրանց ներկայացման կարգի 1-ին կետում`

ա) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի»բառերով.

բ) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) կենսաթոշակառուի մահվան վկայականը և դրա պատճենը, որոնց վրա կատարվում է նշում` «Փոխհատուցումը վճարված է», և կնքվում է կնիքով: Կենսաթոշակառուի մահվան վկայականի պատճենը մնում է շրջանային (քաղաքային) կենտրոնում, իսկ բնօրինակը վերադարձվում է դիմողին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան