ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման ծախսերի մասնակի փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը սահմանելու մասին
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 52 հոդվածին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամին կամ հուղարկավորությունը կատարած անձին թաղման ծախսերի մասնակի փոխհատուցման գումարը վճարելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
1998թ. «4» փետրվարի
թիվ 16 որոշման |
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻՆ ԿԱՄ ՀՈԻՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻՆ ԹԱՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամը կամ հուղարկավորությունը կատարած անձը թաղման ծախսերի մասնակի փոխհատուցում ստանալու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի կենսաթոշակային ապահովագրության շրջանային (քաղաքային) կենտրոն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում (որում նշվում են կենսաթոշակառուի ընտանիքի անդամի կամ հուղարկավորությունը կատարած անձի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, անձնագրի սերիան և համարը).
բ) կենսաթոշակառուի մահվան վկայականը և դրա պատճենը, որոնց վրա կատարվում է նշում` «Փոխհատուցումը վճարված է», և կնքվում է կնիքով: Կենսաթոշակառուի մահվան վկայականի պատճենը մնում է շրջանային (քաղաքային) կենտրոնում, իսկ բնօրինակը վերադարձվում է դիմողին:
(փոփ., խմբ. 30.01.2001 N 19)
2. Կենսաթոշակառուի մահվան դեպքում իրա ընտանիքի անդամին կամ հուղարկավորությունը կատարած անձին թաղման ծախսերի մասնակի փոխհատուցում կատարվում է կենսաթոշակների վճարման համար սահմանված կարգով:
Նշված գումարը վճարվում է, եթե դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը դիմումի հետ միասին ներկայացվել են կենսաթոշակառուի մահվանից հետո ոչ ուշ, քան 6-ամյա ժամկետում:
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |