ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«24» նոյեմբերի 2010թ. |
N 762-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի ԹԻՎ 457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 22-ի «Գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը, մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը, լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը, բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 457-Ն որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 39-րդ կետի 1-ին ենթակետում «մեկ քառորդին» բառերը փոխարինել «մեկ տասներորդին» բառերով,
2) 41-րդ կետում «կեսին» բառը փոխարինել «մեկ քառորդին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ պարբերական մրցույթների շրջանակներում կնքված պայմանագրերի կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են դրանց կնքման պահին գործող իրավական ակտերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի համար կազմակերպված պարբերական մրցույթների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |