Համարը 
N 894-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.12.29/25(159)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.12.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 
26.12.2016

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի ԹԻՎ 260 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» դեկտեմբերի  2010թ.

N 894-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի ԹԻՎ 260 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 1-ի «Տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման և հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 260 որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 1-ին կետն «օգտագործման» բառից հետո լրացնել «ավտոմոբիլային» բառով.

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«2. Համարանիշեր պատրաստող կազմակերպությունից համարանիշերը ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ծառայությունում մուտքագրվում են համարանիշերի մուտքի և ելքի մատյանում և պահեստավորվում: «Ժամանակավոր» համարանիշերն առաքվում են ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումներ:».

3) 3-րդ կետի երկրորդ պարբերությունում՝

ա. «պարեկային» բառը փոխարինել «ճանապարհապարեկային» բառով,

բ. հանել «հիմնական» բառը.

4) 4-րդ կետի առաջին պարբերությունում «պարեկային» բառը փոխարինել «ճանապարհապարեկային» բառով.

5) 8-րդ կետում`

ա. «ա» ենթակետից հանել «մինչև նույն անձի անվամբ մեկ ամսվա ընթացքում հաշվառվող այլ տրանսպորտային միջոցը հատկացնելը ոստիկանությունում» բառերը.

բ. «գ» ենթակետը «հիմնարկների» բառից հետո լրացնել «,դրանց անձնակազմի անդամների» բառերով.

6) 9-րդ կետը «զույգ համարանիշերի» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի,» բառերով.

7) 10-րդ կետում «ղեկավար մարմնի» բառերը փոխարինել «վարչական մասի» բառերով.

8) 11-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«11. Ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանումում ֆիզիկական անձանց անվամբ և կազմակերպությունների անվանմամբ հաշվառվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված տրանսպորտային միջոցներին հատկացվում են հաշվառման համարանիշեր (այսուհետ` հիմնական համարանիշեր):».

9) 12-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«բ) ցանկալի համարանիշեր (տրվող հերթականության խախտմամբ կամ տրանսպորտային միջոցի հաշվառման պահին ստորաբաժանումում չգտնվող, առանձին պատվեր պահանջող և աճուրդի միջոցով հատկացվող համարանիշերի ցանկում չընդգրկված համարանիշեր, բացառությամբ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության կապակցությամբ համարանիշերը չփոխանակելու դեպքերի), հատկացվում են ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին լրացուցիչ հաստատագրված գումարի մուծման դեպքում.».

10) 12-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները ճանաչել ուժը կորցրած.

11) 13-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ`

«13. Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու Արցախյան Թեմի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի, ինչպես նաև պետական կառավարչական հիմնարկների ու տեղական ինքնակառավարման մարմինների (բացառությամբ նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների, անկախ կազմակերպաիրավական ձևի) տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանում է ոստիկանության պետը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության անդամների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:».

12) 14-րդ կետը «ճանապարհային ոստիկանություն» բառերից առաջ լրացնել «ինչպես նաև մարդատար տաքսի ավտոմոբիլներին» բառերով.

13) 17-րդ կետում՝

ա. «դուրս գրվող» բառերը փոխարինել «հանվող» բառով,

բ. հանել երկրորդ նախադասությունը.

14) 18-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

15) 20-րդ կետի`

ա. առաջին պարբերությունում «պարեկային» բառը փոխարինել «ճանապարհապարեկային» բառով,

բ. երկրորդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած.

16) 21-րդ կետի առաջին նախադասության մեջ «Տարանցիկ» բառը փոխարինել «Ժամանակավոր» բառով.

17) 22-րդ կետում «հաշվառման» բառը փոխարինել «վարչական մասի համապատասխան» բառերով.

18) 24-րդ կետը լրացնել «,բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 10-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդների անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 431 որոշմամբ սահմանված դեպքերի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ