Համարը 
N 153-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.03.22/06(168)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.03.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
22.03.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«22» մարտի  2011թ.

N 153-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N 896-Ն որոշմամբ հաստատված ցանկի 4-րդ կետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հետախուզվող տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

 ԼՂՀ կառավարության

«22» մարտի 2011թ.

N 153-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հետախուզվող տրանսպորտային միջոցները հաշվառելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կազմելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն (այսուհետ` ինֆորմացիոն կենտրոն) ուղարկելու, հետախուզվող տրանսպորտային միջոցները հաշվառելու, հաշվառումից հանելու և հաշվառման փաստաթղթերի պահպանման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

1) հետախուզվող տրանսպորտային միջոցի տեղեկատվական-որոնողական քարտ (այսուհետ` քարտ) (ձև1)` հաշվառման փաստաթուղթ, որը լրացնում է քրեական հետապնդման մարմինը` հետախուզվող տրանսպորտային միջոցի տեղեկատվական-որոնողական քարտի դասակարգչի հիման վրա.

2) հետախուզվող տրանսպորտային միջոցի տեղեկատվական-որոնողական քարտի դասակարգիչ (այսուհետ` դասակարգիչ) (ձև2)` պայմանական ծածկագրերի ամբողջություն, որոնք անհրաժեշտ են քարտը լրացնելու և քարտում նշված տվյալներն ինֆորմացիոն կենտրոնի քարտադարան մուտքագրելու համար.

3) հաշվառում` հետախուզվող տրանսպորտային միջոցի վերաբերյալ լրացված հաշվառման փաստաթղթի ընդունման, դրանում նշված տեղեկությունների մշակման, համակարգման ու պահպանման գործողություններ.

4) հետախուզվող տրանսպորտային միջոցների քարտադարան (այսուհետ` քարտադարան)` պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահպանվում են հետախուզվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ քարտերը և տեղեկությունները:

3. Հետախուզվող տրանսպորտային միջոցն ինֆորմացիոն կենտրոնում հաշվառման վերցնելու համար հիմք է հանդիսանում քարտը, որը լրացնում է քրեական հետապնդման մարմինը` դասակարգչի համաձայն:

4. Քարտը, այն լրացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, քրեական հետապնդման մարմինն ուղարկում է ինֆորմացիոն կենտրոն` հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառման վերցնելու համար:

5. Քարտում նշվում են քրեական գործի համարը, քրեական գործի հարուցման ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը), քրեական հետապնդման մարմնի անվանումը, հետախուզվող տրանսպորտային միջոցի տեխնիկական տվյալները` մակնիշը, մոդելը (ընդունված միջազգային անվանումներով), թողարկման տարեթիվը, տրանսպորտային միջոցի տեսակը, համարանիշը, համարանիշի հիմնագույնը, սեփականության ձևը, ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթի (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, առուվաճառքի պայմանագիր և այլն) տվյալները, համարակիր ագրեգատների (շարժիչի, հենասարքի, թափքի (կցորդի) համարները, նույնացման համարը` (VIN), բեռնատար տրանսպորտային միջոցի թափքի (խցիկի) գույնը, տրանսպորտային միջոցի գույնի լրիվ անվանումը, հաշվառման վկայագրի համարը, ինչպես նաև առանձնահատկությունները (վնասվածքները, վերանորոգման հետքերը, պիտակները, տեղակայված լրացուցիչ սարքերը և այլն), տրանսպորտային միջոցի հետախուզման համար հիմք հանդիսացած դեպքի կատարման ամսաթիվը և վայրը, տրանսպորտային միջոցի պատկանելությունը, այսինքն` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձանց անվանումները, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի համարը, քաղաքացիությունը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձանց գտնվելու վայրը, ֆիզիկական անձի բնակության վայրը, դեպքի կատարման նկարագրությունը:

6. Ինֆորմացիոն կենտրոնում ստացված քարտերն ստուգվում են` անհրաժեշտ տեղեկատվության (պարտադիր դաշտերի` մակնիշի և համարակիր ագրեգատների) առկայությունն ապահովելու համար:

7. Անհրաժեշտ տեղեկատվության բացակայության դեպքում ինֆորմացիոն կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում քարտը հետ է ուղարկում քրեական հետապնդման մարմին, որը քարտում համապատասխան ուղղումներ կատարելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է ինֆորմացիոն կենտրոն:

8. Ինֆորմացիոն կենտրոնում ստացվող քարտերի հիման վրա ձևավորվում է քարտադարանը:

9. Հետախուզվող տրանսպորտային միջոցն ինֆորմացիոն կենտրոնում հաշվառման վերցնելու օրվանից 10 օրվա ընթացքում հաշվառումից չհանելու դեպքում, հետախուզվող տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային համաձայնագրերով նախատեսված դեպքերում ուղարկվում են մասնակից պետությունների համապատասխան պետական մարմիններ:

10. Հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու հիմքերն են`

1) հետախուզվող տրանսպորտային միջոցի հայտնաբերումը.

2) քրեական գործի վարույթի կարճումը:

11. Քրեական հետապնդման մարմինը սույն կարգի 10-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրություն է ուղարկում ինֆորմացիոն կենտրոն` հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու համար, նշելով հաշվառումից հանելու հիմքը և ամսաթիվը:

12. Ինֆորմացիոն կենտրոնը սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված հիմքի առկայության դեպքում հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառումից հանում է անմիջապես, իսկ 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հիմքի առկայության դեպքում` ոչ շուտ, քան քրեական գործի վարույթը կարճելու օրվանից 10 տարի հետո` բացառությամբ այդ ժամանակահատվածում հետախուզվող տրանսպորտային միջոցը հայտնաբերելու դեպքի:

13. Հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու մասին հայտնվում է նաև սույն կարգի 9-րդ կետով նախատեսված պետությունների համապատասխան պետական մարմիններին:

14. Հաշվառումից հանված քարտերը հանվում են քարտադարանից և պահվում արխիվում` 3 տարի, որից հետո ոչնչացվում են:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև1

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՔԱՐՏ

 

4. Մակնիշը, մոդելը ______ 5. Թողարկման տարեթիվը

 

6. Տրանսպորտային միջոցի տեսակը

 

7. Համարանիշը ___________ 8.             Համարանիշի հիմնագույնը

 9. Սեփականության ձևը                      

 

 

Ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթի (սեփականության իրավունքի պետական գրանցման

վկայականը, առուվաճառքի պայմանագիրը և այլն) տվյալները _______________________________________

 

 

10. Շարժիչի համարը _________________ 11. Հենասարքի (շասսի) համարը __________________

 

12. Թափքի (կցորդի) համարը __________

 

13. Բեռնատար ՏՄ թափքի (խցիկի) գույնը____________

 

14. Նույնացման համարը (VIN)

 

                                 

15. Գույնի լրիվ անվանումը _____________ 16. Հաշվառման վկայագրի համարը ________ N ______

17. Առանձնահատկություններ _________________________________________________________

____________________________________________________________

 

18. Դեպքի կատարման ամսաթիվը______________________ 19. Դեպքի կատարման վայրը
 
 

 

Քարտի դարձերես

 

______________________________________________________________            ________________________________          

 

 

21. Ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը ________________________________

22. Ծննդյան ամսաթիվը (օօ/աա/տտ) ______________ 23. Անձնագրի համարը _____________

 

 

 

 

25. Քաղաքացիությունը _____________________________

 

 

 

26. Դեպքի նկարագրությունը ____________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

 

Քարտը լրացնելու ամսաթիվը _____________________________________________________ Քարտը լրացրեց _________________                   Պետ ________________________________         

                              (պաշտոնը, կոչումը)                                                      (կոչումը, ազգանունը, ստորագրությունը)

                                          ___________________________

                                                                  (ազգանունը, ստորագրությունը)

Հեռախոսահամարը______________________________________

 

 

 

 

Ձև2

 

Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Ի Չ

 

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՔԱՐՏԻ

 

Հ/հ

Ծածկագիրը

Քարտի բաղադրիչների անվանումները

1

2

3

1

թիվ

 քրեական գործի համարը

2

ամսաթիվ

 քրեական գործի հարուցման օրը, ամիսը, տարեթիվը

3

տեքստ

 քրեական հետապնդման մարմնի անվանումը

4

տեքստ

 տրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը

5

թիվ

 թողարկման տարեթիվ

6

 

 տրանսպորտային միջոցի տեսակը`

 

01

 մարդատար ավտոմեքենա

 

02

 բեռնատար ավտոմեքենա

 

03

 ավտոբուս

 

04

 մոտոցիկլետ, մոտոսայլակ, մոտոռոլլեր

 

05

 կցորդ (կիսակցորդ)

7

թիվ

 հաշվառման համարանիշը

8

 

 հաշվառման համարանիշի հիմնագույնը (ֆոնը)`

 

01

 սպիտակ

 

02

 սև

 

03

 դեղին

 

04

 կարմիր

 

05

 կապույտ

 

06

 համարանիշ չի տրվել

 

07

 համարանիշ չի ունեցել

9

 

 սեփականության ձևը`

 

01

 պետական

 

02

 մասնավոր

 

03

 համայնքային

10

թիվ

 շարժիչի համարը

11

թիվ

 հենասարքի (շասսիի) համարը

12

թիվ

 թափքի (կցորդի կամ կիսակցորդի) համարը

13

 

 բեռնատար տրանսպորտային միջոցի թափքի (խցիկի) գույնը`

 

01

 սպիտակ

 

02

 կարմիր

 

03

 դեղին

 

04

 կանաչ

 

05

 կապույտ

 

06

 շագանակագույն

 

07

 սև

 

08

 բազմագույն

 

09

 այլ գույն

14

թիվ, տառ

 տրանսպորտային միջոցի նույնացման համարը (VIN)

15

տեքստ

 տրանսպորտային միջոցի գույնի լրիվ անվանումը

16

թիվ

 հաշվառման վկայագրի համարը (տեխ. անձնագիր)

17

տեքստ

 առանձնահատկություններ (վնասվածքներ, վերանորոգման

 հետքեր, լրացուցիչ սարքավորումներ և այլն)

18

ամսաթիվ

 դեպքի կատարման օրը, ամիսը, տարեթիվը

19

 դեպքի կատարման վայրը`

 

01

 փողոց

 

02

 հրապարակ, զբոսայգի, պուրակ

 

03

 բակ

 

04

 պահպանվող ավտոկանգառ

 

05

 չպահպանվող ավտոկանգառ

 

06

 ավտոկայան, երկաթուղային կայարան

 

07

 օդանավակայան

 

08

 խանութ, շուկա

 

09

 ճանապարհ, մայրուղի

 

10

 մերձքաղաքային գոտի

 

11

 այլ վայրեր

20

տեքստ

 պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի,  

 իրավաբանական անձի անվանումը

21

տեքստ

 ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը

22

ամսաթիվ

 ֆիզիկական անձի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

23

թիվ

 ֆիզիկական անձի անձնագրի համարը (սերիա, համար)

24

տեքստ

 պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, 

 իրավաբանական անձի գտնվելու վայրը, ֆիզիկական անձի

 բնակության վայրը

25

տեքստ

 ֆիզիկական անձի քաղաքացիությունը

26

տեքստ

 դեպքի նկարագրությունը