Համարը 
N 156-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.03.22/06(168)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.03.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
22.03.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՓՇՏԱԿՎԱԾ, ԿՈՐԱԾ ԵՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԶԵՆՔԻ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«22» մարտի  2011թ.

N 156-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՀԱՓՇՏԱԿՎԱԾ, ԿՈՐԱԾ ԵՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԶԵՆՔԻ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի N 896-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ կետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հափշտակված, կորած և հայտնաբերված զենքի ու ռազմամթերքի հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել հաշվառման օբյեկտների հաշվառման քարտի և հաշվառման օբյեկտների հաշվառման քարտի դասակարգչի ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

 ԼՂՀ կառավարության

«22» մարտի 2011թ.

N 156-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀԱՓՇՏԱԿՎԱԾ, ԿՈՐԱԾ ԵՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԶԵՆՔԻ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են հափշտակված, կորած և հայտնաբերված զենքն ու ռազմամթերքը հաշվառելու, հաշվառումից հանելու հիմքերը և կարգը:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) հաշվառման օբյեկտներ` հափշտակված, կորած և հայտնաբերված (առգրավված, գտնված, կամավոր հանձնած) մարտական, ծառայողական, քաղաքացիական զենքի ու ռազմամթերքի բոլոր տեսակները, որոնք ունեն անհատական համարներ.

2) հաշվառման օբյեկտների հաշվառման քարտ (այսուհետ` քարտ) (ձև1)` հաշվառման փաստաթուղթ, որը քրեական հետապնդման մարմինը լրացնում է անհատական համար ունեցող հաշվառման օբյեկտների վերաբերյալ և ուղարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն (այսուհետ` ինֆորմացիոն կենտրոն)` հաշվառման վերցնելու համար.

3) հաշվառման օբյեկտների հաշվառման քարտի դասակարգիչ (այսուհետ` դասակարգիչ) (ձև2)` պայմանական ծածկագրերի ամբողջություն, որոնք անհրաժեշտ են քարտը լրացնելու և քարտում նշված տեղեկություններն ինֆորմացիոն կենտրոնի կողմից քարտադարան մուտքագրելու համար.

4) հաշվառում` հաշվառման օբյեկտների վերաբերյալ լրացված հաշվառման փաստաթղթի ընդունմանը, դրանում նշված տեղեկությունների մշակմանը, համակարգմանն ու պահպանմանն ուղղված գործողություններ.

5) հաշվառման օբյեկտների քարտադարան (այսուհետ` քարտադարան)` պահոց, որտեղ հավաքվում, համակարգվում, մշակվում ու պահպանվում են հաշվառման օբյեկտների մասին տեղեկությունները:

3. Հաշվառման օբյեկտները հաշվառման վերցնելու հիմքերն են`

1) հաշվառման օբյեկտների հափշտակված լինելը.

2) հաշվառման օբյեկտների կորած լինելը.

3) հաշվառման օբյեկտների հայտնաբերված լինելը:

4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում քրեական հետապնդման մարմինը լրացնում է քարտը` դասակարգչի համաձայն:

5. Քարտը, այն լրացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է ինֆորմացիոն կենտրոն` հաշվառման օբյեկտները հաշվառման վերցնելու համար:

6. Հավաքովի զենքի յուրաքանչյուր տարբեր համար ունեցող միավորի (դետալի) համար լրացվում է առանձին քարտ:

7. Քրեական հետապնդման մարմինը հայտնաբերված հաշվառման օբյեկտների վերաբերյալ քարտը լրացնում է հաշվառման օբյեկտների վերաբերյալ փորձագիտական եզրակացությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

8. Եթե հաշվառման օբյեկտների անհատական համարը հայտնի չէ, ապա հաշվառման օբյեկտներն ինֆորմացիոն կենտրոնում ենթակա չեն հաշվառման:

9. Քարտում լրացվում են քրեական հետապնդման մարմնի կողմից հարուցված գործի կամ կազմված փաստաթղթի անվանումը և համարը, փաստաթուղթը կազմելու (հարուցելու) ամսաթիվը, քրեական հետապնդման մարմնի անվանումը (պարտադիր), հաշվառման օբյեկտների տեսակը (պարտադիր), մոդելը (պարտադիր), արտադրող (պատրաստող) երկիրը, դետալի ծածկագիրը, դետալի սերիան, դետալի համարը (պարտադիր), տրամաչափը (պարտադիր), արտադրման (պատրաստման) տարեթիվը, հաշվառման օբյեկտների մանրամասն նկարագրությունը (հատուկ նշաններ, վնասվածքներ), հաշվառման վերցնելու հիմքը (պարտադիր), թե հաշվառման օբյեկտներն ում կողմից են կորել, հաշվառման օբյեկտները կորցնելու, հափշտակելու, հայտնաբերելու ժամանակը և վայրը, զենքի շրջանառության հետ կապված լիցենզիայի կամ թույլտվության համարն ու ժամկետը, լիցենզիա կամ թույլտվություն տված մարմնի անվանումը, հաշվառման օբյեկտների պատկանելությունը, պետական մարմնի, կազմակերպության, իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրային տվյալները, պետական մարմնի, կազմակերպության կամ իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության վայրը, հաշվառման օբյեկտները կորցնելու, հափշտակելու, հայտնաբերելու հանգամանքների նկարագրությունը:

10. Հաշվառման օբյեկտները հաշվառման վերցնելուց առաջ ինֆորմացիոն կենտրոնն ստուգում է դրանց վերաբերյալ ստացված քարտերում պարունակվող տվյալները:

11. Եթե պարզվում է, որ հաշվառման օբյեկտն արդեն իսկ հաշվառված է, կամ քարտում նշված տեղեկությունները մասամբ համընկնում են հաշվառված հաշվառման օբյեկտների տվյալների հետ, ապա հաշվառման օբյեկտները հաշվառման չեն վերցվում, և ինֆորմացիոն կենտրոնը դրա մասին անմիջապես հայտնում է քրեական հետապնդման մարմնին (հետախուզում նախաձեռնող և հայտնաբերող կամ իրեղեն ապացույց ճանաչող մարմնին):

12. Սույն կարգի 11-րդ կետում նշված դեպքերում ինֆորմացիոն կենտրոնի կողմից տրված տվյալների հիման վրա հետախուզում նախաձեռնող և հայտնաբերող կամ իրեղեն ապացույց ճանաչող քրեական հետապնդման մարմինները համատեղ պարզում են հաշվառման ուղարկված և հաշվառման մեջ գտնվող հաշվառման օբյեկտների նույնությունը:

13. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված կարգով հաշվառման օբյեկտների նույնությունը պարզվելու դեպքում` հետախուզում նախաձեռնող քրեական հետապնդման մարմինը գրություն է ուղարկում ինֆորմացիոն կենտրոն` հաշվառման օբյեկտները սույն կարգի 17-րդ կետով նախատեսված կարգով հաշվառումից հանելու համար:

14. Ինֆորմացիոն կենտրոնում ստացվող քարտերի հիման վրա ձևավորվում է քարտադարանը:

15. Հաշվառման օբյեկտները հաշվառումից հանելու հիմքերն են`

1) հաշվառման օբյեկտների հայտնաբերումը.

2) հաշվառման օբյեկտների պատկանելության պարզումը.

3) քրեական գործով վերջնական որոշում ընդունելը կամ հաշվառման վերցնելու պահից 10 տարին լրանալը, եթե քրեական գործ չի հարուցվել:

16. Քրեական հետապնդման մարմինը սույն կարգի 15-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրություն է ուղարկում ինֆորմացիոն կենտրոն` հաշվառման օբյեկտները հաշվառումից հանելու համար, նշելով հաշվառումից հանելու հիմքը և հայտնաբերման (պատկանելության պարզման, քրեական գործով վերջնական որոշման ընդունման) ամսաթիվը:

17. Ինֆորմացիոն կենտրոնը սույն կարգի 15-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում` հաշվառման օբյեկտները հաշվառումից հանում է անմիջապես, իսկ քրեական գործով վերջնական որոշման ընդունման հիմքով հաշվառումից հանելու դեպքում` ոչ շուտ, քան քրեական գործով վերջնական որոշում ընդունելու օրվանից 5 տարի հետո:

18. Սույն կարգի 17-րդ կետով նախատեսված կարգով հաշվառումից հանված քարտերը հանվում են քարտադարանից և պահվում արխիվում` 5 տարի, որից հետո ոչնչացվում են:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ 

 

 

 

Հավելված N 2

 ԼՂՀ կառավարության

«22» մարտի 2011թ. N 156-Ն որոշման

 

 

Ձև 1

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Ք Ա Ր Տ

ՀԱՓՇՏԱԿՎԱԾ, ԿՈՐԱԾ ԵՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԶԵՆՔԻ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ

 

 1. Քրեական հետապնդման մարմնի կողմից հարուցված գործի կամ կազմված փաստաթղթի անվանումը

 
 

 2. Քրեական հետապնդման մարմնի կողմից հարուցված գործի կամ կազմված փաստաթղթի համարը ______________

 3. Կազմելու (հարուցելու) ամսաթիվը___________________________________________________________

 4. Քրեական հետապնդման մարմնի անվանումը __________________________________________________

 

 

 5. Հաշվառման օբյեկտների տեսակը  
 
 6. Մոդելը  
 
 7. Արտադրող երկիրը  __________
 8. Դետալի ծածկագիրը  
 
 9. Դետալի սերիան______ 10. Դետալի համարը  __________
 11. Տրամաչափը _______________  12. Արտադրման (պատրաստման) տարեթիվը ___________________
 13. Հաշվառման օբյեկտների մանրամասն նկարագրությունը (հատուկ նշաններ, վնասվածքներ) _______________
 __________________________________________________________________________
 14. Հաշվառման վերցնելու հիմքը  
 
  15. Հաշվառման օբյեկտներն ում կողմից են կորել  
 
 16. Հաշվառման օբյեկտները, կորցնելու, հափշտակելու, հայտնաբերելու ժամանակը, վայրը ___________________
 17. Զենքի շրջանառության հետ կապված լիցենզիայի կամ թույլտվության համարը __________________________
 18. Լիցենզիա կամ թույլտվություն տալու ամսաթիվը _______________________________________________
 19. Լիցենզիայի կամ թույլտվության ժամկետը ____________________________________________________
  20. Լիցենզիա կամ թույլտվություն տվող մարմնի անվանումը _________________________________________

 

(քարտի դարձերեսը)

 

 21. Հաշվառման օբյեկտների պատկանելությունը  
 
 22. Պետական մարմնի, կազմակերպության, իրավաբանական անձի անվանումը____________________
 23. Ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը _________________________________
 24. Անձնագրային տվյալները, ծննդյան տարեթիվը ____________________________________
 

 25. Պետական մարմնի, կազմակերպության կամ       _____________________________________________

 իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական           (հանրապետությունը, քաղաքը, շրջանը, գյուղը)

 անձի բնակության վայրը                                               ____________________________________________

                                                                                       (փողոցը, շենքը, բնակարանը)

 

_____________________________________________________________________________

 

 26. Հաշվառման օբյեկտները կորցնելու,     _______________________________________________________

 հափշտակելու, հայտնաբերելու                 _______________________________________________________

 հանգամանքների նկարագրությունը            _______________________________________________________

 

 

 Քարտը լրացնելու ամսաթիվը ___________________________________
 
 Քարտը լրացրեց _______________             Պետ ____________________________
                                 (պաշտոնը, կոչումը)                                       (կոչումը, ազգանունը, ստորագրությունը)
                                            ______________________
                                              (ազգանունը, ստորագրությունը)
 Հեռախոսահամարը ______________________________________

 

 

 

Ձև 2

 

Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Ի Չ

 

ՀԱՓՇՏԱԿՎԱԾ, ԿՈՐԱԾ ԵՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԶԵՆՔԻ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԻ

 

Հ/հ

Ծածկագիրը

Քարտի բաղադրիչների անվանումները

1.

ծածկագիր

Քրեական հետապնդման մարմնի կողմից հարուցված գործի կամ

կազմված փաստաթղթի անվանումը`

 

01

քրեական գործ

 

02

օպերատիվ փնտրողական գործ (ՕՓԳ)

 

03

նախնական ստուգման օպերատիվ գործ (ՆՍՕԳ)

 

07

մերժված նյութ

 

08

արձանագրություն, ակտ

 

11

հաղորդագրություն

 

12

օպերատիվ ամփոփագիր

 

13

օպերատիվ գործ

2.

թիվ

Քրեական հետապնդման մարմնի կողմից հարուցված գործի կամ

կազմված փաստաթղթի համարը

3.

օր, ամիս, տարի

Կազմելու (հարուցելու) ամսաթիվը

4.

տեքստ

Քրեական հետապնդման մարմնի անվանումը

5.

ծածկագիր

Հաշվառման օբյեկտների տեսակը`

 

01

սպորտային կարաբին

 

02

սպորտային հրացան

 

03

որսորդական կարաբին

 

04

ինքնաձիգ

 

05

ռևոլվեր

 

06

ատրճանակ

 

07

որսորդական ակոսափող համակցված հրազեն

 

08

սպորտային ատրճանակ

 

09

գնդացիր

 

11

հրացան

 

12

կարաբին (կարճափող հրացան)

 

13

նռնականետներ

 

14

հրանետներ

 

15

ատրճանակ-գնդացիր

 

18

հրթիռային սարքավորում

 

19

թնդանոթ

 

21

ականանետ

 

22

հատուկ հարմարանքներ

 

23

ողորկափող հրացան, կարաբին

 

24

գազային ատրճանակներ

 

25

գազային թմբուկավոր ռևոլվեր

 

27

ազդանշանային զենք

 

28

անփող հրազեն

 

29

օդաճնշիչ զենք (պնևմատիկ)

 

30

այլ

 

31

սպորտային ակոսափող հրազեն

 

32

սպորտային ողորկափող հրազեն

 

33

ողորկ-երկարափող հրազեն

 

34

կարճ ակոսափող հրազեն

 

35

երկար ողորկափող հրազեն

 

36

որսորդական ակոսափող հրազեն

 

37

որսորդական ողորկափող հրազեն

6.

տեքստ

Մոդել

7.

տեքստ

Արտադրող երկիր

8.

ծածկագիր

Դետալի ծածկագիրը

 

02

փակաղակ
 

03

փողակալ

 

05

շրջանակ, կմախք

 

06

փող

 

07

պահունակ (փամփշտատուփ)

 

08

թմբուկ

 

09

փողի տուփը

 

10

թիկնակ, խզակոթ

9.

թիվ

Դետալի սերիան

10.

թիվ

Դետալի համարը

11.

 

Տրամաչափը

12.

տեքստ

Արտադրման (պատրաստման) տարեթիվը

13.

տեքստ

Հաշվառման օբյեկտների մանրամասն նկարագրությունը (հատուկ

նշաններ, վնասվածքներ)

14.

տեքստ

Հաշվառման վերցնելու հիմքը

15.

ծածկագիր

Հաշվառման օբյեկտներն ում կողմից են կորել`

 

01

ոստիկանության ծառայող

 

03

պահպանության ծառայող

 

04

բանկային ծառայող

 

05

զինծառայող

 

06

ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության զորքերի զինծառայող

 

07

այլ պաշտոնատար անձ

 

08

ֆիզիկական անձ

 

10

մասնավոր պահպանության կազմակերպության աշխատող

 

11

այլ

 

13

ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ծառայող

 

15

դատախազության ծառայող

 

16

սահմանապահ զորքերի ծառայության ծառայող

 

21

ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայության ծառայող

 

22

ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սուրհանդակային կապի ծառայության ծառայող

 

26

ԼՂՀ արդարադատության նախարարության աշխատող

16.

տեքստ

Հաշվառման օբյեկտները կորցնելու, հափշտակելու, հայտնաբերելու

ժամանակը, վայրը

17.

թիվ

Զենքի շրջանառության հետ կապված լիցենզիայի կամ թույլտվության համարը

18.

թիվ

Լիցենզիա կամ թույլտվություն տալու ամսաթիվը

19.

թիվ

Լիցենզիայի կամ թույլտվության ժամկետը

20.

տեքստ

Լիցենզիա կամ թույլտվություն տվող մարմնի անվանումը

21.

 

Հաշվառման օբյեկտների պատկանելությունը

 

01

ԼՂՀ պաշտպանության նախարարություն

 

02

ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության զորքեր

 

04

ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության քրեական

հետախուզության ծառայություն

 

08

ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն

 

09

ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության

պարեկապահակետային ծառայություն

 

10

ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության հերթապահ մաս

 

11

ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության այլ ծառայություններ

 

12

ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետական

պահպանության ծառայություն

 

13

ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

 

14

զինվորական կոմիսարիատ

 

15

թանգարան, ցուցահանդես

 

16

ուսումնական հիմնարկներ

 

17

այլ կազմակերպություններ

 

18

սպորտային ընկերություն

 

19

բանկային կազմակերպություններ

 

20

կապի ծառայություններ

 

21

զենքի խանութ

 

22

ռազմականացված կազմակերպություն

 

24

ֆիզիկական անձ կամ օտարերկրյա քաղաքացի

 

27

մասնավոր պահպանության կազմակերպություն

 

28

ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

 

30

ԼՂՀ դատախազություն

 

31

սահմանապահ զորքերի ծառայություն

 

35

ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայություն

 

36

ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

ծառայության սուրհանդակային կապի ծառայություն

 

41

ԼՂՀ արդարադատության նախարարություն

 

42

քրեակատարողական ծառայություն

 

43

պետական այլ մարմիններ

 

44

հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք

 

45

զենքի արտադրությամբ կամ առևտրով զբաղվող իրավաբանական անձինք

 

46

զենքի հավաքածուներ կազմելով կամ դրանք ցուցադրելով զբաղվող իրավաբանական անձինք

 

47

զենքի հավաքածուներ կազմելով կամ դրանք ցուցադրելով զբաղվող

ֆիզիկական անձինք

 

48

մարզական և որսորդական տնտեսություն վարող կազմակերպություններ

22.

տեքստ

Պետական մարմնի, կազմակերպության, իրավաբանական անձի անվանումը

23.

տեքստ

Ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը

24.

սերիան,

համարը,

տալու ամսաթիվը

անձնագրային տվյալներ, ծննդյան տարեթիվը

25.

տեքստ

Պետական մարմնի, կազմակերպության կամ իրավաբանական անձի

գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության վայրը

26.

տեքստ

Հաշվառման օբյեկտները կորցնելու, հափշտակելու, հայտնաբերելու հանգամանքների նկարագրությունը

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ