ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«5» օգոստոսի 2014թ. |
N 516-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի
N 156-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 22-ի «Հափշտակված, կորած և հայտնաբերված զենքի ու ռազմամթերքի հաշվառման կարգը սահմանելու մասին» N 156-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հափշտակված, կորած և հայտնաբերված զենքի ու ռազմամթերքի ձև 1 հաշվառման քարտի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Մոդելը _____________»,
2) հափշտակված, կորած և հայտնաբերված զենքի ու ռազմամթերքի հաշվառման քարտի ձև 2 դասակարգչի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
14. |
ծածկագիր |
Զենքը և ռազմամթերքը հաշվառման վերցնելու հիմքը |
| |
02 |
հափշտակում սպանությամբ |
| |
03 |
հափշտակում ավազակային հարձակումով |
| |
04 |
հափշտակում տիրոջ և զենքի անհետացումով |
| |
05 |
հափշտակում այլ հանգամանքներում |
| |
06 |
առգրավվում |
| |
07 |
հայտնաբերում |
| |
08 |
կորուստ |
| |
09 |
կամավոր հանձնում | |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |