Համարը 
N 57
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
06.03.2001
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
06.03.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.03.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2003

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի «ԼՂՀ-ՈՒՄ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 97 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

”5” մարտի 2001թ.

 N 57

ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ կառավարության 1999թ. հոկտեմբերի 5-ի «ԼՂՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին» թիվ 97 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

ԼՂՀ կառավարության 1999թ. հոկտեմբերի 5-ի «ԼՂՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների իրականացման մասին» թիվ 97 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

ա) որոշման 1-ին կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե. շրջկենտրոնների և գյուղերի բնակիչների ընտանիքներում յուրաքանչյուր 10-րդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում, ընտանիքին` միայն մեկ անգամ, հատկացվում է «Նիվա» կամ «ՈՒազ» մակնիշի ավտոմեքենա` ըստ ցանկության, ԼՂՀ կառավարության սահմանված կարգով.»:

բ) որոշման 1-ին կետում ավելացնել նոր «է» ենթակետ` հետևյալ խմբագրությամբ.

«է. շրջկենտրոնների և գյուղերի բնակիչների ընտանիքներին, որոնց 10-րդ և հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ հատկացվել է «Նիվա» և «ՈՒազ» մակնիշի ավտոմեքենա, յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում վճարվում է 500.0 հազար դրամ` փոխանցելով այն երեխայի մոր անվամբ ԼՂՀ «Արցախբանկ»-ի շրջանային բաժանմունքներում բացված հաշիվը:»:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ