ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 1999թ. նոյեմբերի 16-ի «ԼՂՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների իրականացման մասին» թիվ 117 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
ԼՂՀ կառավարության 1999թ. նոյեմբերի 16-ի «ԼՂՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների իրականացման մասին» թիվ 117 որոշմամբ հաստատված ավտոմեքենայի հատկացման կարգում (հավելված թիվ 5) կատարել հետևյալ փոփոխությունը.
Կարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով սահմանվում է շրջկենտրոնների և գյուղերի բնակիչների ընտանիքներում յուրաքանչյուր 10-րդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում, ընտանիքին` միայն մեկ անգամ, ըստ ցանկության «Նիվա» կամ «ՈՒազ» մակնիշի ավտոմեքենայի հատկացման կարգը:»:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |