ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"16" նոյեմբերի 1999թ. |
N 117 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների իրկանացման մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999թ. հոկտեմբերի 5-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին» թիվ 97 որոշման 1-ի կետին համապատասխան ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ԼՂՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման նպատակով նպատակային ժամկետային ավանդների բացման, դպրոց հաճախող երեխաներին գրեքերի վարձակալության էլեկտրաէներգիայի դիմաց տրամադրվող դրամական փոխհատուցումների, բնակելի տան և ավտոմեքենայի հատկացման կարգերը (կցվում են հավելվածներ թիվ 1, 2, 3, 4, 5):
2. Սույն որոշման կատարման վերահսկողությունը հանձնարարել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված թիվ 1
ԼՂՀ կառավարության
1999թ. նոյեմբերի 16-ի թիվ
117 որոշման |
Կ Ա Ր Գ
ԼՂՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման նպատակով նպատակային ժամկետային ավանդների բացման
I. Ընդհանուր դրույթներ
1. Նպատակային ժամկետային ավանդները տրվում են ԼՂՀ-ում բնակվող ընտանիքներում յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ, որոնց չափերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
2. Նպատակային ժամկետային ավանդները ձևակերպում են սոցիալական ապահովության շրջանային (քաղաքային) կենտրոնները (բաժինը) (այսուհետև կենտրոն (բաժին)):
3. Նպատակային ժամկետային ավանդները տրամադրվում են ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված և այլ նպատակային միջոցների հաշվին:
4. Ավանդի դիմաց ստացված եկամուտները (տոկոսները) եկամտահարկով հարկման ենթակա չեն:
II. Նպատակային ժամկետային ավանդների հաշիվների բացումը, ավանդի եկամուտների հաշվարկումը և վճարումը
5. Նպատակային ժամկետային ավանդի հաշիվների բացման համար կենտրոն (բաժին) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
- 3-րդ կամ հաջորդ երեխաների ծնունդը հաշվառելու դիմում
- տեղեկանք բնակության վայրից և ընտանիքի կազմի մասին
- երեխաների ծննդյան վկայականների պատճեները
- խնամակալությունը հաստատող փաստաթղթերի պատճեները:
6. Կենտրոնը (բաժինը) երեխայի ծնողի կամ խնամակալի հետ կնքում է պայմանագիր` ավանդի տրման և վճարման մասին (պայմանագրի ձևը կցվում է) և ներկայացրած համապատասխան փաստաթղթերով ստեղծում անձնական գործ:
7. Պայմանագրի կնքումից հետո կենտրոնի (բաժնի) տնօրենը (վարիչը) 2 աշխատանքային օրվա ընթացքում ԼՂՀ «Արցախբանկ»-ի շրջանային (քաղաքային) բաժանմունքներին ներկայացնում է համապատասխան փաստաթուղթ (նամակ), որտեղ նշվում է նորածին երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը և վայրը, հասցեն, ծննդյան վկայականի համարը և սերիան:
8. ԼՂՀ «Արցախբանկ»-ի շրջանային (քաղաքային) բաժանմունքները համապատասխան փաստաթուղթը (նամակը) ստանալուց հետո տվյալ բաժանմունքում բացում են ժամկետային ավանդային հաշիվ և համապատասխան փաստաթղթով (նամակով) բացված հաշվի համարը ներկայացնում կենտրոնին (բաժնին):
9. Կենտրոնը (բաժինը) ավանդային հաշիվը բացելուց հետո 1 շաբաթվա ընթացքում համապատասխան փաստաթղթով (նամակով) ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարություն են ներկայացնում նորածին երեխաների անձնական գործերը, բացված ավանդային հաշիվներով:
10. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության ներկայացրած հայտերի հիման վրա ամսվա ընթացքում 2 անգամ ԼՂՀ ֆինանսների նախարարությունը 5 օրվա ընթացքում հատկացնում է համապատասխան ֆինանսական միջոցներ:
11. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումից հետո 3 բանկային օրվա ընթացքում ապահովում է ԼՂՀ «Արցախբանկ»-ի շրջանային (քաղաքային) բաժանմունքներում ընտանիքներում յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխայի անվամբ բացված նպատակային ժամկետային ավանդային հաշվին համապատասխան չափի գումարների փոխանցումը:
12. Ժամկետային ավանդի հասնելիք եկամուտները (տոկոսները) հաշվարկվում են ավանդի փոխանցման ժամանակից սկսած ամեն ամիս և թույլատրվում է ստանալ երեխայի ծնողի կամ խնամակալի կողմից` մինչև 18 տարին լրանալը, անձը հաստատող համապատասխան փաստաթղթի դեպքում:
13. Ավանդի դիմաց տոկոսների վճարումը կատարվում է դրամով ԼՂՀ «Արցախբանկ»-ի շրջանային (քաղաքային) բաժանմունքների կողմից` վճարման օրվա պահին ԼՂՀ «Արցախբանկ»-ի կողմից սահմանված դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքով:
Ավանդի տարեկան տոկոսադրույքի չափը սահմանվում է ԼՂՀ «Արցախբանկ»-ի կողմից համաձայնեցնելով ԼՂՀ ֆինանսների նախարարության հետ յուրաքանչյուր տարվա սկզբին:
14. Երեխայի 18 տարին լրանալուց հետո դադարեցվում է նպատակային ավանդի դիմաց եկամուտների (տոկոսների) հաշվարկումն ու վճարումը և ավանդը տեղափոխվում է նոր խնայգրքույկ:
15. Ավանդը թույլատրվում է ստանալ երեխայ ի 18 տարին լրանալուց հետո` միայն ԼՂՀ-ում նրա մշտական բնակության պայմանով:
16. Վերահսկողության նպատակով յուրաքանչյուր տարվա ընթացքում ավանդատիրոջ ծնողի կամ խնամակալի կողմից կենտրոնին (բաժնին) ներկայացվում է տեղեկանք` ավանդատիրոջ գտնվելու վայրի մասին:
Տեղեկանքը ներկայացնելուց հետո կենտրոնը (բաժինը) փաստաթղթով (նամակով) տեղեկացնում է ԼՂՀ «Արցախբանկ»-ի շրջանային (քաղաքային) բաժանմունքներին տվյալ տարվա ավանդի հասանելիք եկամուտները երեխայի ծնողին կամ խնամակալին վճարման համար:
17. Ավանդատիրոջ մահվան դեպքում ավանդը տրամադրվում է մահացածի ծնողներին կամ խնամակալին երեխայի մահվան վկայականի պատճեն ծնողի կամ խնամակալի կողմից կենտրոնին (բաժնին) և ԼՂՀ «Արցախբանկ»-ի շրջանային (քաղաքային) բաժանմունքին ներկայացնելուց հետո:
III. Ավանդի դադարեցումը
18. Ավանդը դադարեցվում է.
ա) Ավանդատիրոջ` մինչև 18 տարին լրանալը, ԼՂՀ սահմաններից դուրս տեղափոխվելու դեպքում, բացառությամբ բուժման, ուսման նպատակով մեկնումից.
բ) ավանդատիրոջ կողմից ավանդի պայմանների խախտման դեպքում:
19. Նշված հիմքերից մեկի առկայության դեպքում ԼՂՀ «Արցախբանկ»-ի բաժանմունքները դադարեցնում են ավանդի դիմաց տոկոսների հաշվարկումն ու վճարումը, փակում նպատակային ժամկետային հաշիվը և ավանդը փոխանցում ԼՂՀ ֆինանսների նախարարության համապատասխան հաշիվը, որի մասին տեղեկացնում են կենտրոնին (բաժին):
|
ԼՂՀ կառավարության |
|
|
աշխատակազմի ղեկավար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
_____________________________ «_____»________________ 20__թ.
շրջանի (քաղաքի) անվանումը
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
Սոցիալական ապահովության _________________________________________ շրջանային (քաղաքային)
շրջանի (քաղաքի) անվանումը
կենտրոնի (բաժնի) տնօրեն (վարիչ) _________________________________________________________
անունը, հայրանունը ազգանունը
մի կողմից, մյուս կողմից քաղաքացի__________________________________________________________
ծնողի կամ խնամակալի անունը, հայրանունը, ազգանունը
________________________________________________________________________________________
բնակության վայրը
կազմեցինք սույն պայմանագիրը հետևյալի մասին
________________________________________________________________________________________
ծնողի կամ խնամակալի անունը, հայրանունը, ազգանունը
պարտավորվում է ապահովել _______________________________________________________________
երրորդ կամ հաջորդ երեխայի անունը, հայրանունը, ազգանունը
________________________________________________________________________________________
ծննդյան թիվը, վայրը (քաղաք, շրջան, գյուղ)
________________________________________________________________________________________
ծննդյան վկայականի սերիան, համարը և ում կողմից է տրված
մշտական բնակությունը ԼՂՀ տարածքում մինչև 18 տարեկանը լրանալը և կատարել ծնողական կամ խնամակալի պարտականությունները: ինչպես նաև յուրաքանչյուր տարվա ընթացքում կենտրոնին (բաժնին) ներկայացնել տեղեկանք երեխայի գտնվելու վայրի մասին:
Սոցիալական ապահովության ________________________________________ շրջանային (քաղաքային)
շրջանի (քաղաքի) անվանումը
կենտրոնը (բաժինը) ի դեմս տնօրեն (վարիչ) __________________________________________________
անունը, հայրանունը, ազգանունը
պարտավորվում է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության միջոցով ԼՂՀ «Արցախբանկ»-ի
համապատասխան բաժանմունքում_______________ ԱՄՆ դոլար գումարի չափով նպատակային
ավանդի չափը
ժամկետային ավանդային հաշիվ բացել:
Սոցիալական ապահովության ________________________________________ շրջանային (քաղաքային)
շրջանի (քաղաքի) անվանումը
կենտրոնի (բաժնի) տնօրեն (վարիչ) __________________ ______________________
ստորագրությունը անունը, հայրանունը, ազգանունը
Կ.Տ
Ավանդատիրոջ ծնողի կամ խնամակալի__________________ ______________________
ստորագրությունը անունը, հայրանունը, ազգանունը
| |
Հավելված թիվ 2
ԼՂՀ կառավարության
1999թ. նոյեմբերի 16-ի թիվ
117 որոշման |
Կ Ա Ր Գ
ԼՂՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումներով նախատեսված դպրոց հաճախող երեխաներին գրքերի վարձակալության փոխհատուցման տրամադրման
1. Սույն կարգով սահմանվում է ԼՂՀ ընտանիքներում յուրաքանչյուր 4-րդ և հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ ընտանիքի բոլոր պետական հանրակրթական դպրոց (այսուհետև` դպրոց) հաճախող երեխաներին գրքերի վարձակալության փոխհատուցման (այսուհետև` փոխհատուցում) տրամադրման կարգը:
2. Փոխհատուցման չափերը որոշվում են ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կողմից ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ներկայացրած վարձակալության տրվելիք դասագրքերի ցանկի և վարձավճարների չափերով:
3. Փոխհատուցումները տրամադրվում են ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված և այլ նպատակային միջոցների հաշվին ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից ներկայացրած հայտի համաձայն:
4. Փոխհատուցումը նշանակում են բնակության վայրի սոցիալական ապահովության շրջանային (քաղաքային) կենտրոնները (բաժինը) (այսուհետև` կենտրոն (բաժին) ) նպատակային ժամկետային ավանդների բացման նպատակով ստեղծված անձնական գործի փաստաթղթերի հիման վրա և ծնողի կողմից ներկայացրած դպրոց հաճախող երեխաների մասին տեղեկանքներով:
5. Փոխհատուցումները վճարվում են կենտրոնի (բաժնի) կողմից ներկայացրած ցուցակների հիման վրա յուրաքանչյուր ուսումնական տարվա համար բնակության վայրի կապի փակ բաժնետիրական ընկերությունների բաժանմունքների միջոցով:
6. Կապի փակ բաժնետիրական ընկերությունները վճարումների ավարտից հետո հաշվետվություններ են ներկայացնում կենտրոնին (բաժնին):
|
ԼՂՀ կառավարության |
|
|
աշխատակազմի ղեկավար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 3
ԼՂՀ կառավարության
1999թ. նոյեմբերի 16-ի թիվ
117 որոշման |
Կ Ա Ր Գ
ԼՂՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումներով նախատեսված էլեկտրաէներգիայի դիմաց տրամադրվող դրամական փոխհատուցման
1. Սույն կարգով սահմանվում է շրջաններում 5 և ավելի մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների 1 երեխայի հաշվով ամսական 60 կվտ ժամ էլեկտրաէներգիայի գնի չափով դրամական փոխհատուցման (այսուհետև` փոխհատուցում) տրամադրման կարգը, ԼՂՀ կառավարության կողմից 1 կվտ ժամ էլեկտրաէներգիայի գնի սահմանված չափով:
2. Փոխհատուցումները տրամադրվում են ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված և այլ նպատակային միջոցների հաշվին, պետական նպաստների հետ համատեղ:
3. Փոխհատուցումը նշանակում են բնակության վայրի սոցիալական ապահովության շրջանային կենտրոնները (այսուհետև` կենտրոն), պետական նպաստի անձնական գործում եղած փաստաթղթերի հիման վրա` կենտրոնի տնօրենի առանձին կարգադրությամբ:
4. Ընտանիքներում 5-րդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում փոխհատուցումը նշանակվում է փոխհատուցումը ստանալու իրավունք ծագելու ամսվանից, եթե ծնողը կենտրոնին դիմել է 6 ամսվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո փոխհատուցումը նշանակվում է դիմելու ամսվանից:
5. Փոխհատուցումները վճարվում են բնակության վայրի կապի փակ բաժնետիրական ընկերությունների բաժանմունքների միջոցով` սահմանված կարգով, պետական նպաստների վճարումների հետ միասին:
6. Նշանակված, սակայն ժամանակին չստացված գումարը փոխհատուցում ստացողին միանվագ վճարվում է փոխհատուցումը չստանալու ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան դիմելու նախորդած մեկ տարվա համար:
Փոխհատուցում նշանակող և վճարող մարմնի մեղքով չվճարված փոխհատուցման գումարները վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:
7. Փոխհատուցումը լիազորագրով կարող է վճարվել մինչև 3 ամսվա համար:
8. Փոխհատուցումը դադարեցվում է.
ա) փոխհատուցումը վճարելու համար սահմանված տարիքը լրանալու
բ) երեխայի մահվան:
Փոխհատուցում ստացողները նշված դեպքերի ի հայտ գալու մասին պարտավոր են տեղեկացնել փոխհատուցում նշանակող մարմնին:
Փոխհատուցման վճարման դադարեցումը կատարվում է նշված դեպքերի ի հայտ գալու հաջորդ ամսվանից:
9. Փոխհատուցման նշանակման, վճարման և դադարեցման հետ կապված բոլոր փաստաթղթերը պահվում են կենտրոնում:
|
ԼՂՀ կառավարության |
|
|
աշխատակազմի ղեկավար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 4
ԼՂՀ կառավարության
1999թ. նոյեմբերի 16-ի թիվ
117 որոշման |
Կ Ա Ր Գ
ԼՂՀ-ում ծնելիության բազմազավակության խթանման միջոցառումներով նախատեսված բնակելի տան հատկացման
1. Սույն կարգով սահմանվում է շրջաններում 7 և ավելի մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին նոր բնակելի տան հատկացման կարգը:
2. Բնակելի տան հատկացման նպատակով անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված և այլ նպատակային միջոցների հաշվին:
3. Բնակելի տան հատկացման համար երեխաների ծնողը (մայրը) դիմում է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
- դիմում
- տեղեկանք բնակության վայրից և ընտանիքի կազմի մասին
- երեխաների ծննդյան վկայականների պատճեները
- տեղեկանք համայնքից բնակելի տան կառուցման համար հողամաս հատկացնելու մասին:
4. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը համապատասխան գրությամբ պատվիրում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը շրջաններում 7 և ավելի մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակելի տուն կառուցելու նպատակով:
5. Բնակելի տունը կառուցվում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված 3 սենյականոց տիպային պրոյեկտով, ծնողի անհրաժեշտ փաստաթղթերով դիմելուց 1 տարվա ընթացքում:
Անհրաժեշտության դեպքում, ընտանիքի ցանկությամբ, ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը իրավունք է վերապահվում գնել և ընտանիքին հատկացնել բնակելի տուն:
6. Բնակելի տան կառուցումից հետո ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության միջոցով հանձնում է ընտանիքին:
|
ԼՂՀ կառավարության |
|
|
աշխատակազմի ղեկավար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 5
ԼՂՀ կառավարության
1999թ. նոյեմբերի 16-ի թիվ
117 որոշման |
Կ Ա Ր Գ
ԼՂՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումներով նախատեսված ավտոմեքենայի հատկացման
1. Սույն կարգով սահմանվում է շրջկենտրոնների և գյուղերի բնակիչների ընտանիքներում յուրաքանչյուր 10-րդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում, ընտանիքին` միայն մեկ անգամ, ըստ ցանկության «Նիվա» կամ «ՈՒազ» մակնիշի ավտոմեքենայի հատկացման կարգը:
(1-ին կետը խմբ. 06.03.2001 N 58)
2. Ընտանիքում յուրաքանչյուր 10-րդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում, երեխայի ծնողը (մայրը) դիմում է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը, ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
- 10-րդ կամ հաջորդ երեխաների ծնունդը հաշվառելու դիմում ավտոմեքենայի` ըստ ցանկության տրամադրման համար
- տեղեկանք բնակության վայրից և ընտանիքի կազմի մասին
- երեխաների ծննդյան, վկայականների պատճեները:
3. Ավտոմեքենայի ձեռք բերման նպատակով անհրաժեշտ գումարների ֆինանսավորումը կատարվում է ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված և այլ նպատակային միջոցների հաշվին ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից ներկայացրած հայտի համաձայն:
4. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը երեխայի ծնողի անհրաժեշտ փաստաթղթերով դիմելուց հետո եռամսյա ժամկետում ապահովում է ավտոմեքենայի հատկացումը:
(թիվ 5 հավելվածը խմբ. 06.03.2001 N 58)
|
ԼՂՀ կառավարության |
|
|
աշխատակազմի ղեկավար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |