ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
,,6,, մարտի 2001թ. |
թիվ 64 |
ք.Ստեփանակերտ
Բյուջետային աշխատողների աշխատավարձերին լրավճարներ սահմանելու մասին
Հաշվի առնելով 2001թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած “Եկամտահարկի մասին” ԼՂՀ օրենքի մեջ կատարած փոփոխությունը` կապված չհարկվող շեմի նվազեցման հետ, ԼՂՀ կառավարությունը որոշում է`
1. Բյուջետային աշխատողների աշխատավարձերին սահմանել լրավճարներ` եկամուտների առաջացած տարբերությունների չափով, համաձայն կցված հավելվածի:
2. Առաջին կետով սահմանված լրավճարները տրվում են 2001թ. ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված ԼՂՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին` սահմանված կարգով:
3. Սահմանել, որ աշխատողների լրավճարները վճարվում են ամսական, որոնց գումարը հաշվետու տարվա ընթացքում փոխհատուցվում է հիմնարկին:
4. ԼՂՀ ֆինանսների նախարարությանը` սահմանել փոխհատուցումների իրականացման կարգը և ապահովել համապատասխան գումարների հատկացումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001թ. հունվարի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2001 թվականի մարտի 6-ի
թիվ 64 որոշման |
Բյուջետային աշխատողների աշխատավարձերին սահմանված լրավճարների չափերը
|
Ամսական աշխատավարձի չափը |
Լրավճարի չափը |
|
մինչև 10000.0 |
0 |
|
10001.0-11000.0 |
36 |
|
11001.0-12000.0 |
89 |
|
12001.0-13000.0 |
142 |
|
13001.0-14000.0 |
194 |
|
14001.0-15000.0 |
247 |
|
15001.0-16000.0 |
300 |
|
16001.0-17000.0 |
352 |
|
17001.0-18000.0 |
405 |
|
18001.0-19000.0 |
457 |
|
19001.0-20000.0 |
510 |
|
20001.0-21000.0 |
563 |
|
21001.0-22000.0 |
615 |
|
22001.0-23000.0 |
668 |
|
23001.0-24000.0 |
721 |
|
24001.0-25000.0 |
773 |
|
25001.0-26000.0 |
826 |
|
26001.0-27000.0 |
879 |
|
27001.0-28000.0 |
931 |
|
28001.0-29000.0 |
963 |
|
29001.0-30000.0 |
857 |
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար |
Ս. Գրիգորյան |