ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''29'' մարտի 2005թ. |
N 143 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 29-ի թիվ 292, 2003թ. նոյեմբերի 4-ի թիվ 308 որոշումների որոշ կետեր և 2001 թ. մարտի 6-ի թիվ 64 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Հաշվի առնելով «Աշխատանքի վարձատրության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» և «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքների ուժի մեջ մտնելու, ինչպես նաև աշխատանքի վարձատրության օրենսդրական դաշտի փոփոխման ու հետագա կատարելագործման հանգամանքները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. դեկտեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 292 որոշման 2-րդ, 2003 թվականի նոյեմբերի 4-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տեղական մարմինների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի և հիմնական աշխատավարձի սահմանման մասին» թիվ 308 որոշման 9-րդ կետերը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 6-ի «Բյուջետային աշխատողների աշխատավարձերին լրավճարներ սահմանելու մասին» թիվ 64 որոշումը:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |