Համարը 
N 428-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.07.09/11(173)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.06.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
22.06.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.07.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«22» հունիսի 2011թ.

N 428-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու մասին» թիվ 162-Ա որոշման 1-ին կետը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 23-ի «Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 386-Ն, 2009 թվականի հունիսի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայանում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 388-Ն և 2009 թվականի հունիսի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի հրդեհային անվտանգության ապահովման մասին հրահանգը հաստատելու մասին» N 389-Ն որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) «տնտեսական զարգացման նախարարություն» բառերը իր բոլոր հոլովաձևերով փոխարինել «կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչություն» բառերով` համապատասխան հոլովաձևերով,

2) «նախարարություն» բառը փոխարինել «վարչություն» բառով,

3) «նախարարի» բառը փոխարինել «վարչության պետի» բառերով,

4) «տնտեսական զարգացման նախարարը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ